BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գիտնականներն ապացուցել են. 24-ժամյա սովը արագացնու

Գիտնականներն ապացուցել են. 24-ժամյա սովը արագացնում է նյութափոխանակությունը

Շատ մեծ է հավանականությունը, որ հենց այս պահին մտածում եք ուտելու մասին: Գուցե, մտածում եք, ինչ պատրաստել երեկոյան ընթրիքին: Միգուցե, հիշում եք համեղ ճաշը կամ պատրաստվում եք որոշ ժամանակով հրաժարվել ուտելիքից: Եթե վերջին տարբերակն եք մտածում, իմացեք. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում բացահայտումներ են արել սովի մասին: Փորձի ժամանակ գիտնականները մկներին 24 ժամ չեն կերակրել, ու նրանց աղիների էպիթելերի թարմացման համար պատասխանատու ցողունային բջիջների վերականգնումն արագացել է:

Ծերանալուն զուգընթաց, ցողունային բջիջները կորցնում են օրգանների մաշված թելերն արագ վերականգնելու ունակությունը: Իսկ դա բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

Հետազոտողները պարզել են, որ օրվա ընթացքում սոված մնալը երկու անգամ արագացնում է աղիների ցողունային բջիջների վերականգնումը: Պարզվել է, բջիջները սկսել են գլյուկոզայի փոխարեն էներգիա ստանալ ճարպային թթուների քայքայման միջոցով:  Միևնույն ժամանակ, ակտիվանում էր գենը, որը պատասխանատու է ճարպերի մետաբալիզմի համար: Իհարկե, դեռ պետք են ուսումնասիրություններ նաև մարդկանց շրջանում, բայց արդյունքներն, ամենայն հավանականությամբ, դրական կլինեն: Մկների ցողունային բջիջները մեր բջիջներից շատ չեն տարբերվում:


Կարդացեք նաև.



Եթե դուք չեք վստահում դիետաներին, հավատացեք գիտությանը. 24-ժամյա սովը մետաբալիզմը զգալիորեն արագացնում է: Դիետաները, որոնց դեպքում պետք է սոված մնալ, կային նաև, մինչև այս հետազոտությունը: Դրանցից մեկը կոչվում է 5:2. Հինգ օր ուտում եք, ինչպես միշտ, իսկ երկու օր` խիստ սահամանափակում սննդի օգտագործումը:
Այս դիետան գուցե հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին կամ մետաբալիկ հիվանդություններ ունեցողներին: Այդ դեպքում, պետք է խորհրդակցել բուժող բժիշկի հետ:  Բայց այս դիետայի արդյունքները, իսկապես, տպավորիչ են:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել