ԱԻՆ աշխատակցի օր. ի՞նչ զավեշտալի դեպքեր են գրանցվել 911 զանգահարելիս

ԱԻՆ աշխատակցի օր. ի՞նչ զավեշտալի դեպքեր են գրանցվել 911 զանգահարելիս

newmag-ը ամփոփ ներկայացնում է ԱԻՆ ստացված զավեշտալի զանգերի պատմությունը:

Դեպք 1

Օ՞ձ, թե՞ սիրուհի

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ բնակարանում օձ կա: Փրկարար ծառայության աշխատակիցները գնացել են ահազանգի հետևից ու պարզել, որ բնակարանում ոչ թե օձեր են, այլ՝ սիրեկաններ:

Դեպք 2

Ինքնասպանություն՝ ականջակալներով

911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ շենքի տանիքում մի աղջիկ կա, որն ուզում է ինքնասպան լինել: Պարզվել է՝ աղջիկն ընդամենը տանիքին ականջակալներով երաժշտություն է լսում ու պարում:

Դեպք 3

Այլմոլորակային կա քաղաքում

Ահազանգ է ստացվել, որ այլմոլորակային է հայտնվել՝ տարօրինակ տեսքով, պոզ ու պոչով: Փրկարարները գնացել են ու տանը գտել են սովորական միջատ:

Դեպք 4

Բուդս վառվեց…

Ամանորի նախօրեին 911 ահազանգ է ստացվել, որ տուն է հրդեհվում: Պարզվել է՝ Նոր տարվա սեղանի խոզի բուդը մոռացել են թոնրում, իսկ փրկարարներին կանչել են, որ վառվող բուդը թոնրից հանեն:

Դեպք 5

Լվացքատուն

Տանտիրուհին զանգել ու փրկարարներին խնդրել է օգնել լվացքը հավաքել պարանից: Պարզվել է՝ կինը մեկ շաբաթ է չի կարողանում պարանին փաթաթված շորերը հավաքել: Փրկարարները գնացել ու պարանին փաթաթված ու խճճված լվացքը հատ-հատ իջեցրել են:

Դեպք 6

Վա՜յ, կոշիկս

Քաղաքացին խուճապահար ահազանգել ու աղերսել է փրկարարներին շտապ օգնել իրեն. տանը մենակ է ու ոտքը կոշիկից չի կարողանում դուրս հանել, որևէ մեկնէլ չկա, որ օգնի կոշիկը հանել:


Կարդացեք նաև.


Դեպք 7

Մկան կերածը

Ահազանգ է ստացվել, որ բնակարան օձ է մտել: Փրկարարական ջոկատը մանրակրկիտ ուսումնասիրել է տեղանքը, բայց օձ չի գտել: Վերադառնալուց հետո նոր ահազանգ է ստացվել նույն բնակարանիցը՝ տանը մուկ է եղել, իսկ հիմա չկա, հավանաբար այն օձն է կերել, որին փրկարարներն այդպես էլ չեն գտել: Այսինքն՝ օձը տանն է, մուկն էլ հետը: Մկանը փրկել է պետք: Եկեք, գտեք ու փրկեք…

Դեպք 8

Լուծում է պետք

Դպրոցականը զանգել է ու փրկարարներին խնդրել տնային հանձնարարությունը կատարել: Մաթեմատիկայի խնդիրը չի կարողանում լուծել, դեռ ռուսերենից ու անգլերենից էլ տնային աշխատանքներ ունի:

Դեպք 9

Կորցրել եմ

Զանգ՝ 911: Անձնագիրն է պատուհանից ընկել, ծառի վրա է, ծառն էլ 10-մետրանոց է: Անձնագրի հետևից էլ ավելն է ընկել ու հիմա միասին նույն ճյուղին են: Փրկարարների օգնությունն է պետք:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք