[InterPress] Երևանը` ՏՏ ոլորտում կարիերայի անելու լավագույն քաղաք
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև 2025թ.-ը, Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի՝ հասնելով 30,000-ի: Այս ցուցանիշը մեծապես պայմանավորված է նրանց տեխնոլոգիական սեկտորում նորարարության աննախադեպ աճով: Այս ոլորտը տարեկան 20 տոկոս աճ է գրանցել ու նվազելու նշաններ ցույց չի տալիս: Եթե նախկինում այս երկիր տեղափոխվելու մասին չեք մտածել, ապա հիմա արժե մտածել: Ապրուստն էժան է, հանցավորության մակարդակը՝ ցածր, մշակույթը՝ հարուստ: Խոսակցական հիմնական լեզուները հայերենն ու ռուսերենն են, բայց անգլերենը գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում», – նշվում է Enterprise Times-ի հոդվածում:
Կարդացեք նաև.
Փարիզը ոգեշնչվում է Երևանից և թինեյջերներին կտա թվային կրթություն
Կանաչ տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է հայկական փոքր ձեռնարկությունների շրջանում
Ինչպե՞ս QR կոդի միջոցով կիսվել Wi-Fi-ով
Եթե տեխնոլոգիական ոլորտի աշխատակից եք, ապա գիտեք՝ ամենաարագ զարգացող ոլորտն է: Թվային ոլորտի աշխատանքը շատ արագ անհրաժեշտության է վերածվում, այդ ոլորտի աշխատողների հանդեպ պահանջարկն էլ ավելի է մեծանում:
Հնարավորությունների աճի հետ մեկտեղ աճում են նաև այդ հնարավորություններն ընձեռող քաղաքները: Այնպես որ, եթե մտածում եք տեղափոխվելու մասին, ապա անպայման աչքի անցկացրեք ՏՏ կարիերայի լավագույն հնարավորություններն ընձեռող այս 10 քաղաքների ցանկը, – նշվում է Enterprise Times-ի հոդվածում:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում