Ի՞նչն այսուհետև բարեգործություն չի համարվի. կարգավորվում է հարկային արտոնությունների դաշտը
Օրինագծում գլխավոր փոփոխությունն այն է, որ բարեգործական ծրագրերի համակարգման համար վարչապետի որոշմամբ ստեղծվում է խորհրդակցական հանձնաժողով: Այդ հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը եւս հաստատում է վարչապետը:
Խորհրդակցական հանձնաժողովը բարեգործական ծրագրերը որակում եւ գրանցում է, կամ փոփոխում կարգավիճակը: Վարում է բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը: Ստանում է տեղեկություն ծրագրերի իրականացման ընթացքի եւ ավարտի վերաբերյալ:
Ստանում է տեղեկություն ծրագրերի իրականացման ընթացքի եւ ավարտի վերաբերյալ:
Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում ստուգում անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ կներկայացնի պետական մարմիններին:
Օրինագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չէ կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և այլ միջոցների հատկացումը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք ներառող ծրագիրը:
Կարդացեք նաև.
- Ինչպե՞ս կառավարել ամբոխին կամ 5 տոկոսի օրենքը
- Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները
- «Z սերունդ» կամ «Հարյուրամյակի սերունդ». ովքե՞ր են նրանք և ինչո՞վ են յուրօրինակ
Հարկային արտոնություններ կարող են տրվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, միջպետական կազմակերպությունների, Հայաստանի հասարակական, կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական միջոցների հաշվին: Բարեգործություն չի համարվի նաեւ այն, որ կազմակերպությունը բավարում է իր աշխատողների սպառողական պահանջները:
Այսինքն, այս օրինագծի իմաստը հենց հարկային արտոնություններ ստանալու դաշտը կարգավորելն է:
Այսինքն, այս օրինագծի իմաստը հենց հարկային արտոնություններ ստանալու դաշտը կարգավորելն է:
Այսինքն` բարերարներն ու բարեգործություն իրականացնող կազմակերպությունները հանձաժողովին կդիմեն միայն այն դեպքում, երբ ցանկանան հարկային արտոնություններից օգտվել: Իսկ այն բարերարները, ովքեր չեն ցանկանում օգտվել հարկային արտոնություններից, նրանք հանձնաժողովին դիմելու եւ ծրագրերը բարեգործական ճանաչվելու անհրաժեշտության չունեն:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը