Ճերմակ ու շքեղ. գարուն-ամառ սեզոնի հարսանեկան նորաոճ զգեստները

Ճերմակ ու շքեղ. գարուն-ամառ սեզոնի հարսանեկան նորաոճ զգեստները

Փարիզի Բարձր նորաձևության շաբաթն ավարտվում է` սեզոնի հարսնացուներին կանգնեցնելով բարդ ընտրության առաջ:

Դիզայներները ստեղծել են հարսանեկան զգեստների ամենատարբեր օրինակներ, բոլոր ճաշակների համար` մինիմալիստական, սյուռեալիստական, մարմնագույն շերտավոր տորթ հիշեցնող, թափանցիկ, թռչող ու հակառակը`ծանր կոնստրուկցիաներով, անհնարին թվացող զարդերով ու աքսեսուարներով: Այնպես որ, եթե, մինչև հիմա, փնտրում էիք հարսանեական իդեալական զգեստ, ահա դրանք, ընտրեք:

Zuhair Murad Couture весна-лето 2018
Zuhair Murad Couture գարուն-ամառ 2018

Կարդացեք նաև.


Այս սեզոնին դիզայներները չեն խնայել փետուրներն ու ժանյակավոր փոռերը: Նույնիսկ  «ճգնավորական» Պիերպաոլո Պիչոլին ներկայացրեց թափանցիկ տյուլից կարված երկար քողով, ուռած ուսերով փայլուն զգեստներ: Գլխի աքսեսուարի փոխարեն, դիզայները հարսնացուներին առաջարկում է կրել ահռելի մեդուզա-գլխարկ: Կարլ Լագերֆելդն այս անգամ էլ հրաժարվեց դասական ավարտական ճերմակ զգեստից: Հարսանեկան զգեստի փոխարեն, դիզայները պոդիում հանեց փետուրներից կիսաշրջազգեստով սպիտակ սմոքինգ: Շքեղության սիրահարները կարող են ուշադրություն դարձնել Christian Dior –ի ծաղիկներով անձրևանոցին: Շքեղ, հարուստ ու չափազանց հանդիսավոր զգեստների սիրահարներն էլ, իհարկե, չեն կարողանա դիմադրել Elie Saab, Zuhair Murad ու Ralph & Russo-ի հարսանեկան զգեստներին:  Ինչպես ցույց տվեց փարիզյան Նորաձևության շաբաթը, այս` գարուն-ամառ սեզոնի հարսանեկան հավաքածուները համեստ հարսնացուների համար չեն:

 

VOGUE

Գրել կարծիք