BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Ցեղասպանությանը նախորդում է ատելությա

[InterPress] Ցեղասպանությանը նախորդում է ատելության քարոզը

Այս տարի դեկտեմբերին 2 կարևոր փաստաթղթերի 70-ամյակն է լրանում, որոնք կարևոր հիմնարար դեր են խաղաղցել «Մարդու իրավունքներ» կոնցեպտի և այդ իրավունքները պաշտպանելու ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման գործում:
1948-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժի մասին կոնվենցիան: Դեկտեմբերի 10-ին էլ ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: ՄԱԿ-ն իրենով Համաշխարհային երկրորդ պատերազմի արհավիրքների հետևանք էր և ընդունումն այն բանի, որ ազգային պետությունների միջև տարբերությունները և կոնֆլիկտները  պետք է բանակցվեն և լուծվեն ոչ թե ամբողջությամբ անտեսելով այդ տարբերություններն ու կոնֆլիկտները, այլ մեղմելով դրանք, համադրելով, անհրաժեշտության դեպքում ենթարկելով դրանք մարդկության համընդհանուր մտահոգություններին:
Փաստը, որ 1939-ից հետո մեկ այլ համաշխարհային պատերազմ չի սկսվել, վկայում է թեև սահմանափակ, բայց կայունության մասին։ Հաշվի առնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը բռնկվեց Առաջինից  աշխարհամարտից 25 տարի հետո, երբ ՄԱԿ-ի նման միջազգային համակարգող մարմին գոյություն չուներ։
Երկրորդ հետպատերազմյան փուլը նաև ապագաղութացման և մի քանի նոր հետգաղութային պետությունների ստեղծման շրջան էր։ Այս ազգային պետությունների միջև աշխարհագրական սահմանների ստեղծումը երբեմն հապճեպ էր, ինչպես 1947-ին Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Եվ նոր պետություններ ստեղծելու գաղափարն առանց խնդիրների չէր։  Շատ ազգեր, լեզվական խմբեր և էթնիկ համայնքներ միավորվեցին՝ ձևավորելու հետգաղութային նոր պետությունների տարածքային սահմանները։



Կարդացեք նաև.



Ապագա ազգայնական և էթնիկ կոնֆլիկտների պոտենցիալին հիմք դրվեց հենց այդ նոր ազգային պետությունների ծնունդով։ Ամենևին էլ պատահականություն չէ, որ երկրների միջև պատերազմները մեծապես տեղափոխվել են պետությունների սահմաններից ներս, որոնք քայքայվում են ներքին նացիոնալիստական և էթնիկ կոնֆլիկտներով։ Զորքերը հիմնականում այլևս երկրների միջև պատերազմներում կռվելու համար չեն, այլ ներքին խնդիրների լուծման՝ զենքով, թե այլ կերպ։ Այդպիսի խնդիրները երբ վերածվում են զինված կոնֆլիկտի, ամենամեծ ծավալի բռնություններն են տեղի ունենում մարդու իրավունքների նկատմամբ ոչ միայն Երրորդ աշխարհի հետգաղութային երկրներում, այլև Եվրոպայում, մասնավորապես նախկին Հարավսլավիայի բաժանումից հետո։
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժի մասին կոնվենցիան ընդունվեց 1948 թվականին՝ որպես պատասխան ընդդեմ սեփական քաղաքացիների նկատմամբ ազգային պետությունների բռնությունների։ Ադոլֆ Հիտլերի նացիստական կառավարությունը վեց միլիոն հրեա սպանեց 1941-1944 թվականներին։ Ոչնչացված հերաների մեծ մասը Գերմանիայի քաղաքացի էին։

Շարունակությունը՝ interpress





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել