Առանց կանոնների մենամարտեր նաեւ լեզվով. շաբաթվա գլխավոր սպորտային իրադարձությանն ընդառաջ

Առանց կանոնների մենամարտեր նաեւ լեզվով. շաբաթվա գլխավոր սպորտային իրադարձությանն ընդառաջ

Առանց կանոնների մարտերի թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտին կվիճարկեն Հաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր ՄաքԳրեգորը:

Սա UFC-ի դարի մենամարտն է: Նուրմագոմեդովը երբեք չի պարտվել, ՄաքԳրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է Ֆլոյդ Մեյվեզե կրտսերի հետ ու պարտվել է: Սա իռլանդացու վերադարձն է, նրա առջեւ կանգնած է դաղստանցի, 30-ամյա Նուրմագոմեդովը,:

Նուրմագոմեդովը UFC-ի թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնն է, ՄաքԳրեգորը` նախկին չեմպիոնը: Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը փորձել են միմյանց վրա ազդել հոգեբանորեն: Հայացքների մենամարտում, մասնագետների պնդմամբ, հաղթել է իռլանդացին: Նա գերակտիվ էր, իսկ դաղստանցի մարզիկը հիմնականում ասում էր, որ պատասխանը կտա հոկտեմբերի 6-ին: Մրցակիցները միմյանց հիշեցրել են նախորդ բոլոր անախորժությունները` խոսելով Վլադիմիր Պուտինի, Ռամզան Կադիրովի, ինչպես նաև ավտոբուսի միջադեպի մասին:

Կազմակերպիչ: UFC

Մրցաշար: UFC 299

Մենամարտ: Հաբիբ vs Քոնոր

Վայր: ԱՄՆ, Նեւադա, Լաս Վեգաս

Մրցման վայր: T-Mobile արենա, Լաս Վեգաս Մոտրոպոլիտան արեա

Օր/ամիս: 6-ը հոկտեմբերի

Ժամը: 01:00 (Երեւանի ժամանակով, լույս 7-ի գիշերը)

Ինչպե՞ս դիտել Հայաստանում: Օնլայն


Կարդացեք նաև․


Հատված Նյու Յորքում կայացած դեբատից

Հաբիբ Իմ կանխատեսո՞ւմը: Ես կտրորեմ նրան:

Քոնոր –  Լո՞ւրջ: Դե արի: Արի հենց այստեղ: Իմ մոտ զենք չկա: Նայիր ձեռքերիս: Դրանց մեջ ոչինչ չկա: Ես այստեղ եմ, այ տղա: Ես պատրաստ եմ կռվել, ես կպատերազմեմ: Իսկ դու ինձնից թաքնվում էիր այն ավտոբուսում: Դու կնիկ ես: Դու նստած էիր ավտոբուսում և վախենում էիր: Դոււ ինձ մոտ դուրս չեկար և ոչինչ չարեցիր: Դու հիամ էլ ես վախենում: Դու ոչինչ ես, դատարկ տեղ ես:

ՀաբիբԼավ, իսկ ինչո՞ւ չէիր պատասխանում թվիթերում իմ հաղորդագրություններին: Ես վաղուց քեզ գրել էի և առաջարկել էի կռվել: Ինչո՞ւ այն ժամանակ չպաստասխանեցիր: Ինչո՞ւ էիր լռում, իսկ հիմա մարդկանց ներկայությամբ այդքան շատ ես խոսում:

Քոնոր –  Ի՞նչ հաղորդագրություններ: Ես թքած ունեմ քո հաղորդագրությունների վրա: Ինչի՞ մասին ես ընդհանրապես խոսում:

Հաբիբ  Ես քեզ առաջարկում էի հանդիպել: Դու առհամարհեցիր: Փոխարենը եկար ավտոբուսի մոտ` հետդ տասնյակ մարդ բերելով: Ինչո՞ւ: Ի՞նչ էիր փորձում ապացուցել:

ՔոնորԴու նվաստացրել ես ընկերոջս: Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում: Դուք նրան շրջապատել էիք և թույլ չէիք տալիս անցնել: Դա նորմա՞լ է: Իսկ հետո նստել էիր ավտոբուսում ու դողում էիր:

Հաբիբ  – Իսկ դու նրան հարցրե՞լ ես, թե ինչու է դա տեղի ունեցել: Նա քեզ պատմե՞լ է: Դու պետք է ինձ գտնեիր և հանդիպեիր մեն մենակ: Կամ ասեիր, որ ես էլ իմ տղաներին բերեի:

Տոմսերը վաղուց սպառվել են: Գինը` նվազման կարգով` $2,505, $2,005, $1,505, $1,005, $755, $555, $405, $355, $305, $255, $205:

Մենամարտի բյուջեն վերջնականապես չի հաստատվել: Հաբիբի հայրը, որ նաեւ նրա գործակալն է, հայտարարել է, որ ակնկալում են մենամարտից ստանալ 3,5 մլն դոլար:


Հետևեք  newmag-ին  Telegram-ում  և  Instagram-ում


 

Գրել կարծիք