BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

$1 տրլն. Amazon-ը կրկնել է Apple-ի ռեկորդը

$1 տրլն. Amazon-ը կրկնել է Apple-ի ռեկորդը

Առևտրային աճուրդի ընթացքում Amazon-ի մեկ բաժնետոմսի արժեքը հավասարվել է 2020.5 դոլարի՝ բարձրանում է 1,9%: Այս ցուցանիշին հասնելու համար Amazon –ին անհարաժեշտ եղավ ընդամենը 160 առևտրայի օր: Հունվարին Amazon-ի արժեքը 600 մլն դոլար էր:
Պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան 2007-ին հասել է տրիլիոն դոլարի, դարձել է չինական նավթագազային PetroChina ընկերությունը, սակայն այն ժամանակ ընկերությանը չպահպանեց առաջատար դիրքերը՝ նավթի գների անկման պատճառով:
Հուլիսի վերջին Amazon-ը հայտարարել էր, որ ընկերության մաքուր շահույթը երկրորդ եռամսյակում՝ 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13 անգամ և առաջին անգամ գերազանցելով $ 2 մլրդ-ը՝ կազմելով 2,5 մլրդ դոլար:



Կարդացեք նաև.



Նմանատիպ կապիտալ ունեցող ընկերությունն իրականում շատ քիչ շահույթ ունի: Amazon-ը նշում է , որ իր կորպորատիվ կառավարման սկզբունքն է ՝ գործել ի շահ «երկարաժամկետ բաժնետերերի». Ընկերությունը, օրինակ, երբեք չի կանխատեսում եռամսյակային շահույթի չափը, այլ ներկայացնում է զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: 1997-ին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ Amazon –ը գործելու է երկարաժամկետ հեռանկարով:
21 տարում ընկերության ծավալն ավելացել է 2000 անգամ: 1997-ին ընկերությունը գնահատվում էր $438 մլն:  Նա, ով այդ ժամանակ ներդրել էր $1000, այսօր արդեն ունի $1,4 մլն: Վերջին երեք տարվա ընթացքում Amazon բաժնետոմսը թանկացել է ավելի քան երեք անգամ։
Ավտոտնակում գործունեություն սկսող երիտասարդն այսօր Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն է: Ջեֆ Բեզոսը համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը: Ըստ Bloomberg-ի, նրա կարողությունը գնահատվում է $166 մլրդ, ըստ Forbes-ի ՝ 167,5 մլրդ դոլար:

vedomosti





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել