25 տարօրինակ զենք, որոնցով մարդ են սպանել
1. Կրակմարիչ
2010-ին Անգլիայում մի ուսանող մարզիկ կրակմարիչով հարվածել է իր ընկերոջ հետ կռվող մի մարդու: Հարվածից այդ մարդու գանգը կոտրվել է, իսկ երեք օր անց նա մահացել է հիվանդանոցում:
2. Հովանոց
2012-ին, 40-ամյա մի տղամարդ գերմանական Հանովեր քաղաքում հովանոցով սպանում է անցորդներից մեկին: Անցնելով զբոսնող մարդու կողքով, նա հովանոցի ծայրով ծակում է նրա թիկունքը: Պարզվում է, որ հովանոցի ծայրին ասեղ է ամրացված, որով նա զոհի մարմնի մեջ սնդիկ է ներարկել, ինչից էլ մարդն ընկել է կոմայի մեջ ու մահացել:
3. Աթոռ
Մեկ անգամ չէ, որ աթոռով մարդ են սպանել, բայց հավանաբար աթոռով ամենադաժան սպանությունը տեղի է ունեցել 2013-ին ՝ Լոնդոնի ուսանողական թաղամասերից մեկում: Անչափահասների 6 հոգանող խումբը համակարգչի պատճառով հարձակվել է մի մարդու վրա: Ստացած վնասվածքներից տուժողը 2 շաբաթ անց մահացել է:
4. Սպորտային տաբատ
2006-ին Ֆլորիդա նահանգում 61-ամյա տղամարդը սպորտային տաբատով խեղդել է 21 ամյա մի կնոջ: Նա դատապարտվել է «առաջին աստիճանի սպանություն» հոդվածով:
5. Թթու վարունգի տարա
12 ամյա տղան ընդունվում է որպես շնապահ: Պարզվում է, որ շան տերը մանկապիղծ է, և շուտով նրանց հարաբերությունները վերածվում են սեռական հարաբերությունների: Մի քանի տարի շարունակ բռնաաբարվելուց հետո, 2010-ին տղան թթու վարունգի տարայով հարվածում է նրա գլխին ու սպանում նրան: Ամբողջ պատմությունն ուսումնասիրելուց հետո դատարանը տղային դատապարտում է պայմանական 5 տարով:
6. Բահ
2014-ին Միսիսիպիոմ մի մարդ կռվի ժամանակ բահով հարվածում ու սպանում է իր հետ կռվողին:
7. Օդաճնշային մուրճ
Այս շինարարական գործիքը 2008-ին խլել է Սիդնեյի հարավում ապրող 27-ամյա մի չինացու կյանք: Նրա մարմինը գտել են էլեկտրական լարերով կապված գորգի միջից: Դիահերձման ժամանակ տուժողի գանգի մեջ 34 հատ մեխ է հանտնաբերվել:
8. Բոուլինգի գնդակ
14-ամյա տղան բոուլինգի գնդակով սպանել է իր 5-ամյա հարևանին:Նա 5 կգ-անոց գնդակով հարվածել է երեխայի գլխին, որովհետև երեխան «զայրացրել է» նրան: Չնայած, որ մարդասպանը դեռահաս է եղել, նա դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:
9. էլեկտրալամպ
2012-ին Ջորջիա նահանգում ընկերը վիճում է ընկերոջ հետ, վեճն այնքան է թեժանում, որ վերածվում է կռվի, նրանցից մեկը հատակին դրված էլեկտրալամպով այնքան է խփում մյուսի գլխին, որ վերջինս մահանում է:
10. Խցանահան
2008-ին Նյու Յորքի Բրուքլինի նահանգում 55 ամյա տղամարդու հարազատները նրան հայտնաբերել են ննջասենյակի հատակին ընկած՝ խցանահանը գլխի մեջ:
11. Գրիչ
2007-ին ԱՄՆ-ում պատմության ֆակուլտետի 21-ամյա խանդոտ ուսանողն հարբած վիճել ու գրիչով սպանել է իր ընկերուհուն: Սպանվածի դիակը հայտնաբերել է համալսարանի աշխատակիցը, որի գլխի, վզի, կրծքի և մարմնի վրա գրիչով ծակած 93 վերք է եղել:
12. Կիթառ
2011թ-ին Տեխասի եկեղեցու հովիվը ծեծի է ենթարկվել էլեկտրական կիթառով: Երբ ոստիկանները եկել են հանցագործության վայր, նրանք ստիպված էլեկտրական ցնցում են օգտագործել, որպեսզի հանդարտեցնեն տուժածի մարմինը: Պարզվել է, որ նա հանցագործությունից մի քանի օր առաջ խելացնորության նոպա է ունեցել:
13. Էլեկտրական սղոց
Էլեկտրական սղոցը համարվում է սպանության ամենադաժան զենքերից մեկը: 2010 թ-ին Տեխասի Լյուիսվիլ քաղաքում մի մարդ կնոջ մարմինը մասնատելու համար երկու Էլեկտրական սղոց է օգտագործել: Դրանից հետո նա կնոջ անգլուխ մարմինը նետել է փողոց, որտեղ գտել է փոստատարը:
14. Պրոթեզ
2011-ին Լուիզիանայում անօթևան կինն իր ոտքի պրոթեզով սպանել է ընկերոջը: Ոստիկանության տվյալներով, կինը հարձակվել է տղամարդու վրա, մեկ ոտքի վրա հավասարակշռությունը պահելով, նա պրոթեզով այնքան է ծեծել, որ ընկերը մահացել է:
15. Սուր
2004 թ-ին Նյու Յորքում բարձի համար 2 ընկեր վիճել են, նրանցից մեկը սրով մասնատել է մյուսին:
Կարդացեք նաև.
- Ինքնասպանություն պետության օգնությամբ. Մահվան դատապարտվածը խնդրում է, որ իրեն մահապատժի ենթարկեն
- Հայ «օրենքով գողը» մեղադրվում է անչափահասի նկատմամբ կատարած ծանր հանցագործության համար
- Լրտեսների որս. Ո՞վ էր մեղավոր Չինաստանում ԱՄՆ հետախուզական ցանցի անակնկալ բացահայտման համար
16. ֆալոսի արձանիկ
«Բեն Հուր» ֆիլմի դերասաններից մեկը սպանվել է ֆալոսի արձանիկով: Գողերը, մտնելով նրա տուն, խեղդում են նրան՝ ֆալոսի արձանիկը մտցնելով նրա բերանը, որը նա նվեր էր ստացել:
17. Թեյի գդալ
Անգլիայում փորձում են հափշտակել հաշմանդամություն ունեցող մի մարդու: Վերջինս, պաշտպանվելու նպատակով, թեյի գդալով ուժեղ հարվածում է հանցագործի ծոծրակին, ինչից նա արյունահոսում ու մահանում է:
18. Կրծքեր
Վաշինգթոնում 51-ամյա կինը կրծքերով խեղդել է սիրեկանին: Ականատեսների վկայությամբ տղամարդը գոռացել է, որ կինն իջնի իր վրայից, սակայն կինը չի լսել: Հետո նա ոստիկաններին հայտնել է, որ հարբած է եղել, ու չի հիշում, թե ինչպես է քնել նրա վրա: Կնոջը դատապարտել են 2-րդ կարգի սպանության համար:
19. Միկրոալիքային վառարան
Որքան էլ անհավանական ու սարսափելի թվա, բայց 2007-ին տղամարդը միկրոալիքային վառարանի միջոցով սպանել է իր 28 օրական դստերը: Նա երեխային երկու րոպե դրել է վառարանի մեջ, մինչև մայրը գտել է նրան, երեխան խեղդված է եղել: Այս սարսափելի հանցագործության համար տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
20. Խոհանոցային սպասք
Յուտայում տղամարդը խոհանոցային սպասքով ծեծել է հինգ տարեկան դստերը, որից հետո երեխան մահացել է: Երբ բժիշկները ժամանել են հանցավայր, նրանք երեխայի մարմինը հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով: Շուտով ոստիկանությունը գտել է նաև կոտրված սպասքի կտորները:
21. Xbox- ի տակդիր
2013-ին փշրված Xbox 360 տակդիրի կողքին 20-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել: Հետագայում ոստիկանությունը պարզել է, որ աղջկան դրանով սպանել է իր ընկերը:
22. Շախմատային տախտակ
Պարզվում է, որ շախմատային տախտակը նույնպես կարող է դառնալ սպանության զենք: 14-րդ դարի Վիկինգների լեգենդի համաձայն` երկու հոգի շախմատ խաղալիս են լինում: Երբ խաղը թեժանում է, նրանք սկսում են կռվել, սկզբից քարերն են նետում միմյանց վրա, հետո նրանցից մեկը տախտակով հարվածում է մյուսի գլխին, որը տեղում մահանում է:
23. Կոշիկներ
1995-ին 21-ամյա ուսուցչուհին մեղավոր է ճանաչվել՝ հորը սպանելու համար: Վեճի ժամանակ նա կոշիկով այնքան է հարվածել, որ հայրը մահացել է: Աղջիկը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
24. Ոստյունապարան
2007-ին 5-ամյա աղջկան բռնաբարել են, ոստյունապարանով խեղդել ու կախել տան պահարաններից մեկում: Սարսաթելի տեսարանը հայտնաբերել է աղջկա տատիկը:
25. Զուգարանակոնքի կափարիչ
2006-ին սիրեկանները կռվում են ու որոշում են բաժանվել: Տղամարդը բաժանման «յուրահատուկ» ձև է ընտրում: Նա զուգարանակոնքի կափարիչով հարվածում է ընկերուհու գլպին, որը տեղում մահանում է: