Արտադրված է 2017 թվականին. ահա 9 նորույթ, որոնք արդեն վաճառվում են
Ընդլայնված իրականության ակնոց eSight 3
Այս ակնոցը հնարավորություն է տալիս վատ տեսողություն ունեցող մարդուն ավելի լավ տեսնել, ունենալ նորմալ կյանք:
Տնային ռոբոտ Jibo
Այս ռոբոտի շնորհիվ արհեստական ինտելեկտը կարողանում է ցույց տալ ամբողջ զգացմունքային սպեկտրը՝ զայրույթից մինչև ուրախություն:
Շարժական կրծքի պոմպ Willow
Շարժական կամ ըստ գյուտարարի՝ աննկատելի և ոչ աղմկոտ կրծքի պոմպ:
Խոհանոցային էլեկտրական օգնական Tasty One Top
Լինելով կցված տան տիրոջ սմարթֆոնին, աջակցում է ճաշի պատրաստման համար օպտիմալ ջերմաստիճանին, ըստ ընտրված բաղադրատոմսի և հուշում է` երբ է պետք խառնել ապուրը կամ շրջել սթեյքը:
Wi Fi երթուղիչ Core Norton կազմակերպությունից
Norton կազմակերպությունը մասնագիտանում է տեղեկատվական պահպանության համակարգերի ստեղծման համար: Կազմակերպությունը բաց է թողել ամբողջական լուծում «Խելացի տուն» երթուղիչի համար, որը թույլ չի տա հանցագործներին մտնել ձեր տնային տարածք և բաց կթողնի ազդանշան կամ հրաման կտա բարձրանալ պատուհանների վրա:
«Խելացի շիշ» ջրի համար Ecomo
Շիշը հետազոտում է իր մեջ լցված ջուրը և տալիս է ազդանշան՝ կարելի է այն խմել, թե ոչ: Եթե ջուրը աղտոտված է, համակարգը սկսում է մաքրել:
Կարդացեք նաև.
- Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ, և ինչո՞վ է դա սպառնում
- Ի՞նչ հետաքննություն է սկսել Ցուկերբերգը. Facebook-ի նախկին աշխատակցի սկանդալային հայտարարությունը
- Տիեզերքը գրավում են մասնավոր ընկերությունները. Պիտեր Բեկի փոքրիկ քայլերի մեծ հնարավորությունը
Շարժական օդորակիչ Zero Freeze
Նախատեսված է ցանկացած ոչ մեծ չափի շոգ սենյակի համար, փրկում է տանտիրուհուն գազօջախի տաքությունից՝ խոհարարության ժամանակ:

Սպիներ
Մտահոգությունը այս պարզ սարքի կարող է տարբեր լինել, բայց պետք է հարգանքի արժանացնել նրա արտադրողին, նրանք ստիպեցին խոսել իրենց մասին:

Անօդ անվադող Michelin
Այս ֆուտուրիստական անվադողը ոչ այնքան ուշ կհայտնվի Հայաստանի ճանապարհներին, ցեխը և փոքր քարերը անխուսափելիորեն կլցվեն անվադողի դատարկ մասերը՝ դարձնելով երթևեկությունը տանջանք:

Թարգմանիչ՝ Ջեմմա Սարդարյան
Կարդա նաև

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)
