JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ո՞ւմ է պետք մեռնող նախագահը. 73-ամյա Միլոշ Զեմանը

Ո՞ւմ է պետք մեռնող նախագահը. 73-ամյա Միլոշ Զեմանը նորից առաջադրվել է նախագահի ընտրությունում

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն իրեն երիտասարդ է համարում, չնայած 73 տարեկան է: Ռուսամետ ու մուսուլմաններին այդքան էլ չսիրող Զեմանը վերջին ամիսներին իր տեղը չի գտնում: Չարաշահելով խմելն ու ծխելը նիհարել է: Տեղաշարժվելիս էլ պարտադիր բռնում է օգնականի ձեռքը, որ հանկարծ չընկնի:
Դիաբետն ու ոտքերի նեվրոպաթիան Զեմանին ստիպում են ձեռնափայտով տեղաշարժվել: Չեխիայում վստահ չեն, որ նախագահի առողջական վիճակը նրան չի խանգարի վերընտրվելուց հետո: Նախագահի քաղաքական խորհրդատուի խոսքով, Զեմանի առողջության համար ամբողջ Չեխիան է անհանգստանում:
Հասարակության մեծամասնությունը կարծում է, որ նրա մի ոտն արդեն գերեզմանում է: Զեմանը հատուցում է իր երկարամյա քաղաքական կարիերայի, հատկապես 2013-ին ուղղակիորեն ընտրված, Չեխիայի առաջին նախագահ դառնալու համար: Մի երկրում, որտեղ մուսուլմաններին չեն սիրում, նախագահը չեխերին հորդորում է զինվել և պատրաստվել մուսուլման տեռորիստների «սուպեր հոլոքոստ»-ի դեմ պայքարին:
Զեմանի «առողջ» ապրելակերպի մասին ամբողջ Չեխիան գիտի: Նրա տարօրինակ հայտարարությունները դրա վառ ապացույցն են. «Ծխելը ամենևին էլ վտանգավոր չէ, եթե մեծ տարիքում ես սկսում»: 2013թ. քարոզարշավի ժամանակ խոստովանեց, որ օրը 6 բաժակ գինի է խմում, չհաշված սալորի գինին` ամեն երկու օրը մեկ:
Նախագահն իր առողջությունից չի դժգոհում, ասում է, որ քչացրել է ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը: Զեմանի անձնական բժիշկ Մարթին Հոլկաթը հավելում է, որ նախագահն իրեն հոյակապ է զգում` թե ֆիզիկապես, թե հոգեպես:
Մամուլը հետևում է Զեմանին` նրա անունը պարբերականների առաջին էջերին հրապարակելով: Չեխիայում կեղծ լուրեր էին տարածվել թե նախագահ Զեմանը քաղցկեղով է հիվանդ, և նրան 4 ամիս է մնացել ապրելու: Բռնոյի տեղական խորհրդականը հրապարակայնորեն գրել էր այդ մասին «Ֆեյսբուք»-ում: Զեմանի անձնական բժիշկը հերքեց լուրը, Զեմանն էլ հայտարարեց, որ ապատեղեկատվություն տարածելու համար խորհրդականին դատի կտա:
«Reflex» պարբերականի լրագրողը անդրադարձել էր Զեմանի` «Թվիթեր»-ում հրապարակված լուսանկարին, մեկնաբանություններում գրելով, որ Զեմանը առողջ տեսք չունի. «Լուսանկարում վախեցած, ծեր մարդ է»,-գրել է լրագրողը,-«Ասես կյանքի ու մահվան մեջտեղում կանգնած լինի: Ակնհայտ է, որ բացի աթոռին նստելուց, նա ոչնչի ընդունակ չէ»:



Կարդացեք նաև.



«Զեմանի թույլ կողմն իր առողջությունն է»,-«Reflex»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստանիսլավ Բելիքը,-«Նրա կերպարն ավելի շատ ասոցացվում է «իշխող քաղաքական գործչի» հետ»,- և հորդորել. «լավ կլինի Զեմանին աջակցողներն այդքան ուշադրություն չսևեռեն նրա առողջությանը, այլապես նրան ընտրողները կպակասեն»:
Եթե Զեմանը հաղթի նախագահական ընտրություններում և վերընտրվի, նրա հանդեպ եղած ուշադրությունը կտրուկ կնվազի: Բայց ի՞նչ է լինելու հետո. չէ՞ որ Զեմանը հազիվ է կարողանում նստել աթոռին և հազիվ 1 ժամ զրուցել: Սա նշանակում է, որ նրա օգնականներին ավելի լարված աշխատանք է սպասվում:

Թարգմանության հեղինակ՝ Ավետիս Հարությունյան


FOREIGNPOLICY

Տարածել