ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս համացանցում ճիշտ պատասխանել մեկնաբանությու

Ինչպե՞ս համացանցում ճիշտ պատասխանել մեկնաբանություններին

Հեղինակը պետք է արձագանքի մեկնաբանություններին առաջին րոպեների ընթացքում, որովհետև.


  • Քննարկումը ուշադրություն է գրավում նյութի նկատմամբ, որը մեծացնում է տրաֆիկը

  • Լսարանի հետ կոնտակտը թույլ կտա թեմայի մեջ մնալ

  • Ուրիշների կարծիքը, ինչպես նաև նրանց վարքը, կարող են նոր գաղափարների մասին հուշել

  • Դուք, որպես նյութի հեղինակ, ընթերցողների առջև պատասխանատվություն ունեք

  • Անհրաժեշտ է ընթերցողների աչքում պահել իմիջը: Դրա համար պետք է մշակել նեգատիվ մեկնաբանությունները և դրանցից օգուտ ստանալ:


Ինչի՞ մասին պետք է հիշել, նախքան մեկնաբանությանը պատասխանելը

  • Փորձեք հասկանալ, թե ինչո՞ւ է մեկնաբանողն այդպես մտածում: 

  • Որոշեք, մեկնաբանողը հասկացե՞լ է, թե ինչի մասին է նյութը: Հաճախ է լինում, որ մեկնաբանությունները ոչ թե բովանդակության արձագանքն են, այլ վերնագրի, որը մեծամասամբ լինում է քլիքներ հավաքող: Ինֆորմացիայի առատությունը մեզ ծուլացրել է, և ամեն ոք չէ, որ պատրաստ է կարդալ հոդվածը, որպեսզի մեկնաբանություն թողնի:

  • Հետևեք ձեր էմոցիաներին և թույլ մի տվեք, որ դրանք ղեկավարեն ձեզ: Եթե մեկնաբանությունը վիրավորել է ձեզ, շփոթեցրել կամ ցածրացրել, իսկ դուք պատրաստ եք կրակ ու հուր թափել, նշանակում է, որ պետք է խաղաղվել: Երբեք հրապարակային հայտարարություններ մի արեք, երբ ձեզ լցնում են էմոցիաներով: Հետո դրա մասին կզղջաք: Ընթերցողներին ավելի շատ դուր կգա սրամիտ և հանգիստ հեղինակը, այլ ոչ թե վիրավորված գիժը:

  • Մարդկանց առանձնացրեք նրանց գաղափարներից և մտքերից: Դուք կարող եք համաձայն չլինել մեկնաբանողի հետ, բայց դա չի նշանակում, որ նա սրիկա է: Մարդկանց մի զրկեք տարբեր լինելու իրավունքից:


Հիշեք այս կանոնները, երբ կընթերցեք ձեր նյութի վերաբերյալ մեկնաբանությունները: Որպեսզի հասկանաք, թե ինչպես պետք է պատասխանել, անհրաժեշտ է հասկանալ, թե ով է գրողը:
Ինչպիսի՞ն են լինում մեկնաբանողները և ինչպե՞ս դրանց պատասխանել:

  • Համաձայն

    Հաճելի են, բայց ձանձրալի: Շնորհակալություն կհայտնեն նյութի համար և կհամաձայնվեն. «Համաձայն եմ», «Շնորհակալություն նյութի համար»:


Արձագանք
Հատուկ պատասխանի կարիք չկա, որովհետև կարելի է պարզապես ուրախանալ և ասել շնորհակալություն:

  • Մանր

    Բծախնդիր են աննշան սխալների նկատմամբ: Անցնում էին, ցույց տվեցին թերությունը, շարունակեցին իրենց ճանապարհը:


Արձագանք
Շնորհակալություն հայտնել արժեքավոր ներդրումի համար և խոստանալ ուղվել:

  • Հեյթերներ

    Ամենաթունավոր մեկնաբանողներն են: Կարծես, թե վստահ են, որ հենց դուք եք մեղավոր նրանց դժբախտությունների մեջ, ինչպես նաև երկրի և մարդկանց խնդիրների համար: Առաջ նրանք դժվարությամբ էին ապրում, բայց համացանցում իրենց ագրեսիան ուրիշների վրա թափելը նրանց մոտ կյանքի նշաններ առաջացրեց:Հեյթերներն ամենաուշադիր ընթերցողներն են: Նրանք ուսումնասիրում են ձեր նյութը:


Հեյթերներն ամենաուշադիր ընթերցողներն են: Նրանք ուսումնասիրում են ձեր նյութը:

Նրանք բծախնդրություն կցուցաբերեն մտքերի նկատմամբ, ձեր մասին իֆորմացիա կգտնեն, ամեն ինչ գլխիվայր շուռ կտան և մեկնաբանություն կգրեն: Հեյթերները սպառնում են ջարդել ձեր գլուխը, բայց միևնույն ժամանակ վախկոտ են և թաքնվում են կեղծանվան տակ:
Արձագանք
Եթե վստահ չեք ձեր ուժերի և սրամտության վրա, ավելի լավ է միանգամից արգելափակել: Բայց սկզբի համար կարելի է բարկացնել՝ սրամտությամբ և հումորով պատասխանելով հարձակումներին: Վաղ, թե ուշ արգելափակելու եք հեյթերին և դա կլինի, որպես միակ և անխուսափելի միջոցը ընթերցողներին անադեկվատ անձից փրկելու համար:
Վաղ, թե ուշ արգելափակելու եք հեյթերին և դա կլինի, որպես միակ և անխուսափելի միջոցը ընթերցողներին անադեկվատ անձից փրկելու համար:

Եթե արգելափակելու կամ մեկնաբանությունները ջնջելու հնարավորություն չունեք, այնպես արեք, որպեսզի դրանք ջնջեն մոդերատորները: Դրա համար դրդեք, որպեսզի հեյթերը հայհոյի: Այդպես նա անհետաքրքիր և քննարկման անպիտան մասնակից կթվա:

  • Գրողներ

    Ծանր հրետանին: Կարդում են վերնագիրը կամ հոդվածի առաջին նախադասությունները, որից հետո շտապում են այն մեկնաբանությունը թողնել, որի բովանդակությունը, ինչպես լինում է սովորաբար, որևէ կերպ կապված չի լինում հոդվածի բովանդակության հետ:


Դրանք իսկական ալտրուիստներ են, որոնք պատրաստ են բոլորի հետ կիսվել իրենց մտքերով: Երբ նրանց առաջարկում են մեկնաբանությունը համապատասխանեցնել նյութին, նրանք դա ընդունում են բացասաբար և երբեմն վիրավորանք: Նրանց հետ զրուցելը բավականին բարդ է, որովհետև նրանք միշտ իրենց ալիքի վրա են և հեշտությամբ ցանկացած թեմայից անցնում են հաջորդին: Ի տարբերություն հեյթերների, նրանք կարող են կառուցողական մտքեր գրել:
Արձագանք
Շնորհակալություն հայտնել մեկնաբանության համար, մեկտեղել փաստերը: Եթե ձանձրացրել է՝ առաջարկեք, որպեսզի մեկնաբանությունը համապատասխանեցնի նյութի բովանդակությանը: Որոշ պատճառներով նրանք դրան պատրաստ չեն լինում և շատ արագ լռում են:

  • Գովազդողներ

    Օգտագործում են հնարավորությունը գովազդելու համար: Առանձնանում են նարցիսների մի խումբ, որոնք գովազդում են իրենք իրենց, բացի այդ, որոշները դա անում են էլեգանտ կերպով. «Դուք այստեղ ճիշտ եք ասել, կարդացեք դրա մասին իմ հոդվածը, իսկ ահա սրա մասին՝ իմ մյուս հոդվածը»: 


Արձագանք
Ավելի լավ է ասել, որ գովազդը տեղին չէ: Եթե չի հանգստանում, ջնջեք գովազդը:

  • Գիտուններ

    Մեկնաբանում են իրենց և բացառիկ գիտելիքների մասին հայտարարելու համար: Թեման ընկալելը նրանց համար պատրադիր չէ, որովհետև ամեն ինչ գիտեն դրա մասին: Իրենց մեծ մասնագետներ են համարում բոլոր թեմաներով և արհամարհում են նրանց, ովքեր իրենց պատկերացումներին հակառակ կարծիքն են հայտնում: Մեծահասակի դիրքից կխոսեն և կբացատրեն, որ դուք հիմար եք: Իրականում, նրանք դժբախտ մարդ-վամպիրներ են, որոնց շպետք եք սեփական կոմպլեքսները ռեալիզացնելու համար:


Իրականում, նրանք դժբախտ մարդ-վամպիրներ են, որոնց շպետք եք սեփական կոմպլեքսները ռեալիզացնելու համար:

Արձագանք
Մեկնաբանողի ապակառուցողական տեսակն է: Առաջին հերթին, նրանք երկար ժամանակ չեն բարկանում: Երկրորդ, դրանից հետո նրանց մոտ փաստեր չեն մնա: Ընթերցողների աչքում, մարդը, որը առանց խնդրելու բարձրաձայնում է իր հաջողությունների մասին, անհեթեթի տպավորություն է թողնում, որ ձեզ հավելյալ հնարավորություն է տալիս ազդելու:

  • Խորհրդատուներ

    Կան մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն, բայց միևնույն ժամանակ սիրում են խորհուրդներ տալ և բոլորին ղեկավարել: Բացի այդ, ինչ էլ դուք անեք, նրանք միշտ ճիշտ կլինեն: Նրանց սիրելի բառերն են. «Պետք է անել այսպես և այնպես», «Իսկ ես ասում էի, նա չլսեց»:


Արձագանք
Ավելի լավ է քամահրանքով շնորհակալություն հայտնել խորհրդի համար: Ընթերցողները կգնահատեն ձեր հումորը, իսկ խորհրդատուն կմնա գոհ, որ օգնեց:


Կարդացեք նաև.




  • Քննադատողներ

    Մեկնաբանողների ավելի օգտակար տեսակն են: Նրա համար կարևոր է թեման, որը դուք բարձրացրել եք, և նա առաջարկում է հարցի իր տեսակը, որովհետև ցանկանում է հասկանալ: Քննադատի արձագֆանքը ավելի լավը դարձնելու ցանկությունն է:


Հենց քննադատների համար պետք է կարդալ ցանկացած թեմայով մեկնաբանությունները, եթե ցանկանում եք հասկանալ թեման:
Արձագանք
Գնահատեք քննադատներին: Պարտադիր շնորհակալություն հայտնեք մեկնաբանության համար և ընդգծեք, որ անտարբեր չեք թեմայի նկատմամբ: Լսեք առաջարկությունները: Առաջարկեք համագործակցություն:

Եզրակացություններ



  • Փառքը միայնակ չի գալիս. հնարավոր է, որ ինչ-որ մեկին դուր գա այն, ինչով զբաղվում եք, և նա շտապի պատմել իր պատկերացումների մասին ձեզ և ամբողջ աշխարհին:

  • Մեկնաբանությունների հետ աշխատանքը առաջին հերթին ձեզ է անհրաժեշտ:

  • Երբեք մի տրվեք զգացմունքներին: Հանգստացեք և մտածեք, նախքան պատասխանելը:

  • Տարբեր մարդիկ տարբեր մոտիվացիա ունեն, այդ թվում մեկնաբանություն գրելիս: Դուք կհաղթեք, եթե իմանաք, թե ինչու են մարդիկ պատասխանում հենց այդպես և ինչպես է ավելի լավ պատասխանել:


Կարող է թվալ, որ մեկնաբանողների հետ շփվելը բավականին բարդ է: Ընդունեք սա որպես մարտահրավեր:

LIFEHACKER

Տարածել