[Կանն 71] «Նողկալի է»․ հանդիսատեսը չի կարողացել մինչև վերջ դիտել Լարս Ֆոն Տրիերի ֆիլմը

[Կանն 71] «Նողկալի է»․ հանդիսատեսը չի կարողացել մինչև վերջ դիտել Լարս Ֆոն Տրիերի ֆիլմը

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը յոթնամյա ընդմիջումից հետո Կաննի փառատոնում ներկայացրել է իր «Տունը, որ կառուցել է Ջեկը» նոր ֆիլմը: Կարմիր գորգով ռեժիսորի հետ քայլել են Մեթ Դիլոնը, Շիվան Ֆելոնը, Ռայլի Կիոն, Սոֆի Գրոբյոլը եւ Բրունո Հանցը:

Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում հանդիսատեսը մինչև վերջ չի դիտել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի պրեմիերան : Դիտողները «նողկալի», «տանջալի» և «թշվառ» են անվանել ֆիլմը և ասել, որ այն «պետք չէր նկարահանել»:

«Հենց նոր լքեցի Լարս Ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերան, քանի որ նայել, թե ինչպես են կրակում և սպանում երեխաներին, ո՛չ արվեստ է, ո՛չ էլ զվարճություն»,- գրել է Չառլի Անջելան:

Variety-ի թղթակից Ռամին Սետուդեխը Twitter-ում գրել է, որ  «Տուն, որը կառուցել է Ջեքը» տարվա ամենավատ ֆիլմն է և ֆիլմ դիտելու ոլորտում իր կյանքի ամենատհաճ պահերից մեկը:

«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը պատմում է սերիական մարդասպան Ջեքի մասին, որն իր յուրաքանչյուր հանցագործություն արվեստի գործի է վերածում: Գլխավոր դերում ամերիկացի դերասան Մեթ Դիլոնն է:


Կարդացեք նաև.


«Տունը, որը կառուցել է Ջեկը» ֆիլմը պատմում է 70-ական թվականներին Ամերիկայում անհավանականորեն խելացի սերիական մարդասպանի պատմությունը: Սյուժեն կառուցվում է հինգ միջադեպերի շուրջը, որոնք ընդգրկում են նրա կյանքի 12 տարիները: Հանդիսականը պատմությունը վերապրում է Ջեկի տեսակետով, որի համար յուրաքանչյուր սպանությունն արվեստի նրբագեղ ստեղծագործություն է:

Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։

2011-ին Տրիերը հայտարարվել էր Կաննի վառատոնի «Պերսոնա նոն գրատա»: Նրա «Մելամաղձություն» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը մասնակցում էր ստուգատեսի հիմնական ծրագրին, Տրիերն անսպասելիորեն հայտարարել էր, որ համակրում է Ադոլֆ Հիտլերին: Դա ժյուրիին չէր խանգարել կնոջ լավագույն դերի համար պարգեւը հանձնելու ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դանսթին, սակայն բավականին փչացրել է կազմակերպիչների հարաբերությունները Տրիերի հետ: Յոթ տարի անց Կաննը կրկին պատրաստ է ընդունել սկանդալային ռեժիսորին: 

Ստորև ներկայացնում ենք ֆիլմի վերաբերյալ արված մեկնաբանությունները.


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք