BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Համանախագահների այցի արդյունքը. կհանդիպեն Հայաստան

Համանախագահների այցի արդյունքը. կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Իգոր Պոպովը նկատեց` հույս ունեն, որ կվերսկսվի բանակցային գործընթացը: Նախ նախարարների մակարդակով, ավելի ուշ համանախագահները պատրաստ կլինեն աջակցել արտգործնախարարներին իրականացնել հետագա ծրագրերը:
Նոր քայլերի մասին խոսելուն զուգահեռ եռանախագահներն ընդգծել են վերջին երեք գագաթնաժողովների հանձնառությունները: Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններն անհրաժեշտ է կատարել: Սա հստակ ուղերձ է` դրանք տապալելու բոլոր փորձերն անարդյունք են: Ամերիկացի համանախագահը վարչապետի հետ զրույցից ուշագրավ մանրամասներով ներկայացնում է հայկական կողմի տրամադրությունները.

«Հետաքրքիր էր լսել նրանց մտքերն ու գաղափարները: Նրանք հետաքրքրված են ունենալ արդյունավետ բանակցություններ և մենք կաջակցենք»:

Շփման գծում զոհված և ծանր վիրավորված մեկական զինծառայող` համանախագահների այցից առաջ: Զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ կուտակումների, տեղաշարժի մասին միջնորդները գիտեն` բոլոր մանրամասներով, բայց հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել: 
Նոր վարչապետը քննարկումների օրակարգ բերեց բանակցություններին Արցախի վերադարձի հարցը: Ֆրանսիացի համանախագահը նկատում է` այդ քննարկումներից առաջ էլ իրենք իրականում աշխատում էին և աշխատում են պաշտոնական Ստեփանակերտի հետ: Ձևաչափի փոփոխությունը պետք է այնպիսին լինի, որից հետո կարողանան շարունակել աշխատանքը:


Կարդացեք նաև.



Ինչ ծրագրեր ունեն և ինչ են պատրաստվում անել առաջիկայում` եռանախագահները պատմել են վարչապետին: Նպատակը մեկն էստեղծել մթնոլորտ բանակցային գործընթացն առաջ մղելու համար:
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն այս օրերին Մոսկվայում են: Ալիևի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահն ընդգծել է` հնարավորություն կա որևէ մեկի հետ ծանոթանալ, բայց նախագահի խոսնակը հայտարարել է` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կարող հանդիպել, քանի որ Հայաստանի նախագահը Մոսկվայում չէ:
Եվ դիվանագիտական այս անցուդարձն ուղեկցվում է Արցախից ահազանգով` Բաքուն արդեն Բաքվից է տեխնիկա տեղափոխում դեպի շփման գիծ:

  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Տարածել