#AmericanMirror. օսկարակիր դերասան Սյուզան Սարանդոնը նկարահանվել է հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի մասին պատմող ֆիլմում

#AmericanMirror. օսկարակիր դերասան Սյուզան Սարանդոնը նկարահանվել է հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի մասին պատմող ֆիլմում

3 տարում նկարահանված ֆիլմը բարձր արվեստի և Տիգրան Ձիթողցյանի ստեղծած ֆանտաստիկ աշխատանքների մասին է։

Օսկարակիր դերասան Սյուզան Սարանդոնը և հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը քննարկում են ժամանակը և անհատականությունը։ Ինչպե՞ս են գեղեցկության և ծերության արժեքներն ընկալվում ժամանակակից հասարակությունում, որտեղ դոմինանտ է սոցիալական մեդիան։ Այն սահմանում է դրա դիմանկարը արտաժամանակային հարթությունում։ 

Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Տիգրանը՝ նվիրված և քրտնաջան աշխատող արվեստագետը, հին վարպետների հնադարյան ոգին անցկացնում յուրօրինակ պոստ-մոդեռնիստական գերիրականության միջով։ 3 տարում նկարահանված ֆիլմը տանում է մեզ դեպի հազվադեպություն, ստիպելով մտածել արտաժամանկյա իրականության և ֆանտաստիկայի մասին։


Կարդացեք նաև․


Տիգրան Ձիթողցյանի մասին

Նյու Յորքում բնակվող հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանը մեծ կտավներ է ստեղծում, որոնցում արտացոլված պատկերները դժվար է տարբերել իրականից։ Տիգրան Ձիթողցյանը յուղաներկով սկսել է նկարել 5 տարեկանից, իր առաջին ցուցահանդեսը ներկայացրել է 10 տարեկանում։ Կտավներում երևացող մարդիկ ձեռքերով փակում են իրենց դեմքը, սակայն նրանց դեմքը դեռ երևում է։ Թվում է, թե երկու լուսանկարներ համակարգչի օգնությամբ դրվել են միմյանց վրա, սակայն բոլորը նկարել է երիտասարդ հայ նկարիչը։ ֆոտոռեալիստական նկարներից յուրաքանչյուրը 2-ից 2․5 մետր բարձրություն ունեն։

Գրել կարծիք