BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նա կանխատեսում էր աշխարհի կործանումը, բայց եկավ իր

Նա կանխատեսում էր աշխարհի կործանումը, բայց եկավ իր վերջը. ո՞վ էր իրեն նոր Հիսուս և Բուդդա հայտարարել

1995-ի մարտի 20-ին Տոկիոն կաթվածահար էր:  Մեգապոլիսի մետրոյում պիկ ժամին 5 կետով քիմիական, մահացու զարին գազ էին տարածել: Այդ գազը հիմա հայտնի է Սիրիայից և Իրաքից:
Սպանվեց 13 մարդ, թունավորվեց 6 հազարից ավելին: Ահաբեկչությունը կազմակերպել էր ծայրահեղական հակումներով «Աում սինրիկյո» կոչվող կրոնական խմբավորումը, որը կանխատեսում էր աշխարհի վերջը, բարու և չարի վերջին մարտը:
Հարձակումից օրեր անց ճապոնական ոստիկանությունն աղանդի ճամբարի վրա գրոհով ձերբակալել էր այս խմբավորման առաջնորդին, 30 առանցքային ֆիգուրների: Հարձակումից երկու տասնամյակ անց և մանրակրկիտ դատավարությունից հետո պաշտոնապես հայտարարվում է` առաջնորդին և 6 օգնականներին մահապատժի են ենթարկել: Նրանց բոլորին կախել ենՃապոնիայի իրավապահները միջոցներ են ձեռնարկել վրեժ լուծելու նպատակով հնարավոր հարձակումները կանխելու համար:

Ճապոնիայի իրավապահները միջոցներ են ձեռնարկել վրեժ լուծելու նպատակով հնարավոր հարձակումները կանխելու համար:

 


Կարդացեք նաև.



Աղանդի առաջնորդ Սեկո Ասահարան հրապարակային հայտարարությամբ երբեք չի բացատրել մետրոյի հարձակման մոտիվացիան: Դրանից մեկ տարի առաջ էլ ճապոնական մեկ այլ քաղաքում էին նույն թունավոր գազը տարածել:  Զոհվել էր 7 մարդ և դարձյալ ոչ մի հրապարակային բացատրություն:
 Զոհվել էր 7 մարդ և դարձյալ ոչ մի հրապարակային բացատրություն:

Աղանդը հիմվել է 30 տարի առաջ: Հիմա 30-ից 50 հազար հետևորդ ունի: Արգելված է որոշ երկրներում` ներառյալ Ռուսաստանում, որտեղ հետևորդների թիվը հասնում է տասը հազարի: Նրանք սպասում են ապոկալիպսիսի և համոզված են` կփրկվեն միայն նրանք, ովքեր հետևում են իրեն նոր Հիսուս և Բուդդա հայտարարած, կախաղան բարձրացված առաջնորդին: Արդեն երկու տարի աղանդը տարածվում է նոր` «Ալեֆ» անունով:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=QMWSGwtZslo[/embed]

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Տարածել