#MeToo. ովքե՞ր են 2017-ի յուրօրինակ նվաստացածներն ու վիրավորվածները
Դդմիկ` սեքսի առաջարկ
Օգոստոսին ամերիկուհի Զոին Twitter-ում գրել էր, որ իր տնօրենից անակնկալ նվեր է ստացել` դդմիկ: Նրա խոսքով շեֆը դդմիկն իր սեղանին էր դրել ու աչքով տվել: Սկսվեցին հազարավոր մեկնաբանություններ, օգտատերերն աղջկան խորհուրդ էին տալիս դիմել կադրերի բաժին ու պահանջել 2 միլիոն դոլար` սեռական ոտնձգության համար: Տղամարդիկ անկեղծորեն զարմանում էին, թե ինչպես կարելի է անմեղ նվերի պատճառով նման աղմուկ բարձրացնել: Թվիթերն արած աղջիկն, ի վերջո, հայտնեց իր զարմանքը` իր տնօրենը կին էր: Կանանց դեմ բռնության պաշտպաններն իրենց մեկնաբանություննները ջնջեցին, բայց պատմությունը ստացավ այլ ուղղություն: Հիմա էլ օգտատերերը վիրավորած էին, թե ինչու էին բոլորը որոշել, որ տնօրենն անպայման տղամարդ է: Քննարկումներն ավելի բուռն դարձան:
my boss gave me a zucchini... like just plopped this shit on my desk and winked. What.... pic.twitter.com/HliLbKd0E4
— Zoë (@FilthyArt_) August 7, 2017
Եւս մեկ Twitter-ային սկանդալի պատճառ դարձավ չոր սննդի տուփերից մեկի վրա պատկերված մուլտհերոսը: Վագր Տոնիի երկրպագուները թվիթի տակ թողնում էին սիրառատ մեկնաբանություններ: Օգտատերերից մեկը գրել էր. «Ես կփչեի այդ վագրին»: Օգտատերը վագրի երկրպագուներից չէր, պարզապես հոգնել էր վարսակի փաթիլների գովազդից: Երկու շաբաթ հետո սեքսուալ ոտնձգության ու վիրավորելու համար օգտատիրոջ էջը արգելափակել էին: Մեկնաբանողները վրոդվվել էին, որ մուլտհերոսի իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում, քան կանանց իրավունքները:
[caption id="" align="aligncenter" width="620"] Նկար՝ @realtonytiger[/caption]
Նոյմեբերի վերջին էլ ցանցաբնակները բռնաբարության պրոպագանդայի տարրեր նկատեցին մանկական հեքիաթում: Բրիտանուհի Սարա Հոլլը նկատել էր, որ «Քնած գեղեցկուհին» վիրավորական հեքիաթ է ու պետք է դպրոցական ծրագրից հանել: «Ես կարծում եմ, որ հեքիաթում կա սեքսուալ պահվածքի խնդիր: Այդպիսի պահվածքը մեր օրերում ուղղակի անթույլատրելի է», - կինն այսպես էր մեկնաբանել տեսարանը, որտեղ արքայազնն առանց հարցնելու համբուրում է քնած աղջկան: Նրա առաջարկն, իհարկե, չընդունվեց, բայց քննարկումների պակաս սոցցանցում չեղավ:
Հրաշք կնոջ թևատակերը
Գարնանը պլյուս-սայզ մոդել Տեսս Հոլիդեյն իր Twitter-ում բողոքեց Սպիտակաձյունիկի նոր պաստառի դեմ: Հարավկորեացի ռեժիսորը փոխել էր մուլտը`թզուկներին դարձնելով կախարդված արքայազններ: Սպիտակաձյունիկն էլ, ըստ ռեժիսորի, բավականին թմբլիկ էր մինչև այն պահը, երբ հագնում էր իր կախարդական կոշիկները: Կախարդական կոշիկները Սպիտակաձյունիկին դարձնում են նրբիրան: Պլյուս չափի մոդելը վրդովվել էր մուլտի կարգախոսից` «Ինչ կլիներ, եթե Սպիտակաձյունիկը չլիներ այդքան գեղեցիկ»:
How did this get approved by an entire marketing team? Why is it okay to tell young kids being fat = ugly? ??@ChloeGMoretz pic.twitter.com/PVhgwluGTM
— Tess Holliday ? (@Tess_Holliday) May 30, 2017
Հոլիդեյը գրել էր. «Ինչպես է մուլտի գովազդով զբաղվող թիմը համաձայնել այդ կարգախոսին: Միթե ճիշտ է, երեխաներին ասել, որ գեր լինելը նշանակում է տգեղ լինել»: Օգտատերերը պաշտպանել էին մոդելին ու որոշել բոյկոտել մուլտը:
Կարդացեք նաև.
- Ասենք շնորհավոր ու անցնենք գործի. Ի՞նչ կարելի է հասկանալ ամանորի շնորհավորանքներից
- 5 նշան, որ ղեկավարն ուզում է ձեզ ազատել աշխատանքից
- Նա դա նորից կանի. Ինչպե՞ս է Գերմանիան պայքարում կանանց դեմ կատարվող բռնության դեմ (մաս 1)
Ամռանն էլ նորից պլյուս չափի մոդել Նատալի Հեգը վիրավորվել էր ինքնաթիռում իր կողքին նստած ուղևորի հաղորդագրությունից: Մոդելը նստել էր վթարային ելքի մոտ: Իր կողքին նստած տղամարդը սկսել էր նյարդայնանալ, ինչ-որ մեկին անընդհատ գրել հաղորդագրություններ: Գեր մոդելը նկատել էր, որ տղամարդը նույնիսկ նկարում է իրեն, որպեսզի լուսանկարն ինչ-որ մեկին ուղարկի: Տղամարդը հաղորդագրությունում դժգոհել էր, որ իր կողքին նստած կինն այնպիսի տեսք ունի, կարծես մի ամբողջ մեքսիկացու է կերել ու վախենում է, որ ինքնաթիռը նման բեռով օդ բարձրանալ չի կարողանա: Մոդելը լրջորեն վիրավորվել էր ու տղամարդու դեմքին ամեն ինչ ասել: Տղամարդը ներողություն էր խնդրել ու մոդելին հրավիրել ընթրիքի: Այս պատմությունը հայտնվեց համացանցում, օգտատերերը բաժանվեցին երկու խմբի: Մի մասը կարծում էր, որ վիրավորանքներն ուղղակի անթույլատրելի են, ոգևորում էին Հեգին համարձակության համար: Մյուսները նկատեցին, որ ուրիշների հաղորդագրությունները կարդալն էթիկապես սխալ է:
[caption id="" align="aligncenter" width="620"] Նատալի Հեգ / @nataliemeansnice[/caption]
Այդ ընթացքում ոչ պակաս քննարկումների առիթ տվեց նաև «Հրաշք կինը» ֆիլմը: Ֆիլմի թրեյլերը տեսնելուց հետո շատերը վրդովվել էին, որ հերոսուհու թևատակերը մաքուր ու սափրված են, մինչդեռ նա ծնվել ու ապրում է ամազոնուհիների կզղում: Ֆիմինիստուհիները պնդում էին, որ քաղաքակրթությունից հեռու ապրող Դիանան չէր կարող սափրել իր թևատակերը:
[embed]https://www.youtube.com/watch?v=3HTb-mqqk6w[/embed]
Ֆիլմի հեղինակները լսեցին քննադատություններն ու ֆիլմի հաջորդ թրեյլերում հերուսուհին արդեն առատ բուսականությամբ թևատակեր ուներ: Այնուամենայնիվ, ֆիլմը դեռ կինոթատրոններում չհայտնված, նորից հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում: Մարկետոլոգները հերոսուհուն ստիպել էին գովազդել նիհարեցնող thinkThin ֆիտնես-բատոնչիկները: Այս անգամ քննադատներն ասում էին, որ ամազոնուհին նիհարելու մասին դժվար թե մտածեր: Հատկապես, քննադատությունների արժանացավ այն, որ Հրաշք կնոջ գործընկերները` Բեթմենն ու Սուպերմենն էլ գովազդում էին կալորիական պաղպաղակ ու քաղցրավենիք: