Ադրբեջանի նախագահի առաջարկով տեղի խորհրդարանականների, դատավորների և օմբուդսմենի աշխատավարձը 10 տոկոսով կավելանա: Այս որոշումն ընդունվել է Միլլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանի) նիստին:
Ադրբեջանցի պատգամավորները մինչ այս երկրում միջին աշխատավարձից արդեն 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ էին ստանում՝ համապատասխանաբար 1 575 մանաթ (մոտ 900 դոլար) 500 մանաթի (մոտ 300 դոլար) դիմաց:
2018թ-ի մայիսի 1-ից պատգամավորները կստանան 1 732 մանաթ (մոտ 1000 դոլար): Կոմիտեների նախագահների, փոխխոսնակների և խոսնակի աշխատավարձն ավելի բարձր է:
Ոչ բոլոր պատգամավորներն են գոհ ընդունված որոշումից: Ոմանք կարծում են, որ աշխատավարձը պետք է ավելի շատ բարձրացվեր, քանի որ հարկ է հաշվի առնել վերջին տարիներին մանաթի արժեզրկումը:
«Պետք է այնպես անել, որ պետական ծառայողները եկամտի այլ աղբյուր փնտրելու առիթ չունենան: Վարչապետն ու խոսնակը պետք է 10 հազար մանաթ (մոտ 5 900 դոլար) աշխատավարձ ստանան, իսկ պատգամավորները՝ նվազագույնը 8 հազար մանաթ (մոտ 4 700 դոլար)», – պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի խոսքերն է մեջբերում ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը:
Տնտեսագետ Թորգուլ Մաշալին ասում է, որ աշխատավարձից բացի պատգամավորները ստանում են նաև «դրամական բավարարում», որը հավասար է աշխատավարձի կեսին, որը նաև չի հարկվում:
Կարդացեք նաև․
Իսկ տարվա վերջին նրանց ևս երկու աշխատավարձ են տալիս «ներկայացուցչական» ծասերի համար: Եվ սա դեռ ամենը չէ:«Երբ պատգամավորներն ամռանն արձակուրդ են գնում, նրանց երկու աշխատավարձի չափով արձակուրդային է հասնում: Գործուղումների ու տրանսպորտի գումարը նույնպես բյուջեից է դուրս գալիս: Տրամադրվում են նա ծառայողական մեքենաներ»:Սոցցանցերի օգտատերերն, ինչպես և Գուդրաթ Հասանգուլիևը, դժգոհ են խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացման որոշումից: Սակայն հակառակ պատճառով:«Օրվա թեման. «նյարդայնացրու ժողովրդին»»:«Թող նրանց աշխատավարձն ուրիշ ժողովուրդ վճարի, քանի որ այս ժողովրդի համար նրանք ոչինչ չեն արել»:«Թող իմ աշխատավարձից էլ նրանց մի փոքր տան»:«Նրանք պարզապես թքում են մարդկանց դեմքին: Այդպես չի կարելի: Մարդիկ հաց չեն գտնում: Ալլահը կպատժի դրա համար»:«Ժողովրդին արդեն վաղուց են հասկացրել, թե ով է նա և ինչ է: Նրանց համակարգի համաձայն՝ ծառաներ են, անձնագրերով կենսաբանական նյութ: Կամ հարմարվեք, կամ լքեք երկիրը»:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։