5 թրենդ, որոնց մասին պետք է մոռանալ
Բոմպեր. Թվում է, չի մնացել որևէ բրենդ, որն իր հավաքածուներում չներառի բոմպեր: Ամերիկյան սպորտսմենների բազմաֆունկցիոնալ այս բաճկոնն անցած սեզոնին սուպերհայտնի էր: Այն ամենուր էր, բայց ոչ այս սեզոնին:
Այլընտրանք. Գարուն-ամառ սեզոնի գլխավոր արտահագուստն այս սեզոնին կլինեն երկփեղկանի oversize-ժակետները, քամուց պաշտպանող բաճկոններն ու անորակները` հիմնականում մետաղական գույներով: Դասական տրենչների նոր, ավելի հետաքրքիր ու տարօրինակ կտրվածքներով մոդելները նույնպես կլինեն մոդայիկ:
Բաց ուսեր. Բաց ուսերով իրերը, հատկապես նրանք, որոնք ռեզինիով են, ոչ միայն հարմար չեն, այլ նաև այլևս նորաձև չեն: 
Այլընտրանք. Նրբագեղ ուսերն ու անրակներն ընդգծելու համար կարելի է ընտրել մեկ ուսանի տոպեր ու զգեստներ: 
Չոկեր. Հրաժեշտ տվեք նաև սեզոնի գլխավոր թրենդներից մեկին` չոկերներին: 90-ականներից մեզ հասած այս աքսեսուարն այլևս նորաձև չէ:
Այլընտրանք. Սելֆիների դարաշրջանում դիզայներների սիրելի զարդն այն է, որը կարող է հայտնվել կադրում: Հատուկ ուշադրության են արժանի statement-earrings կոչվող ծավալուն ականջօղերը: Դրանք կարելի է կրել, ինչպես երեկոյան, այնպես էլ առօրյա համադրություններում:
Կարդացեք նաև․
- Ճերմակ ու շքեղ. գարուն-ամառ սեզոնի հարսանեկան նորաոճ զգեստները
- Գոֆրեի վերադարձը. 1980-ականների սանրվածքը կրկին նորաձև է
- Տնտեսական փաթեթ կամ նորաձև են տնարար աղջիկները. Ո՞րն է սեզոնի must have-ը
Կորսետներ. Այս աքսեսուար-հագուստն այնքան հայտնի դարձավ, որ արդեն, թվում է, կորցրել է իր հմայքը: Ժամանակն է հրաժետ տալ աբսուրդային համադրություններին:

Այլընտրանք. Գոտկատեղն ընդգծելու ու գեղեցիկ սիլուետ ստանալու համար կարելի է կապել մեծ ճարմանդով հաստ գոտի: Արագ ու արդյունավետ մեթոդ` լայն վերարկուն, ժակետը կամ զգեստն ավելի կանացի դարձնելու համար:

Կրոպ-տոպ. Կարճ տոպն ու իր տարատեսակ լուծումները, որոնք այդքան սիրում են Քարդաշյան ընտանիքի կանայք, արդեն ձանձրացնում են։

Այլընտրանք. Վերջնական ու ընդմիշտ հրաժեշտ տալ կարճ տոպերին, մի շտապեք: Ընտրեք փորի ու գոտկատեղի հատվածում տարբեր կտրվածքներով բաց զգեստներ: Կրոպ-տոպերի այլընտրանքային տարբերակներ կարելի է տեսնել Prabal Gurung, Jason Wu, Loewe ու Marques' Almeida բրենդներում:

Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)