ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[մոնոլոգ] Նոր սերունդը պետք է չունենա նյութական մտ

[մոնոլոգ] Նոր սերունդը պետք է չունենա նյութական մտածելակերպ. Լիանա Ներսիսյան

ամենակարևորը
Կյանքը բաղկացած է բազմաթիվ փուլերից, դրվագներից և մարդկանցից: Առաջին կարևոր բանը ընտանիքն է, երկրորդը՝ աշխատանքը: Կարևոր է, որ մարդը սիրի իր աշխատանքը, զգա իրեն, ինչպես ձուկը ջրում, որովհետև եթե սիրում ես աշխատանքդ, հասարակության առողջ անդամ ես: Ամենակարևորն ինձ համար երեքն են՝ լինել հասարակության լավ անդամ, ունենալ լավ ընտանիք և միշտ լինել ճիշտ վայրում ու ժամանակին:
նոր սերունդ
Նոր սերունդը մեր զարգացումն է, մենք պարտավորություն ունենք նոր սերնդի առաջ: Ցակացած իրավիճակի համար զարգացումն առաջնահերթ է: Նոր սերունդը կյանքի, պետության զարգացման գրավականներից մեկն է, մենք պետք է նոր սերնդին հարթակ տրամադրենք, զարգանալու հնարավորություն տանք: Նոր սերնդին պետք է դաստիարակել այնպես, որ չունենա նյութական մտածելակերպ, այլ կերտի և ստեղծի: Պետք է վեր բարձրացնել նոր սերնդի հոգևոր մշակութային արժեքները, որոնք նյութական աշխարհում հետ են մղվել:
երբ է պետք լռել
Ամեն տեղ չէ, որ պետք է գոռալ, ասել՝ ես ճիշտ եմ: Պետք է լռել այն ժամանակ, երբ զգում ես, որ իրավիճակը հանգում է բախման, կործանման, քայքայման: Ճիշտը պետք է ասել, բայց ոչ ամեն րոպե, ամեն պահի և ամեն տեղ: Ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում. շատ կարևոր արտահայտություն է: Խոսքը արծաթ է, լռությունը՝ ոսկի: Հաճախ է պետք լռել, բայց նաև տեղին պետք է ասել ճշմարտությունը՝ կոնֆլիկտի չգնալով:
ներողություն խնդրելու արվեստը
Չափից շատ բարդ է ներողություն խնդրելը, որովհետև յուրաքանչյուրը կարծում է, թե ինքը ճիշտ է, իսկ դիմացինը՝ սխալ: Սովորաբար շատ դժվար է ընդունել սեփական սխալն ու մեղքը: Երբ մարդը կարողանում է հաղթահարել դա, վերլուծել իրավիճակը, հաղթում է ինքն իրեն, բարձր է կանգնում իր էգոյից և կարողանում է ներողություն խնդրել: Ներողություն խնդրում է ուժեղ մարդը. թույլը երբեք չի խոստավանի, որ ճիշտ չէ: Եթե մարդն ինքն իրեն հաղթեց, կհաղթի ցանկացած իրավիճակում:
[caption id="attachment_49722" align="aligncenter" width="490"]առավոտյան սուրճը
Առավոտյան սուրճը հաճելի «արարողակարգ» է, հատկապես զույգերի համար: Կնոջն անկողնում սուրճ է մատուցում միայն հարուստ ներաշխարհ ունեցող ամուսինը: Իմ ընտանիքում ևս առավոտյան սուրճն արարողություն է: Այն խորհելու, մտորելու, նախորդ օրն ամփոփելու և գալիք օրը կազմակերպելու քայլ է: Առավոտյան սուրճով օրը սկսելը հաջողության գրավական է:



Մոնոլոգ շարքից կարդացեք նաև.



 
ճամփորդություն
Ճամփորդելիս ամեն բան նոր է՝ մարդիկ, միջավայրը, մտածելակերպը, կենցաղը, սովորույթները: Սովորում ես իրենցը, տալիս՝ քոնը: Յուրօրինակ փոխանակում է տեղի ունենում: Հնարավորության դեպքում պետք է շատ ճամփորդել, շատ շփվել մարդկանց հետ, վերցնել դրականը: Ճամփորդությունը չեզոքացնում է մարդու բացասական էներգիան: Օրինաչափություն եմ նկատել. երբ մարդիկ ճամփորդությունից վերադառնում են, որոշ ժամանակ ուրախ ու բարի են լինում, բոլորին ժպտում են:
բարեկեցություն
Բարեկեցությունն ինձ համար ոչ թե շքեղ առանձնատունն է, մեծ մեքենան ու զարդերը, այլ փոքրիկ տունը՝ առողջ մթնոլորտով ու ներդաշնակ: Բարեկեցություն. իմ ընկալմամբ՝ կեցությունդ պետք է բարի լինի, հարմոնիկ:
մեղքի զգացում
Եթե ինչ-որ մեկին ուզում ես ասել՝ ես քեզ սիրում եմ, անպայման ասա՛, որ հետո մեղքի զգացում չունենաս: Մեղքի զգացում այն ժամանակ է լինում, որ, աշխատանքով տարված, չես շփվում ծնողներիդ հետ, հեռախոսը չես վերցում ու չես հարցնում. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Չպետք է հետաձգել մարդկանց, հարազատներին ու մտերիմներին լավ բաներ ասելը. հետո մեղքի զգացումը կտանջի: Իմ պարագայում մեղքի զգացումը հենց սա է լինում. երբ ինչ-որ բան չեմ անում, շատ է ինձ տանջում:

Տարածել