BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հարցատանջանք․ ԿՀՎ 1-ին շեֆուհու տարակուսելի անցյալ

Հարցատանջանք․ ԿՀՎ 1-ին շեֆուհու տարակուսելի անցյալը

Նոր նշանակումների մասին Թրամփը մարտի 13-ին հայտնեց Թվիթերում.
«Մայք Պոմպեոն` ԿՀՎ ղեկավարը, կդառնա մեր նոր պետքարտուղարը: Ջինա Հասփելն էլ  կնշանակվի նրա փոխարեն` այդպիսով դառնալով առաջին կինն այդ պաշտոնում: Շնորհավորում եմ բոլորին»: 
Հասփելի կենսագրության մասին քիչ բան է հայտնի. դրա մեծ մասը գաղտնի է: ԿՀՎ համակարգում աշխատում է 1985-ից, օպերատիվ գործունեության փորձ ունի. գլխավորել է վարչության ստորաբաժանումները որոշ երկրներում (մանրամասները չեն հրապարակվում): ԿՀՎ-ում ծառայելու տարիներին ձեռք է բերել կասկածելի հեղինակություն: Հայտնի է, որ Հասփելը 2002-ին ղեկավարել է ԿՀՎ «Կատվի աչք» բերդը Թայլանդում, որտեղ կտտանքների էին ենթարկում երկու բանտարկյալների (նրանց զրկում էին քնից և կտտանքների էին ենթարկում ջրով). այդ բանտարկյալները կասկածվում էին ՌԴ-ում արգելված Ալ կաիդա ահաբեկչական ցանցի հետ կապեր ունենալու մեջ: Այսպես կոչված  «հարցաքննությունների» տեսագրությունները Հասփելի հրահանգով ոչնչացվել են 2005-ին:
Այնուհետև Հասփելը մի քանի պաշտոն է փոխել ԿՀՎ Վաշինգտոնի կենտրոնական ապարատում. երկար ժամանակ գլխավորել է հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի շտաբը: 2013-ին ստանձնել է Ազգային գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնը, բայց անօրինական կտտանքների պատմության պատճառով այդ պաշտոնին երկար չի մնացել: Սենատը չի հաստատել նրա թեկնածությունն ու իջեցրել է պաշտոնը` դարձնելով ծառայության ղեկավարի տեղակալ:  
ՄՈՒԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Թրամփը Հասփելին 2017-ի փետրվարին  նշանակեց ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյի տեղակալ: Այս նշանակումը սովորական քայլ չէր. առաջին կինն այդ պաշտոնում Էվրիլ Հեյնսն էր (2013–15): Ի տարբերություն Հասփելի, նա ԿՀՎ հաստիքային աշխատող չէր: Այդ  պաշտոնում Հասփելի թեկնածությունը պաշտպանել են ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը և ԿՀՎ որոշ պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակիցներ: Դեմոկրատների մի մասին զայրացրել է մի մարդու նշանակումը, որը կտտանքների մասնակից է` Թայլանդի գաղտնի գաղութում:   
«Տիկին Հասփելը պետք է բացատրի այդ հարցաքննություններին իր մասնակցության բնույթն ու աստիճանը», - հայտարարեց Արիզոնայի նահանգապետ Ջոն Մաքքեյնը: Բուշի դարաշրջանի այդ փուլը` ամերիկացի բանտարկյալներին կտտանքների ենթարկելը, նա անվանեց «ամերիկյան պատմության մութ էջ»:
Մեկ տարի անց Թրամփը հայտարարում է, որ Հասփելը կդառնա ԿՀՎ ղեկավարի պաշտոնում առաջին կինը, եթե, իհարկե, Սենատը հաստատի նախագահի ընտրությունը:
«Շնորհակալ եմ նախագահ Թրամփին, որ ինձ հնարավորության տվեց ղեկավարել ԿՀՎ-ն», -հայտարարությունը մեկնաբանել է Ջինա Հասփելը:  



Կարդացեք նաև.



ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԸ  ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Սնոուդենը Հասփելի նշանակումն անուշադրության չմատնեց:  Նրա խոսքով` կտտանքների պատմությանը հնարավոր մասնակից լինելու  հանգամանքը թույլ չի տա, որ ԿՀՎ նոր ղեկավարը ԵՄ երկրներ այցելի:  
ՊԱՐԳԵՎՆԵՐ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿՀՎ-ում ավելի քան 30 տարվա ծառայության փորձ ունեցող Հասփելն արժանացել է մի քանի պետական պարգևների: Դրանցից մեկը ԱՄՆ բարձրագույն պարգևն է. նախագահի մրցանակ` քաղաքացիական ծառայության համար (Presidential Rank Award):

FORBES





Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում





 

Տարածել