Պատմություններ խանդի մասին. սպանել են սեփական երեխային, կտրել սիրելիի վարսերը և դաստակները

Պատմություններ խանդի մասին. սպանել են սեփական երեխային, կտրել սիրելիի վարսերը և դաստակները

newmag-ը ներկայացնում է զարհուրելի հանցագործությունների պատմություններ, որոնք կատարվել են խանդի հողի վրա:

Երբեմն մարդիկ, ցանկանալով ամբողջովին տիրել իրենց պաշտամունքի առարկային, խելահեղ քայլերի են դիմում: Դրանցից պետք է հետևություն անել, որ սիրող, դավաճանող, կարևոր, նեղացնող, հույսերը չարդարացնող, անհիմն մեղադրող մարդն ամեն դեպքում իր չէ, առարկա չէ, ոչ մեկի սեփականությունը չէ, որին կարելի է վնասել, կյանքից զրկել, այլ որ նա  ազատ ապրելու և ընտրելու իրավունքով անհատականություն է:

Մարգարիտա և Դմիտրի Գրաչևներ

Այս պատմությունը ցնցել է ամբողջ երկիրը: Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Դմիտրի Գրաչևը կնոջը տարել է անտառ և կտրել նրա երկու դաստակները: Նա շատ է խանդել կնոջը և չի ցանկացել բաժանվել նրանից: «Նա փորձում էր ինչ-որ խոսք քաշել ինձանից, ենթադրյալ սիրեկանների անուններ: Իսկ երբ տարավ անտառ, ուզում էր դաստակներս կտրելով ինձ դարձնել հաշմանդամ: Նա ինձ ասաց, որ ձեռքերս կկտրի, որ չկարողանամ երեխաներիս սիրել, դա էր նրա դատավճիռը»,-հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատմել է Գրաչևան: Երիտասարդ մայրիկը որդիներին չի պատմել, թե իրականում ինչ է եղել, նրանց ասել է, որ ավտովթարի է ենթարկվել: «Այժմ առանց կողմնակի օգնության ես չեմ կարող , իհարկե փորձում եմ, արդեն սովորել եմ դուռ և պատուհան բացել: Իմ մայրիկն այժմ իմ ձեռքերն են: Նա է ինձ կերակրում, խմեցնում, հագցնում, իսկ երեխաներս հոգեբանորեն են աջակցում»:

Ռիհաննա և Քրիս Բրաուն

Պատմություն այն մասին, որ ոմանց համար հարձակումը լավագոյն պաշտպանությունն է: Ռիհաննա հոգնել էր իր ընկերոջը՝ Քրիս Բրաունին դավաճանության մեջ կասկածելուց: Երբ նրանք գնացել են մասնակցելու «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, Քրիսի հեռախոսը հերթական անգամ  սկսել է անդադար ծնգծնգալ: Էկրանին աղջիկների անուններ են հայտնվել և..Ռիհաննան պոռթկացել է: Էլ ի՞նչ մրցանակներ ու համաշխարհային համբավ, երբ քեզ դավաճանում է սեփական ընկերդ: Այն, ինչ պատահել է հետո, արձանագրվել է ոստիկանության փաստաթղթերում: Ռիիհաննան փորձել է պարզել, թե ո՞վ է գրում Բրաունին, արդյունքում դաժանորեն ծեծվել է: Այունոտ մեքենա, դատարան, նրան մոտենալու արգելք. անհավատարմության ու խանդի պատճառով այսպիսի տգեղ վերջաբան է ունեցել այդ սիրավեպը:

Ջեսիկա Նոտարո և Ջորջ Էդսոն Տավարեշ

Ամուսնանալ  կամ հանդիպել չցանկացող աղջիկների նկատմամբ ամենավայրի  վրեժը դեմքին ծծմբաթթու շփելն է եղել,  որպեսզի աղջիկը ոչ մեկինը չլինի:

Հարգելի տղամարդիկ, մի կորցրեք հավասարակշռությունը: Այդ արարքն առաջին հերթին նվաստացնում է կատարողին: Նման դաժան դեպք տեղի է ունեցել անցյալ տարի՝ Իտալիայում: «Միս Իտալիա» մրցույթում հաղթած աղջկա դեմքին ընկերը ծծմբաթթու է լցրել, չհաշտվելով այն մտքի հետ, որ իր նախկին  ընկերուհին դարձել է շատ հայտնի:

 Մադոննա և Շոն Պեն

Մադոննան և Շոն Պենը մինչև հիմա ընկերություն են անում, բայց ամեն ինչ շատ ահավոր ձևով է սկսվել: Երգչուհու հետ բաժանումից հետո Պենը հայտնվել է նրա մոտ ու որոշել ցույց տալ, թե «ով է տանտերը»: Նախկինում սիրելի երկրպագուների ու պապարացիների հետ ընդհարված դերասանը բաժանման ժամանակ մի ամբողջական «բեմադրություն» է ցուցադրել՝ Մադոննային կապել է մետաղալարով, բռնաբարել և հեգնել: Պատմությունն ավարտվել է ոստիկանության միջամտությամբ:

Եկատերինա Արխարովա և Մարատ Բաշարով

Ամուսնության և կրքի մասին այս պատմությունը տևել է ընդամենը մի քանի ամիս: Բաշարովը սիրո գեղեցիկ խոստովանություն է արել, սիրահարները ռոմանտիկ հարսանիք են կազմակերպել: Վարդի թերթիկների մեջ գրկախառնված նրանց լուսանկարը տարածվել է ողջ համացանցով մեկ, սակայն այդ   բուռն սերը երկար չի տևել:  Արխարովայի խոսքերով Բաշարովը հարսանիքից հետո քիչ է տանը մնացել և իր վրա ուշադրություն չի դարձրել: Խանդի պատճառով նրանք օրը մի քանի անգամ վիճել են, պատմությունն ահավոր ավարտ է ունեցել:  Դերասանը մի քանի անգամ այնպես է  հարվածել կնոջ դեմքին ու գլխին, որ նրան արյունոտ վիճակում, կոտրված քթով ու ուղեղի ցնցումով հազիվ  հասցրել են հիվանդանոց: Կատարվածից հետո Բաշարովն առաջարկել է հանգիստ բաժանվել, բայց ներողություն չի խնդրել:

Ֆենգ Լունգ և Ֆան Լունգ

Չինուհի Ֆենգ Լունգը 2 անգամ կտրել է ամուսնու առնանդամը, երբ իմացել է, որ  ամուսինը դավաճանում է իրեն: Տղամարդը կնոջ հեռախոսով սիրուհուն էլեկտրոնայի փոստով նամակ է ուղակել, բայց մոռացել է դուրս գալ այնտեղից, արդյունքում գաղտնիքը բացահայտվել է: Ինչպես շեքսպիրյան ողբերգության մեջ, Ֆենգը ներխուժել է ննջասենյակ և մկրատով կտրել ամուսնու առնանդամը: Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին հաջողվել է  կարել տղամարդու առնանդամը, բայց խանդոտ կինը նաև հիվանդասենյակ է ներխուժել ու նորից կտրելով ամուսնու առնանդամը, պատուհանից դուրս է նետել: Այդքանից  հետո կինը փորձել է  փախչել հիվանդանոցից, բայց ամուսինը արնաքամ լինելով ընկել է նրա հետևից և ծեծել նրան: Բժիշկներին չի հաջողվել կրկին վիրահատություն անել, քանի որ առնանդամն այդպես էլ չի գտնվել:

Անդրեյ Սոկոլով և Վերա Սոտնիկովա

Վերա Սոտնիկովան խոստովանել է, որ ուժեղ սիրահարված է եղել Անդրեյ Սոկոլովին, բայց այդ հարաբերությունները Սոկոլովի խանդի պատճառով տևել են կես տարի: Մի անգամ Վերան ձեռքով շոյել է կոլեգաներից մեկի գլուխը: Սոկոլովը դա նկատելով, նրա ձեռքից բռնել, տուն է տարել և նրա մազերից մի փունջ է կտրել: «Ես երկար վարսեր ունեի, բայց դու կտրեցիր դրանք, ես մեքենա ունեի, որը դու ջարդեցիր: Ես նաև որդի ունեմ,  նրա հետ ի՞նչ ես պատաստվում անել», ասել է նա, ու կատարվածից հետո որոշել է բաժանվել Սոկոլովից:


Կարդացեք նաև.


Եվգենիա և Արտյոմ Գերևներ

Անցյալ տարի Նիժնի Նովգորոդում ապրող տաքսու վարորդ Մաքսիմ Դուրյագինը, որոշել է պատժել քննիչ կնոջը՝ սպանելով որդուն: Կնոջը խանդելով նրա աշխատանքի և գործընկերների հանդեպ, նա երեխային վերցրել է մանկապարտեզից և կնոջը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկել. «Մենք գնացինք մեռնելու» և  «Ես քեզ ազատել եմ ավելորդ հոգսերից»: Նա երեխային նստեցրել է մեքենայի մեջ, միացչել շարժիչը, փակել է  ավտոտնակի դուռը և այնքան է սպասել, մինչև երեխան մահացել է: Իսկ հունվարին նա կախվել է կալանավայրի իր խցում:

PASSION

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։

Գրել կարծիք