[Բացատրություն] Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան
1. ՖՄԿ նպատակն է զարգացնել անդամ երկրների միջեւ գործակցությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին: Սկզբում այն հյուսիսային ֆրանսախոս երկրների փոքրիկ ակումբ էր, հետո ընդլայնվեց դառնալով միջազգային կազմակերպություն, որի գերակայություններն են ժողովրդավարության ամրապնդումը և խաղաղության ապահովումը:
2. ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն:
Կազմակերպությանը անդամակցում Է 57 լիիրավ, 3 ասոցիացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այդ երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Կազմակերպությունում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանսախոսներ են։
3. ՖՄԿ-ում որոշում կայացնող ամենաբարձր քաղաքական մարմինը երկրների ղեկավարների գագաթաժողովն է:
Որոշում կայացնող ամենաբարձր քաղաքական մարմինը Երկրների ղեկավարների գագաթաժողովն է, որը հրավիրվում է գլխավոր քարտուղարը երկու տարին մեկ անգամ։ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ամենամյա է եւ մասնակցում են արտգործնախարարները: Կառույցն ունի նաեւ մշտական խորհուրդ, խորհրդարանական վեհաժողով եւ ֆրանկոֆոն գործակալություն:
Կարդացեք նաև.
Ինչի՞ մասին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը (տեսանյութ)
Ամուսնուց 29 տարով մեծ տիկին Մակրոնը. ինչ գիտենք Ֆրանսիայի հնարավոր ապագա առաջին տիկնոջ մասին
Ֆրանսիական դիզայնի 10 օրինակ, որոնք մեր տներում չկան
4. Հայաստանը 2012թ. Կոնգոյի գագաթնաժողովում դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ
Հայաստանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել 2004 թվականին Բուրկինա Ֆասոյում: 4 տարի անց Կանադայի գագաթնաժողովում դեարձավ ասոցիացված անդամ: 2012 թվականին միաձայն քվեարկությամբ դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ:
5. 2012-2015թթ. համեմատությամբ հանրային դպրոցներում ֆրանսերեն սովորողների թիվն ավելացել է 14,3%:
Հայաստանի եւ կազմակերպության գործակցության շնորհիվ 350-ից ավելի ֆրանսերենի հայ ուսուցիչ, պետական համակարգի մի քանի տասնյակ պաշտոնյաներ են վերապատրաստվել: 2012-2015թթ. համեմատությամբ հանրային դպրոցներում ֆրանսերեն սովորողների թիվն ավելացել է 14,3%: