6 իրավիճակ, երբ պետք է օգտագործել «ինկոգնիտո» կոճակը
1. Նվերների գնում
Ինկոգնիտո ռեժիմը պետք կգա օնլայն գնումների ժամանակ: Հատկապես եթե նվերները հարազատների համար են, ում հետ ապրում եք կամ օգտվում նույն համակարգչից: Նույնիսկ եթե վստահ եք, որ բրաուզերի պատմության մեջ ձեր այցելած կայքերը ոչ ոք չի ստուգի, լավ կլինի նախապես ապահովագրեք ձեզ: Բացի այդ, ձեր այցելած կայքերից հետո համակարգչի դիմաց նստած մյուս օգտատիրոջն այդ թեմայով գովազդներ կգան, ինչն էլ կմատնի ձեր որոնումը:
2. Էլեկտրոնային փոստի երկրորդ հաշվին օգտագործելիս
Մեկ համակարգչի վրա բավականին դժվար է էլեկտրոնային փոստի միանգամից մի քանի հաշվիվ պահելը: Հատկապես, եթե բոլորն օգտագործում են, օրինակ, Gmail-ի փոստը: Կարելի է գաղտնի կոճակով բացել փոստ ու հանգիստ աշխատել:
3. YouTube-ում վիդեոներ դիտելիս
YouTube մտնելիս գաղտնի ռեժիմ օգտագործելը թույլ կտա ազատվել կպչուն առաջարկներից, որոնք հոսթինգն անում է՝ հաշվի առնելով վերջին դիտումները: Օրինակ, եթե մի անգամ դիտել եք համաշխարհային դավադրության տեսության մասին վիդեո, YouTube-ը ձեզ կառաջարկի նաև տեսանյութեր ՉԹՕ-ների, ռազմական գաղտնիքների ու առեղծվածային այլ երևույթների մասին վիդեոներ: Ինկոգնիտո ռեժիմում դիտված ոչ մի տեսանյութ չի ազդի հետագա առաջարկների վրա:
Կարդացեք նաև.
Երբեմն Iphone-ը կարող է դանդաղ աշխատել: Ինչպե՞ս լուծել խնդիրը
Ինչպե՞ս QR կոդի միջոցով կիսվել Wi-Fi-ով
5 պարզ քայլեր ինտերնետում ապահով լինելու համար
4. Ուրիշի անձնական համակարգչից օգտվելը
Ինկոգնիտո գործառույթն անփոխարինելի է ուրիշի համակարգչից օգտվելու դեպքում: Այդ կոճակի միջոցով կարելի է փակ պահել ներբեռնումների, հարցումների պատմությունը, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը, հատկապես սոցիալական ցանցեր կամ փոստ մուտք գործելուց հետո: Հենց որ փակեք պատուհանը, ամբողջ ինֆորմացիան կանհետանա: Այս առավելությունների մասին պետք է հիշել նաև ինտերնետ-սրճարաններ, գրադարաններ ու համակարգչային դասարաններ այցելելուց:
5. Ավիատոմսեր ու ուղեգրեր գնելիս
Որոշ ավիաընկերություններ ու գործակալություններ զբոսաշրջային ուղեգրեր վաճառելիս կարող են փոխել իրենց առաջարկների գները՝ հաշվի առնելով cookie-թղթապահանկների տվյալները: Դրանց միջոցով տուրօպերատորները կարող են տեսնել օգտատերերի ամենաշատ դիտած: Տեսնելով, ինչ ուղղություններով, ինչ առաջարկներով են ամենաշատը հետաքրքրվում օգտատերերը, գործակալություններն ու ավիաընկերությունները դրանց գինը կարող են բարձրացնել:
6. Ոչ միանշանակ տեղեկատվություն փնտրելիս
Եթե ուզում եք փնտրել ինֆորմացիա, որը կարող է ձեզ վարկաբեկել, արեք դա ինկոգնիտո ռեժիմում: Եթե նույնիսկ ցանցում պարզապես հետաքրքրության համար փնտրում եք սերիական սպանությունների, զենքերի մասին տեղեկություններ՝ հիշեք գաղտնի ռեժիմի մասին: Ձեր փնտրումների պատմությունը կմնա գաղտնի, ուրեմն նաև չի օգտագործվի ձեր դեմ:
lifehacker
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)