Այդ անիծված վայրը կամ դժոխք երկրի վրա. Հայիթիի փլատակների, կախարդության և աղքատության մասին
«Եթե Հայիթիում փողոցում քայլես և ձեռքիդ լինի լավ ժամացույց, ոչ ոք քեզ պարզապես չի թալանի, ուղղակի թրով կկտրեն քո ձեռքը, ժամացույցը կհանեն արդեն ձեռքից», - պատմում է Բարբադոսից մի դեռահաս, իսկ ես այդ ընթացքում մտորում եմ, թե ինչպես եմ չեղարկելու ավիատոմսս: Ես YouTube-յան ալիքով ցուցադրում եմ խիստ վատ համբավ ունեցող վայրերում մարդկանց կյանքը: Հայիթին այս վարկանիշով ամենաառաջինն է, առաջ է նույնիսկ Պակիստանից:
Չնայած բարբադոսցու զգուշացումներին, այնուամենայնիվ հասնում եմ Հայիթի: Հենց սկբից պարզ է դառնում, որ այս երկրում ոչ ոք չի ցանկանում նկարահանվել: Երկու շաբաթ այդպես էլ չհաջողվեց կատարել աշխատանքը, քանի որ ոչ ոք դա անել թույլ չէր տալիս: Պարզապես քայլում էի, ծանոթանում իրավիճակին՝ աղքատություն, փոթորիկների ու երկրաշարժերի հետևանքով համատարած փլատակներ: Այնուհետև հասկացա, թե որն է միակ ելքը: Որևէ վախ չէի ցուցադրում, տեսախցիկը չէի թաքցնում, պարզապես հանում էին այն պատյանից և ուղղում մարդկանց վրա՝ ընդգծված ուրախ տրամադրությամբ: Ճիշտ է՝ այդ պահին տեսնում էի, որ մոտ 40 մարդ բղավելով մոտենում է ինձ, քաշքշում, փորձում գողանալ տեսախցիկը, բայց ամեն ինչ ի վերջո հարթվում էր: Այստեղ ռասիզմը հակառակ դրսևորումն ունի, ես տարածքի միակ սպիտակամորթն էի:
[caption id="" align="aligncenter" width="600"] Նկարը. Sergi Reboredo / Exclusivepix Media / East News[/caption]
Առաջին իսկ պահից մտածում էի, թե ինչպես եմ այստեղից ճողոպրելու: Բայց դրա համար անհրաժեշտ էր ամերիկյան վիզա, քանի որ բոլոր ավիաչվերթները նախ մեկնում են Ֆլորիդա: Հայիթիում ինձ բացատրեցին, որ վիզայի կարիք ունեցողները գնում են եկեղեցի՝ աղոթելու: Իհարկե ավելի արդյունավետ է գնալ կախարդի մոտ, որը կկատարի կախարդական հատուկ արարողություն քո անձնագրի վրա: Կախարդությունը կտրուկ կավելացնի վիզա ստանալու քո շանսերը: Վիզային կախարդությունը մեծ պահանջարկ ունեցող ծառայություն է Հայիթիում, բայց ես դրանից հրաժարվում եմ ու ինքնավստահ մտնում Ամերիկյան դեսպանատուն: Սրահը հեղեղված է տեղացիների անձնագրերով: Ես այստեղ էլ միակ սպիտակամորթն եմ մի քանի հարյուր հայիթցիների մեջ: Եվս այդքան մարդ սպասում է դրսում: Վճարելով այստեղի համար ֆանտաստիկ մեծ գումար՝ 60 դոլար, մարդիկ, սովորաբար ընտանիքներով, մոտենում են պատուհանին և խնդրում են իրենց տրամադրել վիզա՝ փրկության դուռ դժոխքից: Մերժում են բոլորին:
[caption id="" align="aligncenter" width="620"] Վուդու կախարդի ատրիբուտներից. սրբապատկերը և շղթայի վրա դոլարի նշանը[/caption]
Այդ տեսարանից հետո անկեղծորեն ափսոսացի, որ չեմ օգտվել կախարդի ծառայություններից: Տեղացիներից մեկն ասում էր, որ Ամերիկա մեկնել չի ցանկանում, քանի որ, ի տարբերություն բոլորի, չի համարում, որ այնտեղ դրախտ է լինելու:
Կարդացեք նաև.
- Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները
- [Bloomberg] Հոռետեսության գիդը․ Ինչի՞ց պետք է վախենալ առաջիկա 10 տարում
- Ինչպե՞ս կառավարել ամբոխին կամ 5 տոկոսի օրենքը
[gallery columns="5" ids="52534,52535,52537,52538"]
Ինձ հաջողվում է ստանալ վիզա, ընդ որում, առանց որևէ կախարդության: Ոգևորված այդ հաջողությունից և փաստից, որ ահարկու փոթորիկը այս անգամ պատահաբար շրջանցեց Հայիթին, օդանավակայանում նստած սպասում էի Ճամայկայի չվերթին՝ մեկնելով մեկ այլ պատմության հետևից:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։