Ինչպե՞ս ստեղծել իդեալական կապսուլային զգեստապահարան

Ինչպե՞ս ստեղծել իդեալական կապսուլային զգեստապահարան

Նորաոճ լինելու համար պետք չէ շատ հագուստ: Բավարար է դրանք ճիշտ համադրել:

Ստեղծեք կապսուլային զգեստապահարան

Կապսուլան՝ մինիզգեստապահարանն է, որը բաղկացած է 5-10 իրերից: Բոլոր այդ իրերը պետք է միավորված լինեն ինչ-որ մեկ ընդհանուր ոճով կամ առիթով: Կապսուլան՝ իրերն են, որոնք համադրելի են միմյանց հետ:

Ենթադրենք, մի քանի օրով գնում եք գործուղման: Դուք գործնական հանդիպում ունեք, հետո ընթրիք: Իհարկե, պետք է ճանպրուկի մեջ դնել գործնական հագուստ, հանդիսավոր վերնաշապիկ, կոկտեյլային զգեստ ու ամենօրյա, հարմար հագուստ՝ զբոսանքի համար: Ձեր ճամպրուկի մեջ, դուք հավաքում եք կապսուլային հավաքածու:

капсульный гардероб: одежда для командировки

Կապսուլային հավաքածուի օրինակ

Եվս մեկ կապսուլային հավաքածուի օրինակ հանգստի մեկնելու համար: Ամառային մի քանի իրեր, ինչպես նաև կոշիկ, որը կսազի տարբեր իրերի հետ:

капсульный гардероб: вещи на лето

Կապսուլային հավաքածուի օրինակ

Երեկոյան կապսուլան հանդիսավոր իրերն են, դրանք պետք է կրել կորպորատիվ երեկույթների, հարսանիքի կամ երեկույթի գնալիս:

капсульный гардероб: вечерняя капсула

Կապսուլային հավաքածուի օրինակ

Կապսուլային զգեստապահարանը թույլ է տալիս քիչ իրեր գնել, բայց ստանալ շատ համադրություններ: Կապսուլային զգեստապահարանի գաղտնիքներին ծանոթ լինելը կօգնի նաև իմպուլսիվ գնումների գայթակղությունից հետ մնալ ու չկուտակել շատ ու անպետք իրեր:

Ինչպես ընտրել իրեր

Կապսուլան հարմար է ու ռացիոնալ: Որքան ունիվերսալ են իրերը, այդքան ավելի համադրելի են ու բազմաֆունկցիոնալ: Կապսուլային զգեստապահարան ստեղծելիս՝ առաջնորդվեք երեք իրերի սկզբունքով. իրերից ամեն մեկը պետք է համադրվի այդ երեք իրերի հետ: Օրինակ, տղամարդկանց կապսուլայում Casual ոճի կարդիգանը համադրելի է ջինսի, վերնաշապիկի ու շապիկի հետ: Այդ ցանկին ավելացրեք նաև բաճկոն ու ճտքակոշիկներ, կարդիգանը փոխարինեք ջեմպերով, իսկ ջինսը՝ տաբատով՝ և ահա, դուք ունեք կապսուլա, որը բաղկացած է 8-10 իրերից, այն ձեզ կտա 20-30 համադրությունների հնարավորություն: 

капсульный гардероб: мужская капсула

Կնոջ կապսուլայում տարբերակներն ավելի շատ են. Վերարկուն համադրելի է տաբատի, բլուզի ու զգեստի հետ: Տաբատը կարելի է փոխարինել կիսաշրջազգեստով կամ ջինսով, իսկ բլուզը՝ տոպով, զգեստին էլ կարելի է հավելել ջեմպերը:  Այս կապսուլային պետք կգան նաև աքսեսուարներ՝ զարդեր, պայուսակ, ունիվերսալ կոշիկ, որը կհամադրեք ամեն մի լուքի հետ:

капсульный гардероб: женская версия


Կարդացեք նաև.


Գույների համադրությունը կապսուլայում

Մեկ կապսուլայում պետք է լինի երեք ակցենտային գույներից ոչ ավելի, գումարած, մոնոքրոմ բազային գույները: Ավելի հեշտ համադրելի են մեկ ջերմաստիճանի պատկանող գույները. Սառը գույները՝ սառը, իսկ տաք գույները՝  տաք գույների հետ:  Օրինակ, սառը գույների դեպքում կարելի է շեշտել կապույտը, փիրուզագույնը, բորդոն, իսկ բազային կարղե ն լինել  մոխրագույնը, սպիտակն ու սևը: Այս դեպքում, բոլոր գույներն իրար հետ համադրելի են:

капсульный гардероб: палитра

Կապսուլային զգեստապահարանի համար հագուստ գնելն ավելի էժան կլինի, արդյունքն՝ ավելի նկատելի: Կապսուլային զգեստապահարան հավաքելիս՝ սկսեք մեկ գլխավոր իրից, օրինակ, ժակետից / բլեյզերից / վերնաշապիկից / ջեմպերից: Լավ կլինի, որ այդ վերնահագուստը լինի վառ գույնով կամ պրինտով: Այս իրը կօգնի ընտրել կապսուլային զգեստապահարանի ընդհանուր գունապնակն ու ոճը: Վերնահագուստից հետո սկսեք գնել մյուս իրերը՝ համապատասխան տաբատներ կամ կիսաշրջազգեստներ ու հեվելյալ վերև՝ վերնաշապիկ կամ բլուզ:

LIFEHACKER


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք