#AmericanMirror. օսկարակիր դերասան Սյուզան Սարանդոնը նկարահանվել է հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի մասին պատմող ֆիլմում
Օսկարակիր դերասան Սյուզան Սարանդոնը և հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը քննարկում են ժամանակը և անհատականությունը։ Ինչպե՞ս են գեղեցկության և ծերության արժեքներն ընկալվում ժամանակակից հասարակությունում, որտեղ դոմինանտ է սոցիալական մեդիան։ Այն սահմանում է դրա դիմանկարը արտաժամանակային հարթությունում։
[embed]https://www.youtube.com/watch?v=Fn3bx0pgoVg&feature=youtu.be[/embed]
Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Տիգրանը՝ նվիրված և քրտնաջան աշխատող արվեստագետը, հին վարպետների հնադարյան ոգին անցկացնում յուրօրինակ պոստ-մոդեռնիստական գերիրականության միջով։ 3 տարում նկարահանված ֆիլմը տանում է մեզ դեպի հազվադեպություն, ստիպելով մտածել արտաժամանկյա իրականության և ֆանտաստիկայի մասին։
Կարդացեք նաև․
- #65 Տիգրան Ձիթողցյան. Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետը
- Հայաստան է գալիս հետխորհրդային կինոյի ամենահայտնի աստղը. ինչո՞վ է արտասովոր Ինգեբորգա Դապկունայտեն (բացի դժվար հիշվող անուն ազգանունից)
- 5 ֆիլմ հաջողակ բիզնեսի ու գործարարների մասին․ ի՞նչ են սովորեցնում
Տիգրան Ձիթողցյանի մասին
Նյու Յորքում բնակվող հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը մեծ կտավներ է ստեղծում, որոնցում արտացոլված պատկերները դժվար է տարբերել իրականից։ Տիգրան Ձիթողցյանը յուղաներկով սկսել է նկարել 5 տարեկանից, իր առաջին ցուցահանդեսը ներկայացրել է 10 տարեկանում։ Կտավներում երևացող մարդիկ ձեռքերով փակում են իրենց դեմքը, սակայն նրանց դեմքը դեռ երևում է։ Թվում է, թե երկու լուսանկարներ համակարգչի օգնությամբ դրվել են միմյանց վրա, սակայն բոլորը նկարել է երիտասարդ հայ նկարիչը։ ֆոտոռեալիստական նկարներից յուրաքանչյուրը 2-ից 2․5 մետր բարձրություն ունեն։
[gallery columns="4" ids="50390,50391,50392,50393,50394,50395,50396,50397,50398,50399,50400,50401,50402"]