BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Գնաճը սարսափելի՞ է

[Իրականում՝ ոչ] Գնաճը սարսափելի՞ է

Ինչո՞վ է կառավարությունը հիմնավորվում այս ապրանքատեսակների վրա ակցիզային հարկի կիրառումը: Բանն այն է, որ Հայաստանի այս տարվա պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է 140 մլն դրամ: Այս գումարը կազմում է Հայաստանի բյուջեի 10%-ը: Մյուս հիմնավորումն այն է, որ ակցիզային հարկերից գոյացած գումարով հնարավոր կլինի զարգացնել երկրի տնտեսությունը:
Այս թանկացումը սարսափելի է, որովհետև թանկացումը ազդելու է առաջին սպառման ապրանքների վրա: Վառելիքն ուղիղ կապ ունի կոմունիկացիայի հետ: Եթե թանկանում է վառելիքը, ապա դժվարանում է կոմունիկացիան, բեռնափոխադրումը: Հետևաբար` վառելիքի թանկացումը հանգեցնելու է համընդհանուր գնաճի: Բացի այդ` դիզվառելիքի թանկացումը կաթվածահար կանի գյուղատնտեսությունը:
Գնաճը սարսափելի է, որովհետև կթանկանա հանրային տրանսպորտը: Արդեն հատուկենտ, տարբեր դրվագներով եղան տրանսպորտի թանկացման փորձեր: Հրազդանի երթուղու ուղեվարձը հունվարի սկզբին թանկացավ 100 դրամով` 400-ից դառնալով 500 դրամ, սակայն մի քանի օր անց վերադարձավ հին գնին: Գազի նոր գինը զայրացրել է բոլոր երթուղիների վարորդներին, սակայն դեռ գործնական քայլեր չեն արել: Բայց դեռևս: Ո՜վ գիտի` որքան կտևի այս զսպումը:

Հիմա` գնաճը սարսափելի՞ է: Իրականում` ոչ


Գնաճը սարսափելի չէ, որովհետև վերլուծությունը ցույց է տվել, որ գնաճը Հայաստանում կազմում է ընդամենը 2.6 տոկոս: Սա մեծ թիվ չէ` հաշվի առնելով այն, որ Վրաստանում գնաճը կազմել է 6.7 տոկոս, Ադրբեջանում  7.9 տոկոս: 
Գնաճը սարսափելի չէ, որովհետև բենզինն ունի այլընտրանք: Առանց այդ էլ Հայաստանում վաղուց մոռացել են բենզինով մեքենա վարել և բենզինի գնի բարձրացումը աղքատ վարորդների գրպանին չի դիպչում: Մեքենաները Հայաստանում համատարած գազով են և ում համար բենզինը թանկ է, կարող է անցնել գազի: Հետևաբար բենզինի թանկացումը ամենևին էլ սարսափելի չէ: Գնաճը սարսափելի չէ, որովհետեւ գազի գնի այս պայմաններում 2015 թվականին արդեն աշխատել են երթուղայինները: Այն ժամանակ տրանսպորտը չթանկացավ, հետևաբար հիմա էլ չի թանկանա:


Կարդացեք նաև.



Միակ խնդիրը դիզելային վառելիքի շուկայում է, որ կարող է բեռ դառնալ գյուղատնտեսության վրա: Հենց այդ պատճառով գյուղատնտեսության նախարարը հիմա ուսումնասիրում է խնդիրը` դիզելային վառելիքի մասով լուծում գտնելու համար: Ամենահավանական տարբերակն այն է, որ դիզվառելկիքի մասով գյուղացիներին կսուբսիդավորի կառավարությունը:
Գնաճը սարսափելի չէ, որովհետև գնաճի հետ արձանագրվել է առաջին սպառման ապրանքատեսակների գնանկում: Հնդկաձավարը էժանացել է 52 տոկոս, ոսպը` 37 տոկոս, թարմ հավի միսը` 22 տոկոս, շաթարավազը` 14 տոկոս: Ընդհանուր առմամբ` սպառողական զամբյուղում գնաճը կազմում է ընդամենը 2.6 տոկոս:

Բայց` իրո՞ք գնաճը սարսափելի է


Իրականում գնաճը սարսափելի չէ, որովհետև զարգացումը ենթադրում է գնաճ, բայց այդ գնաճին զուգահեռ պետք է բարձրանա նաև քաղաքացու աշխատավարձը: Գնաճն առանց աշխատավարձի ու թոշակի բարձրացման ոչ թե զարգացման, այլ աղքատությունը խորացնելու ճանապարհ է:

Տարածել