Uber ընկերության թռչող տաքսիների ցանցն օդում կլինի 2020 թվականին

Uber ընկերության թռչող տաքսիների ցանցն օդում կլինի 2020 թվականին

Հեղափոխություն է սպասվում տաքսիների մոլորակում: Շուտով ավանդական փոխադրամիջոցին կփոխարինի անօդաչու թռչող տաքսին:

Օդային տրանսպորտը սպասարկելու են գալիս անօդաչու թռչող տաքսիները: Ժամանակին դրանք ֆիլմերում էին, իսկ հիմա` իրականություն: Գերժամանակակից թռչող մեքենաները Ամերիկյան Uber ընկերության ծրագրի միայն մի մասն են, թռչող քաղաքային տաքսիների առաջին ցանցը օդում կլինի 2020 թվականին:
Ոչ թե վարել այլ թռչել, մենք դա իրականություն ենք դարձնում: Նոր սերնդի թռչող մեքենաները ապագայի մեր պատկերացումներն են: Պատկերացրեք, ինչքան հարմարավետ կլինի մեծ հեռավորությունները հաղթահարել օդային տրանսպորտով,- ասում է Uber-ի գլխավոր գործադիր տնօրեն Դարա Խոսրովշահին։ 
Հարմարավետ դիզայն, ժամանակակից կառուցվածք և ամենակարևորը` էկոլոգիապես մաքուր, էլեկտրական: Ընկերությունը Լոս Անջելեսում անցկացվող գագաթնաժողովում ներկայացրել է Uber Air դիզայնը, որի համաձայն՝ կստեղծվեն թռչող տաքսիները: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի նախօրոք պատվիրել մեքենան, այնուհետև թռչել մոտակա շենքի տանիքից:
«Ոչ թե հասարակ ուղղաթիռ, այլ հորիզոնական թռչող, գերժամանակակից տրանսպորտ` որը վառելիքի փոխարեն կաշխատի էլեկտրաէներգիայով, -ասում է ասում է Uber-ի ինժեներական-ավիացիոն համակարգի տնօրեն Մարկ Մուրը։ 

 


 Կարդացեք նաև․

Թափանցիկ Ապակե Խցիկը նախատեսված է 4 ուղևորի համար, դիմացի խցիկը օդաչու-վարորդի համար է:  Օդային տրանսպորտի ապագա մոդելներն ուղևորներին քաղաքի օդային տարածքով կտեղափոխեն արդեն երկու տարուց:
Սկզբնական փուլում թռչող տաքսիները օդ կբարձրանան օդաչու-վարորդների ուղեկցությամբ, երկրորդ փուլում` անցում կկատարվի ավտոմատ ռեժիմի: Ինքնագնաց թռչող տաքսիների առաջին օրինակները շահագործման կհանձնվեն հաջորդ 5 տարվա ընթացքում:

Գրել կարծիք