Գլխավոր Հոդվածներ

Սե՞ր, թե՞ գաղտնի հանձնարարություն. ինչպե՞ս Հորդանա

Սե՞ր, թե՞ գաղտնի հանձնարարություն. ինչպե՞ս Հորդանանի թագավորը հայտնվեց հոլիվուդյան դերասանուհու գրկում

 
Սյուզան Կաբոտը ծնվել է Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված հրեաների ընտանիքում: Գեղեցկադեմ աղջիկը երազում էր դառնալ դերասանուհի: 1940-ականների սկզբին Սյուզան Կաբոտին հաջողվում է հայտնվել Հոլիվուդյան ռեժիսորների ուշադրության կենտրոնում, սակայն վերջիններս նրան միայն երկրորդական դերեր էին տալիս:
[caption id="" align="aligncenter" width="480"]Susan Cabot Սյուզան Կաբոտը[/caption]
Ռեժիսորներից արհամարհված Կաբոտին, սակայն, նկատում են ԿՀՎ աշխատակիցները, ավելին՝ նա կարողանում է գրավել Հորդանանի երիտասարդ թագավորին ու «գողանալ նրա սիրտը»:   

Սե՞ր, թե՞ գաղտնի հանձնարարություն


1959 թվականին պաշտոնական այցով ԱՄՆ է ժամանում Հորդանանի թագավոր Հուսեյն իբն Թալալին: 23-ամյա երիտասարդն իր երկիրը ղեկավարում էր 1952 թվականից: Նա հմայիչ էր, կյանքով լի, սիրում էր լինել գեղեցիկ աղջիկներով շրջապատված: Ահա այս վերջին «բացն» էլ ֆիքսեցին ԿՀՎ աշխատակիցները: Ու Հուսեյնի շրջապատում հայտնվեց գեղեցկուհի Սյուզանը:
[caption id="" align="aligncenter" width="480"]King Hussein Հորդանանի երիտասարդ թագավոր Հուսեյնը[/caption]
ԿՀՎ զեկույցներից հասկանալի է դառնում, որ Սյուզանն անմիջապես չի ընդունել գործակալների՝ թագավորին գայթակղելու առաջարկը: Սկզբում, նա չի հասկացել ինչի մասին է խոսքը, մինչև, որ նրան ուղիղ չեն ասել՝ «թագավորին պետք է անկողինդ տանես»: Հետո կտրուկ մերժել է, ապա մի որոշ ժամանակ անց՝ համաձայնվել: Սյուզանը, ըստ զեկուցագրերի, միայն այն ժամանակ է վերջնական որոշում կայացրել, երբ հանդիպել է Հուսեյնին:
Իրականում ով ում սիրտն է գրավել՝ դժվար է ասել, սակայն դերասանուհու և թագավորի սիրային կապի մասին այդ ժամանակ իմացել են բոլորը: Այդ օրերին լրատվամիջոցները գրել են.
«Հրեա դերասանուհին խելքահան է արել մուսուլման թագավորին»:

Երիտասարդ թագավորը ԱՄՆ-ում մնաց մեկ ամիս: ԿՀՎ-ն սիրահարների համար տուն էր վարձել Լոնգ-բիչում: Շարունակվե՞լ է արդյոք նրանց սիրային կապը հետո, երբ թագավորը վերադարձել է իր երկիր՝ փաստաթղթերը լռում են:
1964 թվականին Սյուզանը որդի ունեցավ. ով է նրա հայրը՝ ոչ ոք չգիտի: 4 տարի անց  Կաբոտն ամուսնացավ ու որդուն տվեց իր ամուսնու ազգանունը՝ Ռոման: Տիմատի Ռոմանը ժառանգական հիվանդություն ուներ՝ նրա հասակ կարճ էր: Ու որպեսզի գոնե մի փոքր բարձրահասակ դառնա, անցումային տարիքում բժիշկը նրան հատուկ հաբեր նշանակեց:
[caption id="" align="aligncenter" width="480"]Timothy Scott Roman Տիմատի Ռոմանը[/caption]

Պատահականությո՞ւն, թե՞ կանխամտածված սպանություն


1986 թվականին լոսանջելասյան լրատվամիջոցների հրապարակած լուրը ցնցեց բոլորին. որդին ծանրաքարով սպանել է մորը, Հոլիվուդյան դերասանուհի Սյուզան Կաբոտը մահացել է իր տանը՝ գլխին ստացած հարվածից: Սկզբում Տիմատին հերքում էր ամեն ինչ, նա պատմություն էր հորինել, իբր թե տուն են մտել դիմակավորված ավազակներ ու մորը հանդիպելով՝ սպանել: Իրեն էլ են հարվածել, պարզապես ինքը հարվածից ուշաթափվել է: Հետո միայն Տիմատին խոստովանեց՝ այդ օրը Սյուզանի ինքնազգացողությունը վատացել է, մայրը ինչ-որ տարօրինակ պատկերներ է տեսել, որդուն օտար մարդու տեղ էր դրել ու հարձակվել վրան,  մոր ու որդու միջև քաշքշուկ է եղել:
Ու երևի հենց ինքն է հարվածել մորը, բայց ինչպես՝ չի հիշում:

Տիմատիի փաստաբանը դատարանում կարողացավ ապացուցել, որ վերջին շրջանում Սյուզան Կաբոտի հոգեկանը խանգարված է եղել, դա հաստատեց նաև Սյուզանի բժիշկը: Հետո դատարան բերվեց մի փաստաթուղթ, որը վկայում էր, որ 22-ամյա երիտասարդը անցումային տարիքում ընդունել է փորձարկվող հաբեր, որոնք բացասաբար են ազդում մարդու նյարդային համակարգի վրա:
Ու եթե անգամ Տիմատին էր հարվածել մորը, ապա դա արել էր ոչ կանխամտածված:
Երիտասարդին մեղավոր ճանաչեցին ոչ կանխամտածված սպանության համար: Երեք տարի պայմանական ազատազրկման դատապարտեցին ու  հազար դոլար տուգանք նշանակեցին:



Կարդացեք նաև.



Մութ պատմության թաքուն էջը


Այս մութ պատմության մեջ կար մի թաքուն էջ, որի մասին դատարանում խոսվեց հպանցիկ. Տիմատիի փաստաբանը Սյուզան Կաբոտի թղթերն ուսումնասիրելիս նկատել էր, որ դերասանուհին, որդու ծնվելուց հետո, ամեն ամիս 1500 դոլար փոխանցում է ստացել Հորդանանից:
Գումարային փոխանցումը կատարվել է մինչև դերասանուհու մահը:

[caption id="" align="aligncenter" width="480"]Cabot Սյուզան Կաբոտը[/caption]
Ով է փոխանցել գումարը՝ հայտնի չէ, ինչու է փոխանցվել՝ նույնպես: Տիմատին հայտնվեց դատարանում ու, ըստ էության, արդարացվեց: Ով վճարեց փաստաբանին…

ՀԳ. Հորդանանի թագավոր Հուսեյնը թագավորել է 47 տարի, ունեցել է 4 կին ու 12 երեխա: Նրա վերջին կինը ԱՄՆ քաղաքացի էր: Լիզա Հաջիբ Հալաբը սիրիական ծագում ունեցող գործարարի ու շվեդուհու դուստր է: Լիզան կրթություն ստանալով մի քանի երկրներում՝ 1977-ից աշխատել է Հորդանանի ազգային ավիաընկերությունում: 1978 թվականին նա հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից, ընդունել իսլամ, ստանցել Նուր ալ-Հուսեյն անունն ու ամուսնացել Հուսեյնի հետ:
Արդյոք նման առաջարկ երբևէ ստացել է հրեա Սյուզան Կաբոտը, և արդյոք հավատափոխ լինելու պահանջը չէ, որ հեռու է պահել նրան այդ քայլից, դժվար է ասել: Գիտե՞ր Տիմատին իր կենսաբանական հոր մասին որևէ տեղեկություն, գուցե հենց այդ հարցի շուրջ է եղել մոր և որդու վեճը, դժվար է ասել:
Հուսեյն իբն Թալալին մահացել է 1999 թվականին: Այդ ամբողջ ընթացքում Հորդանանի թագավորը ոչ հերքել ու ոչ էլ հաստատել է այն ասեկոսեները, որ Սյուզան Կաբոտին իրենից որդի է ունեցել:

TELEGRAPH

Տարածել