Ինչպե՞ս արտարժույթ գնել ֆոնդային բորսայում և ինչի՞ համար է այն անհրաժեշտ

Ինչպե՞ս արտարժույթ գնել ֆոնդային բորսայում և ինչի՞ համար է այն անհրաժեշտ

newmag-ը օրինակներով ներկայացնում է արտարժույթ գնելու ձևը:

Արսենը և Բորիսը արձակուրդի մեջ էին Եվրոպայում: Երկուսով գնել էին 1000 եվրո: Նրանցից մեկը դրա վրա ծախսել էր 78500 ռուբլի, իսկ երկրորդը՝ 77 հազար 200 ռուբլի: Բորիսը արժեթուղթը գնել էր ֆոնդային բորսայում եւ գումար խնայել: Բացատրենք, թե ինչպես այն կատարվեց:

Եթե մեկ անգամ գոնե արտարժույթ եք գնել, կամ ավելի շուտ, դա կատարել եք բանկի մասնաճյուղում, կամ փոխանակման կետում:

Ռուսաստանում արտարժույթի վաճառքը իրականացվում է բանկային լիցենզիայի առկայության դեպքում: Դրա համար էլ ցանկացած փոխանակողի նույնպես բանկ կարելի է համարել, եթե դրա անունը երբևէ չեք էլ լսել: Այդ իսկ պատճառով, այն ինչ մենք գրում ենք փոխանակման մասին, արդարացի է բանկերի համար և հակառակը:

Ինչո՞ւ է  ֆոնդային բորսաներում եւ փոխանակման կետերում տարբեր փոխարժեքներ

Հայաստանում փոխարժեքի կուրսը Կենտրոնական բանկն է սահմանում: Ամեն օր մինչև 16:00-ն ԿԲ-ն  սահմանում է արտարժույթների արժեքը դրամի նկատմամբ, հաշվի առնելով պահանջարկն ու առաջարկը արտարժույթի շուկայում: Այսպես ասած, կենտրոնական բանկը կենտրոնանում է փոխարժեքի վրա:

Փոխանակողները կողմնորոշվում են Կենտրոնական բանկի և ֆոնդային բորսաների սահմանած կուրսով:

Երբ կենտրոնական բանկը հաջորդ օրվա  համար փոխարժեքի կուրս է սահմանում, նրանք սկսում են կենտրոնանալ: Նույնը նաև ֆոնդային բորսաները: Եթե փոխարժեքի կուրսի տատանումներ են լինում վաճառքի ժամանակ, փոխանակողները չեն սպասում Կենտրոնական բանկին և սկսում են վաճառել արժույթը նոր գնով:

Օրինակ: Սև երեքշաբթի, դեկտեմբերի 16, 2014 թիվ: Դոլարի փոխարժեքը առևտրի ընթացքում գերազանցեց 80 ռուբլին, իսկ եվրոն՝100: Եվ չնայած Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը հաջորդ օրվա  համար 61 ռուբլու սահմանում էր, համապատասխանաբար եվրոն էլ՝76-ի,  փոխանակման կետերում դոլարը 85 և եվրոն 90 ռուբլի էր վաճառվում:

Ֆոնդային բորսաներում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը շատ քիչ է: Իսկ փոխանակողները իրենց այդպես չեն կարող պահել: Նրանք՝ փոխանակողները, հենց տարբերությունների վրա են գումար աշխատում: Նրանք աշխատում են կանխիկ գումարներով, իսկ դրանք  լրացուցիչ ծախսեր են: Որպեսզի մինուսով չաշխատեն, փոխանակողներն փոխարժեքի առքուվաճառքի տարբերությունը ինչքան կարող են մեծացնում են:

Ի՞նչ պետք է իմանալ, ֆոնդային բորսայից արտարժույթ գնելիս:  Ֆոնդային բորսան շուրջօրյա  չի աշխատում:

Մոսկվայի ֆոնդային բորսայում կարելի է արտարժույթ գնել ոչ աշխատանքային օրերին՝10:00-ից 23:50 Մոսկվայի ժամով: Եթե հանկարծ Ձեզ անհրաժեշտ է դոլար գնել շաբաթ առավոտյան, ոչինչ չի ստացվի, պետք է սպասել մինչև երկուշաբթի:


Կարդացեք նաև.


Հաճախ արտարժույթ պետք է գնել լոտերով  

Ֆոնդային բորսաներում արտարժույթը գնում են լոտերով: Օրինակ, Մոսկվայի բորսայում մեկ լոտը ՝1000 միավոր է: Դրա համար էլ բրոքերների մեծ մասը առաջարկում է գումար գնել Մոսկվայի ֆոնդային բիրժայից 1000 միավորից ավելի: 300 կամ 1500 դոլար նրանց միջոցով հնարավոր չէ գնել, չի ստացվի:

Փոխարժեքի առքուվաճառքը ֆոնդային բորսայում Tinkoff ներդրումայինի միջոցով առավելություն կտա Ձեզ: Դուք կարող եք ձեռք բերել ցանկացած քանակի դոլար կամ եվրո թեկուզ 1, 15 կամ 1574 : Գլխավորը, որ թիվն ամբողջական լինի: Օրինակ՝ կես դոլար գնել պետք չէ:

Ինչպե՞ս փոխարժեք գնել ֆոնդային բորսայում:

Ֆիզիկական անձիք չեն կարող միանգամից առևտուր անել ֆոնդային բորսայում: Դրա համար անհրաժեշտ է պայամանագիր կնքել բրոքերների հետ, որոնք իրենց հետաքրքրությունները կներկայացնեն: Նա հաշիվ կբացի, որի հետ կարող եք գործարքներ կատարել: Ահա, թե ինչպես է այն աշխատում Tinkoff ներդրումայինում:

Ինչպես հաշիվ բացել

Դիմում թողեք կայքում՝ հաշիվ բացելու համար:

Եթե արդեն Տինկոֆ բանկ  դեբետային  քարտ ունեք, բրոքերի հետ պայմանագիրը կարելի է օնլայն կատարել: Եթե քարտ չկա, Ձեզ մոտ կգա բանկի ներկայացուցիչը և կներկայացնի Tinkoff Black քարտի դիմումը: Այն անհրաժեշտ է հաշվեհամարը լրացնելու համար և այնտեղից հանել դրամական միջոցները: Բրոքերային հաշիվները կբացվեն երկու օրից՝ պայմանագիրը կնքելուց հետո:

Ինչպե՞ս արտարժույթ գնել

Գումարը հանելու համար  Ձեր քարտը պետք է դարձնել բազմարժութային փոխարժեքով: Դա շատ հեշտ է:

Պետք է մտնել հավելվածի մեջ և քարտում ավելացնել նոր հաշիվ: Դոլարները կգան դոլարային հաշվին, եվրոները՝ եվրոների հաշվին:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք