Նախընտրական դեբատներ․ չափազանց հետաքրքիր են և կարևոր, եթե անցնում են ահա այսպես

Նախընտրական դեբատներ․ չափազանց հետաքրքիր են և կարևոր, եթե անցնում են ահա այսպես

Բազմաթիվ երկրներում հեռուստադեբատները դարձել են քաղաքական գործընթացների կարևոր մաս։ newmag-ը ներկայացնում է նախագահական դեբատների մի քանի վառ օրինակ և պատմում, թե ինչպես դրանք ազդեցին քվեարկության արդյունքների վրա։

1960 թվական․ Ռիչարդ նիկսոնը նյարդայնանում է

Հեռուստաբանավեճերի ավանդույթը սկիզբ է առել ԱՄՆ-ում: Համարվում է, որ 1960-ի առաջին հեռուսատադեբատները Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն Քենեդիի և հանրապետական Ռիչարդ Նիքսոնի միջև դարձան ամենանշանակալիցը պատմության մեջ, քանի որ հենց դրանք փոխեցին խաղի կանոնները: Հաղթանակի համար կարևոր դարձավ ոչ թե այն, թե ինչ է ասում թեկնածուն, այլ` ինչ տեսք ունի և ինչպես է իրեն պահում:

Հաղթանակի համար կարևոր դարձավ ոչ թե այն, թե ինչ է ասում թեկնածուն, այլ` ինչ տեսք ունի և ինչպես է իրեն պահում:

Հեռուստադեբատներում Նիքսոնն ակնհայտորեն նյարդային էր, քրտնում էր: Նրա ֆոնին Քենեդին շատ ավելի լավ էր նայվում: Բացի այդ, դեմոկրատ թեկնածուի շտաբում աշխատում էին երիտասարդներ, որոնք ոչ միայն գիտակցում էին հեռուստատեսության ազդեցությունը լսարանի վրա, այլև հասկանում` ինչպես անել, որ թեկնածուն էկրանին լավ տպավորություն թողնի:

Պատմական միֆ է տարածված, որ Նիքսոնին ձայն են տվել նրանք, ովքեր դեբատները լսել են ռադիոյով, հեռուստալսարանն էլ նախընտրել է Քենեդուն: Համարվում է, որ այդ բանավեճերը անմիջական ազդեցություն են ունեցել 1960-ի քվեարկության արդյունքի վրա, երբ չնչին տարբերությամբ հաղթեց Քենեդին: 

1984 թվական․ Ռոնալդ Ռեյգանը պարտվում է ու նորից հաղթում

Հանրապետական Ռեյգանը ԱՄՆ նախագահ ընտրվեց 1980-ին: Այդ ժամանակ նա հեռուսադեբատներում ջախջախեց Ջիմմի Քարթերին: Սակայն 1984-ին, երբ 73-ամյա Ռեյգանն առաջադրվեց երկրորդ  ժամկետում, պարզվեց, որ երբևէ առաջադրված ամենատարեց թեկնածուն այնքան էլ վստահ չէ ելույթներում: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ուոլթեր Մոնդեյլի հետ դեբատների առաջին փուլից հետո Ռեյգանն այլևս մրցավազքի առաջատարը չէր:

Եթերից հետո` ասուլիսի ժամանակ, նախագահին հարցրին` առողջությունը թույլ կտա՞ շարունակել աշխատել Սպիտակ տանը: Ռեյգանը կտրուկ պատասխան տվեց. «Հրաժարվում եմ տարիքին վերաբերող հարցը դնել այս քարոզարշավի կենտրոնում: Եվ պարտավորվում եմ երբեք քաղաքական նպատակով չընդգծել իմ մրցակցի երիտասարդ ու անփորձ լինելը»: Մոնդեյլը ծիծաղում էր:

Դեբատների ժամանակ Ռեյգանի ցրվածությունն այս հումորի շնորհիվ չազդեց նրա վարկանիշի վրա, և 1984-ի ընտրություններում նա դարձյալ հաղթեց` դառնալով ամենատարեց նախագահն ԱՄՆ պատմության մեջ: 

1992 թվական․ Բուշ-ավագը նայում է ժամացույցին

1992-ի նախագահական դեբատները անցկացվում էին ԱՄՆ համար անսովոր ձևաչափով. մասնակիցները երեքն էին: Հիմնական երկու մրցակիցներին` գործող նախագահ Բուշ ավագին ու Արկանզասի նահանգապետ Բիլ Քլինթոնին ավելացավ էքսցենտրիկ գործարար Ռոս Պերոն:

Քլինթոնը հաջողությամբ օգտվեց նոր ֆորմատից: Ընտրողների հետ հանդիպումներում նա թողել էր մի մարդու տպավորություն, որը համարձակ կոնտակտի է գնում և նայում է ուղիղ զրուցակցի աչքերին:

Ընտրողների հետ հանդիպումներում նա թողել էր մի մարդու տպավորություն, որը համարձակ կոնտակտի է գնում և նայում է ուղիղ զրուցակցի աչքերին

Իսկ ահա Ջորջ Բուշը ակնհայտորեն իրեն զգում էր ոչ իր ափսեում. անընդհատ պիջակն էր ուղղում, նայում՝ ժամացույցին: Դահլիճում մի կին անհարմար հարց տվեց. «Անձամբ Ձեզ վրա ինչպե՞ս անդրադարձան ԱՄՆ տնտեսական խնդիրները»: Նախագահն` ի պատասխան, կրկին որոշեց ստուգել ժամը: Գործող նախագահը պարտվեց և չվերընտրվեց երկրորդ ժամկետում: Վերջին 35 տարում սա եզակի դեպք էր:

2000 թվական.  Էլ Գորը վեր է կենում

NBC News-ի տվյալով`1992-ից դեբատներն էապես ազդել են ԱՄՆ նախագահական ընտրությունների` ընդամենը մեկի արդյունքի վրա: 2000 թվականի դեբատների սկզբում առաջատարը համարվում էր դեմոկրատ Էլ Գորը: Նրա վարկանիշը 45 տոկոս էր, Բուշ կրտսերինը` 42 տոկոս: Ընտրության ժամանակ թեկնածուների վարկանիշը հավասարվեց:

Դեբատներում Էլ Գորն իրեն պահում էր անհարգալից` ամերիկյան լսարանը հենց այդպես ընկալեց նրա դեմոնստրատիվ հոգոցները, որոնք դեմոկրատ թեկնածուն արձակում էր օպոնենտի ռեպլիկներին ի պատասխան: Ինչ-որ պահ Գորը վեր կացավ և մոտեցավ Բուշին, կարծես պատրաստվում էր նրան հրել կամ հարվածել: Հանրապետականը պարզապես գլխով արեց ու շարունակեց խոսել: 

Հանրապետականը պարզապես գլխով արեց ու շարունակեց խոսել:

Բուշը, որին բոլորը համարում էին թույլ հռետոր, կարողացավ Գորի վարքն օգտագործել իր օգտին, և հաղթել դեբատներում:

2007 թվական. Նիկոլյա Սարկոզին` ընդդեմ Սեգոլեն Ռուալի

Ֆրանսիայում նախագահի թեկնածուների հեռուստադեբատները պարբերաբար անցկացվում են 1974-ից: Ընդ որում, մինչև վերջին` 2017-ի ընտրությունները, դեբատներն անցկացվում են քվեարկության 2-րդ փուլից առաջ: Այսինքն` դրանց կարող էին մասնակցել միայն առավելագույն ձայն ստացած թեկնածուները:   

Ամենանշանակալիցը համարվում են 2007-ի դեբատները: Մենամարտին մասնակցում էին Նիկոլյա Սարկոզին և սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը: Դեբատների հիմնական թեման դարձել էր աշխատանքային շաբաթի կրճատումը: Սարկոզին պնդում էր, որ 35-ժամանոց աշխատանքային շաբաթը կրճատել է պետք: Դեբատը տևեց երկու ժամից ավելի, լսարանը 20 միլիոն էր: Ե՛վ դեբատներում, և՛ ընտրություններում հաղթեց Սարկոզին:

2009 թվական. դեբատներ` իրանական ձևով

Վերջին տարիներին ավելանում են երկրները, որոնք նախագահական դեբատներ են անցկացվում:  Այդ ցանկին միացել են Մեքսիկան, Բրազիլիան, Աֆղանստանը: 2009-ին` պատմության մեջ առաջին անգամ, հեռուստադեբատ անցկացվեց նաև Իրանում: Քարոզարշավի չորս մասնակիցներ եթերում հայտնվում էին զույգ-զույգ. ամենանշանակալիցը նախագահ Ահմադինեժադի մենամարտն էր հիմնական մրցակցի` Իրանի նախկին վարչապետ, ԳԱԱ նախագահ Միր-Հուսեյն Մուսավիի հետ: Դեբատի ընթացքում Մուսավին Ահմադինեժադին անվանեց բռնապետ, քննադատեց նրան` Հոլոքոստը ժխտելու համար, և մեղադրեց չմտածված ու Իրանի համար վնասակար արտաքին քաղաքականություն վարելու մեջ: 

Նախագահն իր օպոնենտի տիկնոջը մեղադրեց նրանում, որ գիտական աստիճանը ստացել է` առանց ասպիրանտուրայի քննություն հանձնելու: Դրանից հետո Իրանում սկսվեցին Մուսավիի կողմնակիցների ցույցերը, որոնք շարունակվեցին մինչև քվեարկության օրը: Հաղթանակ տարավ Ահմադինեժադը:


Կարդացեք նաև․


2003 թվական. հայաստանյան առաջին ու վերջին դեբատը

2003-ին առաջին ու վերջին հեռուստադեբատը տեղի ունեցավ քվեարկության 2-րդ փուլից առաջ: Դեմ-դիմաց նստեցին Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Տաղավարում էին նաև մի քանի հեռուստաալիքների ներկայացուցիչներ: Այդ հեռուստադեբատը տպավորվեց Դեմիրճյանի ուշացումով ու «Ցուցակները վաղը կուղարկեմ» ֆրազով:

Այդ հեռուստադեբատը տպավորվեց Դեմիրճյանի ուշացումով ու «Ցուցակները վաղը կուղարկեմ» ֆրազով:

Հեռուստաբանավեճում Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացվել են ընդդիմության ներկայացուցիչներ, հարյուրավորներն էլ` ձերբակալվել: Քոչարյանը պահանջեց անուններ տալ, Դեմիրճյանը խոստացավ հաջորդ օրն ուղարկել: Հետո ուղարկել էր 6 հոգու անուն-ազգանուն: Սակայն այս պատմական հեռուստադեբատը որևէ ազդեցություն չունեցավ ընտրությունների արդյունքի վրա:

MEDUZA

Գրել կարծիք