BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ անել, եթե դասագրքում սխալ եք հայտնաբերել

Ի՞նչ անել, եթե դասագրքում սխալ եք հայտնաբերել

Հաճախ վրիպակներ են հանդիպում, բայց կան նաև լուրջ սխալներ: Օրինակ մաթեմատիկայի խնդրի սկզբում հարցը մատիտների մասին է, որոնք խնդրի վերջում վերածվում են հավի տոտիկների:
Բայց կոպիտ սխալներ կան ոչ միայն դասագրքերում: Սուրգուտում աշակերտներին օրագրեր են բաժանել, որոնք ՌԴ օրհներգի, դրոշի  ու զինանշանի մասին տեղեկություն են պարունակում: Զինանշանի երկու գլխանի արծիվն իր ճանկերում  ոչ թե գավազան է պահում, այլ` մուրճ ու մանգաղ:



Ինչ անել, եթե սխալ եք հայտնաբերել: Նախևառաջ համոզվեք, որ տեղեկությունն իրոք սխալ է, որից հետո երեխային բացատրեք, ինչումն է սխալը: Կապ հաստատեք հրատարակչության հետ ու տեղեկացրեք սխալի մասին: Եթե տպավորություն ստեղծվի, որ այնտեղ ձեր խոսքերին լուրջ չեն վերաբերվում` դիմեք կրթության ու գիտության զարգացման հանրային պալատ, կարելի է նաև նախարարություն դիմել:


Կարդացեք նաև.



Եթե պետական կառույցներում նույնպես անտարբեր են, իսկ սխալն իրոք կոպիտ է, այդ մասին գրեք սոցցանցերում: Որոշ ընկերներին խնդրեք կիսվել ու տարածել սխալը: Որոշ դեպքերում դա գործում է: Որոշ հրատարակչություններ նոր գրքեր են հրատարակում արդեն ուղղած տեղեկությամբ: Որոշ դեպքերում սխալ տեղեկություն տարածածներին նաև տուգանել են:
Կան դեպքեր, երբ դասագրքերում հիմարություն է գրված, բայց դա սխալ որակելը դժվար է: Այո, այդպես էլ է պատահում: Օրինակ` պատմության գրքերում կարելի է հանդիպել տեքստեր, որոնք պատմական իրադարձությունն այլ կերպ են մեկնաբանվում: Պատահում են նաև էթիկական սխալներ: Օրինակ մի դասագրքում գրել էին, թե հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ անհատականություն չեն: Մեծ աղմուկ բարձրացավ Ֆեյսբուքում ու այլ սոցցանցերում, վերածվեց իսկական սկանդալի: Հրատարակչությունը դադարեցրեց գրքի տպագրությունը: Դժվար է հստակ պատասխանել, թե ինչ կարելի է անել: Ամեն դեպքում կասկածելի տեքստերը երեխայի հետ կարևոր հարցերի շուրջ զրուցելու լավ առիթ են:

meduza




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել