BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ապրիլմեկյան ամենատարօրինակ կատակները ֆուտբոլում, ո

Ապրիլմեկյան ամենատարօրինակ կատակները ֆուտբոլում, որոնք լուրջ են ընդունվել ու մեծ աղմուկ բարձրացրել

Սպորտում, սովորաբար, այդպիսի կատակներ լինում և եթե հեղինակավոր պարբերականները դրանք անում են տարվա մեջ մեկ օր, ապա դեղին մամուլում այդպիսի հրապարակումների կարելի է հաճախ հանդիպել: Տեսնենք, թե վերջին տարիներին որոնք են եղել ամենամեծ աղմուկ բարձրացրած և կեղծ տեղեկությունները:
Ոխերիմ թշնամիները հայտարարել են Էշլի Քոուլի կիսանդրի ստեղծելու համատեղ որոշման մասին
Երբ այս նորությունը հայտնվեց բրիտանական մամուլում, առաջին հերթին ակտիվացան ֆանատները: Ինչպե՞ս է հնարավոր նույն քաղաքի երկու թիմերն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գան: Սակայն երբ Թվիթերում ներկայացվեց կիսանդրու նախնական մոդելը, որը լավ մշակված էր ֆոտոշոփով, ֆանատները սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել: Ընդ որում, հայտարարվել էր, որ կիսանդրին տեղադրվելու է երկու ստադիոնների` «Արսենալի» «Էմիրեյթսի» և «Չելսիի» «Սթեմֆորդ Բրիջի» միջև ընկած հատվածում: Փոքր-ինչ խաղալով երկրպագուների նյարդերի հետ, նորությունը տարածած Standard Sport-ը հերքեց լուրը. կատակ էր:

Gillette-ը հովանավորչական պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգայի հետ
Այս լուրը սկզբում զավեշտալի թվաց, բայց հետո սկսեցին մտածել` դա հնարավոր տարբերակ է: Daily Mirror-ը տեղեկություն տարածեց, որ Պրեմիեր լիգան և սափրման հեղուկներ արտադրող Gillette  ընկերությունը համաձայնագիր են ձեռք բերել: Մրցավարների ձեռքում սփրեյները կլինեն Gillette-ի արտադրության և ավելի լավ որակի: Սա նաև մեծ PR քայլ էր Gillette-ի կողմից:

Ուեյն Ռունին «Լիվերպուլի» ծպտյալ երկրպագու է
Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ չկա ավելի սկզբունքային դիմակայություն, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հակամարտությունը: Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները պատմական անհաշտություն ունեն, որը շարունակվում է մինչև այսօր: Երբ համացանցում հայտնվեց «Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի կիսամերկ լուսանկարը, դա շոկ էր և՛ «Լիվերպուլի», և՛ «Յունայթեդի» ֆանատների համար: Նկարում երևում էր Ռունիի դաջվածքը, որը հիշեցնում էր «Լիվերպուլի» տարբերանշանը: Պարզապես լավ ֆոտոշոփ էր:



Կարդացեք նաև․



«Արսենալի» երբեմնի թալիսմանը հեռանում է ակումբից
Լուրը բրիտանական մամուլում տարածվեց առավոտյան: «Արսենալի» թալիսման Gunnersaurus-ը հեռանում է ակումբից, քանի որ ավելի լավ առաջարկ է ստացել թուրքական «Բուրսասպոր» ակումբից: «Զինագործ կոկորդիլոսի» հեռանալու մասին լուրն այնքան աղմուկ բարձրացրեց, որ հետո «Արսենալը» ստիպված էր հերքել պաշտոնապես:




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել