Արարատի լանջին բռնկված հրդեհը չի հաջողվում մարել. քուրդ զբոսավարը մանրամասներ է պատմում

Արարատի լանջին բռնկված հրդեհը չի հաջողվում մարել. քուրդ զբոսավարը մանրամասներ է պատմում

Կրակը բռնկվել է 4 օր առաջ և մարել դեռ չի հաջողվում: Այրվում է մոտ հազար հեկտար տարածք:

Արարատի լանջին զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող տեղաբնակ քրդերից Սաֆֆեթ Աքքուշը Ժամը լրատվականի համար բացառիկ կադրեր է նկարահանել և իրավիճակը ներկայացնում է հրդեհի կենտրոնից: 

«Ամենակարևորն այն է, որ թույլ չտանք կրակը հասնի անտառին: Առայժմ վնասվել են հիմնականում արոտավայրերը: Ինչպես տեսնում եք արդեն այս մասում կրակը մարված է, և իրավիճակը վերահսկվում է»,-ասում է Սաֆֆեթ Աքքուշը: 

Չափազանց արագ, երկու ժամում է հրդեհը տարածվել ու այսքան մեծ մասշտաբի հասել` ուժեղ քամու պատճառով:

«Ժանդարմերիան և անվտանգության ուժերի ներկայացուցիչները գյուղերի բնակիչների հետ միասին աշխատում են մարել հրդեհը»,-ասում է Սաֆֆեթ Աքքուշը: 


Կարդացեք նաև.


Թուրքական մեդիան գրում է, որ հրդեհը մարելու համար օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները, այն հատվածներում, ուր չեն կարող հասնել հրշեջները` նույնիսկ անօդաչու թռչող սարքեր: Հրդեհի բռնկման պատճառը պաշտոնապես անհայտ է:

Թուրքիայի արևելքում պարբերական մասշտաբային հրդեհները ոչ թե բնական, այլ քաղաքական և ինքնության աղետ են: Օգոստոսին այրվում էր մի ամբողջ նահանգ` երկրում խնդրահարույց համարվող ալևիներով և քրդերով, նաև հայերով բնակեցված Դերսիմը:

Դերսիմցիները մեղադրեցին թուրքիայի իշխանություններին` պնդելով` ոչ մի հրշեջ չի մասնակցում հրդեհի մարման աշխատանքներին: Քանի որ այդ տարածքներում անտառների ոչնչացումը նշանակում է ոչնչացնել ապրելու միջավայրն ու տեղաբնիկների ինքնությունը: Չկան մարդիկ` չկան խնդիրներ. ձեռագիրը չի փոխվում:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում


 

Գրել կարծիք