Ինստա-հայտնիների խորհուրդները. ինչպե՞ս Ինստագրամում հայտնի դառնալ

Ինստա-հայտնիների խորհուրդները. ինչպե՞ս Ինստագրամում հայտնի դառնալ

Այն ահռելի հարթակ է, որտեղ թոփ բլոգերները ապրանք ու ծառայություններ են գովազդում:

Ինստագրամն առաջին հերթին քաղաքական գործիք է: Քաղաքական գործիչները հաճախ են այստեղ առաջ տանում իրենց գաղափարները: Օրինակ, Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա առիթով շնորհավորեց ու իր էջում տեղադրեց իր երկրի միանգամից չորս դրոշ: Կարծիք կա, որ դա ակնարկ էր, որ Վլադիմիր Պուտինը կընտրվի չորրորդ անգամ:  Ինստագրամը կարող է նաև դառնալ կիբերհանցագործությունների գործիք: Կիբերհանցագործները կարող են թալանել ձեր բանկային հաշիվը: Երրորդ կողմն Ինստագրամի գովազդն է: 

Նատալյա Ռուբանովա. eirenza

Ես 20 տարեկան եմ, չնայած բոլորը կարծում են, որ ավելի մեծ եմ: Հաճախ իմ հետևողներն ինձ դուք-ով են դիմում: Ես տեսախցիկի առջև լինել սիրում եմ փոքրուց: Ինստագրամն իմ կյանքում հայտնվեց երեք տարի առաջ: Այն ժամանակ ամբողջ ազատ ժամանակս անցկացնում էի տանը կամ ընկերներիս հետ. շատ կարդում էի, երբեմն ճանապարհորդում էի, լուսանկարում, երբեմն աշխատում, որպես մոդել: Հետո այդ հոբիները սկսեցի օգտագործել սոցցանցերում:  Հետևում էի ուրիշ բլոգերներին, երազում դառնալ նրանց նման: Հետո Ինստագրամը դարձավ հաճելի զբաղմունք, հաճելի է, երբ մարդիկ գնահատում են այն, ինչ անում եմ: Հետո արդեն այդ ամենը դարձավ աշխատանք: Վատորակ լուսանկարներին եկան փոխարինելու լավ որակով պրոֆեսիոնալ ֆոտոները: Ամեն ինչին շատ լուրջ էի վերաբերվում: Աշխատում եմ կենդանի կադրեր անել, շատ տրամադրություն ու զգացմունքներ փոխանցել: Իհարկե, ինչ վերաբերում է, գեղեցիկ նախաճաշերին, դրանք կյանքում այնքան էլ գեղեցիկ ձևավորված չեն:  Գտա շատ մարդկանց, որոնք հասկանում են ինձ, առաջ ինձ շատ մենակ էի զգում: Հիմնականում շփվում եմ ուրիշ բլոգերների հետ: Ինստագրամը դարձել է իմ կյանքը, եթե ուզում եք իմ մասին իմանալ, ուսումնասիրեք իմ էջը:

Մարիյա Գամայուն . ga_ria

Ամուսնուս ազգանունն է: Ավարտել եմ թատերական ֆակուլտետը, հիմա փնտրում եմ դերասանի աշխատանք: Ինստագրամիս գաղափարների հեղինակը հիմնականում ամուսինս է: Բլոգեր շատ պատահական դարձա: Մի անգամ վիդեո տեղադրեցի, որտեղ ցույց էի տալիս, թե ինչպես վերածվել տատիկի: Շատ դիտումներ ունեցա: Մեկ տարում հավաքեցի երեք հարյուր  հազար հետևորդ: Այդպես հայտնվեցի Ploskov Production-ում: Ընկերությունը գովազդային է, հրավիրում են տարբեր միջոցառումների: Գումարը, որ ստանում ես, կախված է հետևորդների քանակից: Որքան շատ մարդ կա, այնքան հոնորարն ավելի մեծ է: Ինստագրամի գովազդը հիանալի ստարտափ է: Ապագայում չեմ պատրաստվում լինել բլոգեր, YouTube հաստատ չեմ գնա: Դրա վրա ժամանակ է պետք ծախսել` նկարահանումներ, մոնտաժ, սերիաներ: Ուզում եմ հասնել որշակի միջազգային մակարդակի:  

Լիզա Իվանովա.  lizok.ivanova

Ապրում եմ Սամարայում, 17 տարեկան եմ: Վիդեոներ սկսել եմ նկարել 2014 թվականից: YouTube-ում էլ եմ փորձել, ոչինչ չստացվեց: Ոչ մի ֆենոմենալ բան չեմ անում, պարզապես, տեսախցիկի առաջ հիմարություններ եմ անում, իսկ մարդիկ գրում են` նոր սերիան ե՞րբ կլինի: Շատ բուռն մանկություն եմ ունեցել, վեճեր ծնողների, տղաների հետ, փախուստ տնից: Դրա համար էլ որոշեցի ստեղծել դեռահասի կերպար: Վիդեոների գաղափարները իրական կյանքից են: Լսում եմ դեռահաս աղջիկների խոսակցությունները, գրում դրանք, որպեսզի հիշեմ: Ինձ զարմացնում են արձագանքները: Ինձ շատ լուրջ են վերաբերվում, երբեմն անձնական նամակով գրում են` մի վհատվիր, կնիհարես, դու դեռ փոքր ես, ամբողջ կյանքդ առջևում է: Փողով ոչինչ չեմ գովազդում: Միայն բարտեր եմ անում` ապրանք գովազդի դիմաց:  Մի անգամ ինձ 300 դոլարի գովազդ պատվիրեցին: Ես համաձայնեցի: Գովազդն արեցի, բայց գումարն այդպես էլ չտվեցին, քանի որ անչափահաս էի: Ես հատուկ սցենար չեմ գրում: Պարզապես դնում եմ հիմար ակնոցներ, հինգերորդ դասարանի ուլունքներ եմ կախում ու իմպրովիզներ եմ անում: Նկարահանումը տևում է տասը րոպե, երկու րոպե խմբագրում եմ ու վերջ: Իմ հաջողության գաղտնիքը, կարծում եմ, անկեղծությունն է: Ինձ ճանաչում են, բայց դրանից չեմ տառապում: Բայց վերջերս Մոսկվայում ինձ վախեցրել են: Մտա մետրոյի վագոն, ուսիցս մեկը բռնեց ու անունս տվեց, մի աղջիկ էր, ճանաչել էր, ուզում էր հետս լուսանկարվել: Հետևողներիս թիվը կտրուկ աճեց, երբ դպրոցի մասին շարք արեցի: Հիմնականում լավ մեկնաբանություններ եմ ստանում: Իհարկե, վիրավորական բառեր նույնպես գրում են: Զարմանալի է, բայց մարդիկ երբեմն հումորը չեն ընկալում կամ էլ կարող են գրել` բ….զ, բայց ախր, ես ընդամենը երեխա եմ: Հիմա ավարտում եմ դպրոցը, պատրաստվում եմ ԲՈՒՀ ընդունվել: Ուզում էի լրագրող դառնալ, բայց հիմա հասկացել եմ, որ իմ կոչումը դերասանն է:


Կարդացեք նաև.


Սոֆիյա Բրոյան. sofiyabroyan

Ես 20 տարեկան եմ: Արդեն չորս տարի է Տյումենի պետական ինստիտուտում ուսումնասիրում եմ պրոդյուսերություն: Սկզբում Ինստագրամում ունեի հինգ հարյուր հետևորդ: Մի օր որոշեցի ծիծաղելի վիդեո նկարել black mask-ի մասին: Առավոտյան արթնացա, ունեի 30 հազար հետևորդ: Ինձ թվում էր դա հալյուցինացիա է կամ ինչ-որ սխալմունք:  Մեկ գիշերում հայտնի էի դարձել, սկսեցի նոր վիդեոներ նկարել ու տեղադրել: Ես գիտեմ, որ շատ բլոգերներ ապրում են մի կյանքով, ցույց տալիս բոլորովին այլ կյանք: Նրանք սոցցանցում միշտ ուրախ են, լավատես, չունեն պրոբլեմներ: Սթորիներում անդադար հռհռում են ու հռհռում: Իրական կյանքում այդպես չէ: Ամեն մարդ էլ պրոբլեմ ունի, տրամադրությունը միշտ փոխվում է, հենց այդ իրականությունն էլ ես ցույց եմ տալիս: Իմ էջն իմ իրական կյանքից չի տարբերվում:  Ես սիրում եմ իմ հետևորդներին, բայց նրանք շատ պահանջկոտ են: Եթե ես երեք օր նոր վիդեո չեմ տեղադրում, միանգամից գրում են` Սոֆա, ո՞ւ ր ես, վիդեո դիր, իսկ ես այդ ընթացքում դիպլոմային եմ գրում: Ստիպված, ամեն ինչ թողնում եմ ու նոր վիդեո անում: Ես երբեք մեծերի համար գովազդ չեմ անում, քանի որ Ինստագրամի 85 %-ը երեխաներ են: Դրա համար էլ ոչ մի ծխախոտ, ոչ մի ալկոհոլ: Իմ հետևորդներն իմ կատվիկներն են, նրանք իմ պիկսելային ընտանքին են: Ամեն բլոգեր ունի իր  հայթերները` թշնամիները: Ես նրանց որևէ կերպ չեմ վերաբերվում, ջնջում եմ իմ կյանքից: Ես նրանց երեք խմբի եմ բաժանել` դեռահասիկներ, երջանիկ մամուշիկներ ու փակ հաշիվներով մարդիկ: Իմ բլոգը կոնկրետ ուղղվածություն չունի, ինչ կատարվում է իմ կյանքում, տեղադրում եմ էջումս: Ինձ տեսել ու հավանել են պրոդյուսերներ, պատրաստվում եմ գնալ Մոսկվա, դառնալ դերասանուհի: Ես ամուսնացած չեմ, ընկեր չունեմ, գլխավորն իմ կյանքում Ինստագրամն է: Իսկ Ինստագրամում գլխավորը` լինել իրական ու ռեալ:  


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք