BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Ted] Էմոցիոնալ ցավ. Պետք է նույնքան լուրջ ընդունե

[Ted] Էմոցիոնալ ցավ. Պետք է նույնքան լուրջ ընդունել, որքան ֆիզիկական ցավը

Գայ Ուինչը հոգեբան գրող է, որի գրքերը թարգմանվել են 23 լեզվով: Նրա ելույթը TED Talk-ի շրջանակում դիտվել է ավելի քան 5 միլիոն անգամ:
Անցած 20 տարում նա բազմաթիվ դժբախտ մարդկանց է հանդիպել: Ամենից շատ տպավորվել է 17-ամյա մի տղա, որի սիրտը կոտրել էին, ու չգիտեր, թե ում հետ կիսվել: Հենց այդ օրինակով էլ հոգեբանը ցույց է տալիս մեր վերաբերմունքը էմոցիոնալ ցավի նկատմամբ:
17-ամյա տղայի անունը Գրեգ էր: Նա լավ էր սովորում: Հենց քննության օրը որոշում է սեր խոստովանել ու նույն պահին էլ մերժում ստանում: Տղան շտապում է ընկերոջ մոտ՝ հոգին թեթևացնելու, բայց չի գտնում: Պարզվում է վերջինս ոտքն էր վնասել ու քննության է գալիս ուռած ոտքով: Ուսուցիչը նրան բժշկի մոտ է ուղարկում՝ ազատելով քննությունից, նույնիսկ չնկատելով արցունքների մեջ խեղդված Գրեգին:



Կարդացեք նաև.



Գրեգը մի կերպ ավարտում է քննությունը՝ չկարողանալով կենտրոնանալ առաջադրանքների վրա: Երբ վերջում մոտենում է ուսուցչին ու ասում իր հույզերի մասին, ուսուցիչը կարծում է, թե նա պարզապես արդարացնում է իր վատ արդյունքը: Բայց չէ՞ որ դա Գրեգն էր, դասարանի լավ սովորողներից մեկը, նա կարիք չուներ կեղծ պատճառաբանությունների:
Ստացվում է, որ մենք կարեկցանքով ենք վերաբերվում միայն նրան, ինչը տեսանելի է՝ անտեսելով էմոցիոնալ ցավը:

Ըստ հոգեբան Ուինչի՝ մենք ավելի շատ կարիք ունենք անկեղծության, թե կոտրած սիրտը որքան դաժան է ազդում մեր էմոցիաների և գործողությունների վրա: Մենք տառապում ենք էմոցիոնալ անտանելի ցավից: Սթրեսը քայքայում է մեր առողջությունը: Մեր՝ կենտրոնանալու, կրեատիվ մտածելու կարողությունն էապես թուլանում է: Կյանքն անկում է ապրում, ամեն օր ինքներս մեզ հարց ենք տալիս՝ ով ենք մենք և ինչպես շարժվել առաջ:
Վշտի մշտական անտեսումը բացասական է ազդում մեր փսիխոսոցիալական առողջության վրա, մեծացնում կլինիկական դեպրեսիայի ռիսկը:

Մարմնի կոտրված մասերի նկատմամբ մենք ավելի հոգատար ենք և ուշադիր, քան կոտրված սրտի: Մինչդեռ կոտրված և ոչ մի ոսկոր այնպիսի կոգնիտիվ, էմոցիոնալ և հոգեբանական վնաս չի պատճառում, որքան կոտրված սիրտը:
Հոգեբան Գայ Ուինչը վստահ է՝ եթե էմոցիոնալ ցավը տեսանելի լիներ, մենք այլ կերպ կվարվեինք: Մենք ավելի նրբանկատ ձևեր կգտնեինք սիրելիներից բաժանվելիս և ավելի քիչ դաժան կլինեինք մարդկանց մերժելիս: Ավելի շատ կանհանգստանայինք միայնակ մարդու և նրա դեմքին դրոշմված տխրության համար: Ավելի համբերատար կլինեինք սիրտը կոտրված մարդու նկատմամբ և ավելի քիչ կդատեինք նրան: Եվ երբ մեր սիրտը կոտրվեր, ավելի պաշտպանված կլինեինք և ավելի բաց՝ օգնություն խնդրելու համար:
[embed]https://www.ted.com/talks/guy_winch_the_case_for_emotional_hygiene[/embed]

TED

Տարածել