2018-ի նորաձև, սպորտային կոշիկները. ինչ կրել, որպեսզի թրենդային լինի

2018-ի նորաձև, սպորտային կոշիկները. ինչ կրել, որպեսզի թրենդային լինի

Այս սեզոնին նորաձև են, ինչպես դասական, այնպես էլ օրիգինալ սպորտային կոշիկները:

Խոսքը ոչ թե մարզասրահի, այլ ամենօրյա սպորտային կոշիկների մասին է:  Այսօր սպորտային կոշիկներով ոչ մաիյն աշխատանքի, այլ նույնիսկ երեկույթի ու հանդիպման կարելի է գնալ: Բրիտանական հրատարակչություններից մեկը հրապարակել է վիճակագրություն, ըստ որի մարդկանց 75%-ը սպորտային կոշիկ գնում է բացառապես էսթետիկայի ու ամենօրյա հարմարության համար ր ոչ թե մարզասրահ գնալու:  Դաէ պատճառը, որ հանրահայտ Adidas Superstar, New Balance 574, Puma Suede, Converse, Nike Air սպորտային հայտնի կոշիկները մրցակցությունից դուրս են ու սուպերմոդայիկ:

1. «Հայրիկի կոշիկները»

1990-ականները վերադառնում են ոնրաձևություն, ուրեմն նաև վերադառնում են 30-ամյա հնության սպորտային կոշիկները` հաստ ռելիեֆային տակացուներով, երկար կապերով:  Balenciaga-ից, մինչև Dior ու Louis Vuitton` այսօր ոգեշնչված են ռետրո ոճով:

Модные кроссовки 2018: «Как у папы»

2. Ահռելի կոշիկներ

Եթե ռետրոկոշիկները ձեզ համար շատ տարօրինակ չեն, ընտրեք հիմա շատ նորաձև ահռելի սպորտային կոշիկները: Կարող եք ընտրել bulky sneakers կոչվող ահռելի ոտնամանները, որոնք ունեն հատուկ զանգվածեղ տակացուներ:

Модные кроссовки 2018: Громоздкие кроссовки

 


Կարդացեք նաև.


3. Գուլպա-կոշիկներ

Գուլպա հիշոցնող, բայց սպորտային տակացու ունեցող կոշիկ նորաձևության աշխարհին առաջինը նվիրեց իսպանական Balenciaga-ն: Այսօր գուլպայի պես ոտքը գրկող ֆուտուրիստական հիբրիդային սպորտային կոշիկներ կարելի է գտնել ամենուր` բրենդներից, մինչև մասմարկետներ:  

Модные кроссовки 2018: Кроссовки-носки

Գույն ու նյութ

Գույների ու նյութեր առումով ընտրությունը խելահեղ ու շատ մեծ է: Պաստելային, միատոն մեղ գույներից, մինչև հանրահայտ բրենդների երկգույն ու ճանաչվող մոդելները: Վերջին շրջանում շատ թրենդային են դառնում նաև մի քանի վառ գույներով սպորտային կոշիկները: Ամենահայտնի համադրություններից է երկնագույն/կապույտ-կարմիր ու դեղին տարբերակը: Ոչ պակաս նորաձև են նաև փայլուն, մետաղական կոշիկները: Եթե ոչ փայլուն, ապա` մետաքսից կամ սատինից:

LIFEHACKER


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք