Աշխատել ենք տղամարդկանց հետ, բայց նրանք գործից գլուխ չհանեցին. զրույց քլինինգային ծառայության ղեկավարի հետ

Աշխատել ենք տղամարդկանց հետ, բայց նրանք գործից գլուխ չհանեցին. զրույց քլինինգային ծառայության ղեկավարի հետ

Օրերից մի օր Ելենա Սիմոնչուկն ավարտեց մարքեթինգի գծով տնօրենի իր կարիերան , քանի որ հոգնել էր ուրիշի համար աշխատելուց: Հիմա նա ունի «Մաքրության Աստվածուհիներ» սեփական քլինինգային ընկերությունը:

KYKY: Քլինինգն այսօր Բելառուսում պահանջվա ՞ ծ ծառայություն է: Քանի ՞ պատվեր եք ստանում  մեկ շաբաթում:

Ե. Ս. – Այնպիսի տպավորություն ունեմ, ասես Մինսկում հիմա միայն քլինինգային ընկերություններ են ստեղծվում, մարդիկ էլ միայն այդ ծառայությունից են օգտվում: Իմ ընկերությունն անընդհատ աճում է, բայց ոչ այնքան արագ, որքան ես կցանկանայի: Եղել են նաև լճացման շրջաններ, բայց երբեք չեմ մտածել ընկերությունը փակելու մասին: Հիմա ճգնաժամ չկա ու միջինը 5 տոկոս աճ ենք գրանցում, ամեն ամիս մաքրում ենք 400-500 բնակարան: Սա լավ ցուցանիշ է: Կցանկանայի, որ օրական 30 պատվեր ունենայինք: Մինսկում դա հնարավոր է: Հիմնական աշխատակազմը բաղկացած է 25-30 քլիներներից, աշխատակիցների 100 տոկոսը կանայք են: Փորձել ենք նաև տղամարդկանց հետ աշխատել, բայց պարզվեց, որ առօրյա, կանոնավոր աշխատանքի համար նրանք թույլ են: Մշտական քլիներները շաբաթն առնվազն 4 բնակարան են մաքրում:

Մաքրության տեսակներ կան: Շինարարությունից հետո բնակարան է գալիս 3-4 քլիներից բաղկացած խումբ, այնտեղ են աշխատում 9-ից 12 ժամ: Սովորական մաքրությունն օրինակ մեկ սենյականոց բնակարանում կտևի 2-3 ժամ: 3-ից 4 ժամ կտևի, եթե օրինակ բնակարանը մեծ է:

Իմ սերունդը մեծացել է այն մտքով, որ մաքրությունը` կնոջ պարտականությունն է: Նույնիսկ, եթե թոթափում ես սովետական ժառանգությունը, միևնույնն է, հաճախ խղճի խայթ ես զգում, երբ քո փոխարեն մեկ ուրիշն է բնակարանդ կարգի բերում: Տղայիս սերունդն օրինակ, ավելի ազատ է, նա կարող է նստել սենյակում, երաժշտություն լսել, երբ քլիներն իր սենյակում մաքրություն է անում:

KYKY: Հարցազրույցներից մեկում ասացիք, որ ձեզ հաճախ են դիմում ուսուցիչները, բժիշկները, գանձապահները: Նրանք այս աշխատանքն են ընտրում ֆինանսական անելանելի պայմանների պատճառո՞վ:

Ե. Ս:  – Երկրում մասնագիտությունների շերտավորում կա, մարդիկ շաբաթ-կիրակի օրերին գալիս են մեզ մոտ հավելյալ գումար վաստակելու: Շատ է պատահում, որ մնում են որպես հիմնական աշխատակից: Օրինակ բուժքույրերը: Գիշերային հերթափոխով կոպեկներով աշխատելու փոխարեն լավ վարձատրվում են ընդամենը մի քանի ժամ աշխատելու դիմաց: Հաճախ համալսարանն ավարտելուց հետո երիտասարդներն անմիջապես անցնում են այս աշխատանքին, քանի որ այն համարվում է միջինից բարձր վարձատրվող աշխատանք:


Կարդացեք նաև․


KYKY: Ինչպե՞ս եք ընտրում ձեր աշխատակիցներին:

Ե.Ս.: – Մենք ոչ թե պրոֆեսիոնալ մաքրուհիների թիմ ենք հավաքել, այլ լավ մարդկանցից բաղկացած անձնակազմ: Նրանք առանց համազգեստի մտնում են հաճախորդների բնակարան, ասես նրանց հարևանները լինեն: Պարտադիր պայման է` հաճելի արտաքինը:

Քլինինգը բիզնես է, որում մարդկային գործոնը մեծ դեր է խաղում:

Ամեն բան հնարավոր է, պետք է պատրաստ լինես ֆորս մաժորային իրավիճակի: Երբ նոր էինք սկսել այս բիզնեսը, դեպքեր եղան, երբ քլիները ծաղկաման կամ այլ իրեր կոտրեց: Հիմա մեզ մոտ գործում է նաև ապահովագրություն: Մենք պարտավոր ենք փոխհատուցել վնասը, որը քլիներն է հասցրել: Նույնիսկ օնլայն պատվերի դեպքում հաճախորդը ստանում է պայմանագիր, որն իր մեջ նաև ապահովագրություն է պարունակում: Գողություն դեռ երբեք չենք ունեցել, բայց դա էլ է նախատեսված: Մանր վնասները սովորաբար փոխհատուցում ենք բոնուսներով, անվճար մաքրությամբ:

Այսօր մեր ոլորտում կարելի է ասել ասեղ գցելու տեղ չկա: Ավելի քան 150 գրանցված ընկերություն կա: Մրցակցությունը մեծ է, պարտադրող է: Պետք է կատարելագործես ծառայություն մատուցելու որակը, ձևը: Ճիշտ աշխատելաոճն այն է, երբ մարդը մտնում է ընկերության կայք, սեղմում է կոճակն ու հասկանում երբ, որքան ժամանակում կմաքրեն իր բնակարանն ու որքան կարժենա ծառայությունը:

Աղբյուր


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք