Լենինականցի Զապին մեղադրում են «օրենքով գողերի» սպանության մեջ

Լենինականցի Զապին մեղադրում են «օրենքով գողերի» սպանության մեջ

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Լենինականցի  Զապը, մեղադրվում  է ոչ միայն «օրենքով գող» Դաթո Պանկինսկու՝ Դավիթ Ալխանաշվիլիի սպանության , այլ նաև այլ «օրենքով գողերի» վրա հարձակումների մեջ:

Ըստ որոշ աղբյուրների,  Լենինականցի Զապին  մեղադրում են  Թուրքիայում քութաիսցի «օրենքով գող» Գոչի Ալպաիձեի՝ քրեական աշխարհում հայտնի Ալֆասոնի սպանության մեջ, որը գործել է Շաքրո Մոլոդոյի եղբորորդու՝ «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»:

Բացի դրանից, գաղտնիք չէ,  որ Զապը հաշվեհարդար է տեսել նաև նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի՝ Հայկո Ղարաբաղսկու հետ, ում Զապի մարդիկ դարձրել են հաշմանդամ՝ հենց նրա սեփական տանը կրակելով ոտքերին:

Ելնելով արտաքսված հայ «օրենքով գողերի» «ընտանիքի»  հավասարության սկզբունքներից, Հայկոն Զապին այլևս առաջնորդ չէր համարում, որի համար էլ պատասխան է տվել:

Հայտնի պատմություններից հետո հայաստանյան գողական աշխարհում Զապը պաշտոնապես դարձավ «առաջին դեմք»:

Հայտնի պատմություններից հետո հայաստանյան գողական աշխարհում Զապը պաշտոնապես դարձավ «առաջին դեմք»:

Այդ պատվին Զապն արժանացավ այն ժամանակ, երբ ըստ հայկական մամուլի,  2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իբր  իշխանությունները դիմել էին քրեական հեղինակություններին՝ չեզոքացնելու գնդի գրավումը:

Քրեական հեղինակություններ Զապը,  Սուրոն, Ալոն և Աֆոն հրաժարվել էին գործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ և խնդրել էին  իրենց «գողական» հեղինակությունը չօգտագործել նման գործողությունների համար:


Կարդացեք նաև.


Պանկինսկին Օզմանովի համար իրենից նեղացածների թվում փոքր նշանակության ֆիգուր էր, որից կարող էին վրեժխնդիր լինել: Զապը պատժեց ամենաանվնասին, որն իր ճակատագրի հետ առնչություն չուներ: Եթե «գողական ճշտով» Հայկոյի հետ արվածը կարելի է համարել սեփական պատիվը պահելու քայլ, ապա Պանկինսկու և Ալֆասոնի դեմ ուղղված քայլերը Շաքրոյի կլանին մատուցած ծառայություններ են, որոնց վրա Զապն, ամենայն հավանականությամբ դրել է իր ամբոջղ հույսը:

PRIMECRIME

Գրել կարծիք