Ինչո՞ւ Ջորջ Օրուելին տխմար կավատ կոչեցին

Ինչո՞ւ Ջորջ Օրուելին տխմար կավատ կոչեցին

Ջորջ Օրուելը Փարիզում ծայրահեղ պայմաններում աման լվացող էր աշխատում: Մի անգամ խոհարարուհիներից մեկը Օրուելին 39 անգամ տխմար կավատ կոչեց. Օրուելը հաշվել էր:

Մինչև հայտնի գրող դառնալը, Օրուելը կես դրույքով մի քանի տեղ էր աշխատում: Տարիների ընթացքում նա աշխատեց, որպես ոստիկան, ուսուցիչ, գրախանութի աշխատակից, խմբագիր և BBC-ի թղթակից:

Ենթադրաբար այս ամենը եղել է Ջորջ Օրուելի «1984» գրքի հրատարակումից առաջ: Քաղաքի կենտրոնում գտնվող «Lotti» ռեստորանում ապագա գրողին, որպես աման լվացող աշխատանքի էր տեղավորել ռուս ընկերը՝ Բորիսը: Նրա դերն Օրուելի կյանքում այսքանով չէր սահմանափակվում: Նրանք ծանոթացել էին քաղաքի այն հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում թոքաբորբով հիվանդ գրողը: Ցավերից ու ջերմությունից բացի, Օրուելը տառապում էր այն անմարդկային պայմաններից, որտեղ աղքատներն էին բուժում ստանում ու ի վերջո մեռնում: Կյանքի ծարավ Բորիսն իր ակնհայտ հակումներով շատ արագ ընկերացավ հարևան պալատի բնակչի հետ:


Կարդացեք նաև.


Օրուելի կենսագիր Վյաչեսլավ Նեդաշիվինը այսպես է նկարագրում Բորիսին. «Փոքրամարմին, բայց գեղեցկադեմ սլավոն, Սիբիրի ջոկատի 35-ամյա կապիտան. իր ասելով՝ ռուսական բանակի լավագույն ջոկատը, իսկ հիմա՝ Scribe հյուրանոցի հասարակ մատուցող: Չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ համար հաճելի է իմանալ, որ Օրուելին կյանք է վերադարձրել և օգնել ազգությամբ ռուս, անվախ ու կռվարար մի մարդ»:

Չնայած, աշխատանքի վայրում կոլեգաների ստորացուցիչ վերաբերմունքն Օրուելի համար անօգուտ չեղավ: Այդ բոլոր պատմությունները նա հետո միավորեց և գրեց «Down and Out in Paris and London» ստեղծագործությունը:

Վյաչեսլավ Նեդաշիվինը գիրք է գրել Օրուելի մասին՝ ներկայացնելով գրողի կյանքի ամենամութ անկյունները: «Օրուել. Անկոտրում ոգի» գիրքն այն մասին է թե ինչպես գրողը սիրահարվեց ռուս կնոջն ու փրկեց պետերբուրգցի ընկերոջը: Վյաչեսլավն իր գրքում պատմում է այն կնոջ մասին, որը համարձակվեց գրողին տխմար կավատ կոչել:

readrate


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում


 

Գրել կարծիք