Լայքերի պատերազմ. ինչպե՞ս է համացանցը փոխում մարդկանց և քաղաքականությունը

Լայքերի պատերազմ. ինչպե՞ս է համացանցը փոխում մարդկանց և քաղաքականությունը

Ամերիկացի գիտնական Պիտեր Սվինգերը, ըստ Foreign Policy-ի, աշխարհի 100 մտավորականների շարքում է: Նա նաև «Նոր Ամերիկա» հիմնադրամի ռազմավարական հարցերով խորհրդատուն է:

Կիբերպատերազմ: Դեռևս 25 տարի առաջ հասարակությունը բախվեց այս նոր հասկացության  հետ: Մինչև փորձեց ընկալել, հայտնվեց լայքերի պատերազմի տիրույթում: Պատերազմի դաշտ, որտեղ համակարգիչների փոխարեն «կոտրվում են» մարդիկ: Եվ սա դեռ սկիզբն է:

Պիտեր Սվինգերն իր «LikeWar» աշխատությունն սկսում է Թրամփի՝ #IS թվիթով և ավարտում Չիկագոյի գանգստերների մասին YouTube-յան տեսանյութերով:

Լայքերի պատերազմը փոխում է ամեն ինչ՝ հաղթանակի տրամաբանությունից  մինչև համաշխարհային խնդիրների վերաբերյալ աշխարհայացք:

Անձնական կապերի համար ստեղծված երբեմնի համացանցը, այսօր դարձել է համաԱՌԵՎՏՐԱՅԻՆցանց, ավելին՝  բախումների թատերաբեմ, որտեղ զենքը սոցմեդան է:

Համացանցը ոչ միայն բիզնեսի մասնիկ է, այլ ժողովրդավար ու  ավտորիտար պետությունների, ակտիվիստների ու լրտեսների, զինվորականների ու  ղեկավարների կառավարման գործիք, որն ունի անսահման հնարավարություններ: Զենք, որի օգտագործման ձևը գիտեն բոլորը և որի թիրախը մեկն է՝ օգտատեր:

Facebook և YouTube. Ինչպիսին է դրանց ազդեցությունը հասարակության վրա

Սոցցանցերի տրամաբանությունն ու խաղի կանոններն այսօր արդեն փոխվել են. նրանք ոչ թե պարզապես կապ են ստեղծում մարդկանց մինչև, այլ հստակ կանոնակարգում են օնլայն հարթակի պատերազմները: Սոցցանցերն ազդում են քաղաքական ու քաղաքացիական ընտրությունների, պատերազմների արդյունքների վրա: Եվ դա փաստ է:

Սվինգերը վստահ է՝ եթե Ցուկերբերգը ֆեյսբուքյան բարեփոխումը սկսեր ոչ թե 2018-ին, այլ 2016-ին, ապա այսօր ԱՄՆ նախագահի պաշտոնում կլիներ մեկ այլ մարդ՝ ոչ թե Թրամփը, Brexit-ի արդյունքն էլ այլ կլիներ, շատ ահաբեկչական գործողություններ չէին լինի:

Ինչպես հաղթել Լայքերի պատերազում

Նպատակին հասնելու համար կան բազմաթիվ «փամփուշտներ»: Լայքերի պատերազում հաղթելու համար նախ պետք է տեսակետը դարձնել օրակարգային՝ վիրուսային կարգով տարածելով համացանցում:

Մինչև օգտատերերը ոգևորված հայտարարում էին, թե համացանցը բոլորին դարձրել է ազատ ու անկախ՝ իր տեսակետը բարձրաձայնելու, պետություններն ու իշխանությունները զբաղված էին նույն այս սոցմեդիան իրենց շահերի համար օգտագործելու մեխանիզմներ որոնելով: Հասարակությանը վերահսկելու համար օգնության է գալիս արհեստական ինտելեկը:Արդյունքում՝ համացանցում հայտնված յուրաքանչյուրի «անձնական գործը» այսօր արխիվացված է ու շարունակում է արխիվացվել: 


Կարդացեք նաև.


Օնլայն հարթակում, ինչպես իրական կյանքում. Ուռճացվա՞ծ  չէ արդյոք լայքերի պատերազմն ու ինչպես խուսափել դրանից

Օնլայն հարթակի պատերազմներից խուսափելու կամ պաշտպանվելու համար նախ և առաջ պետք է դրանց նայել որպես իրական վտանգի:  Միայն այդ պարագայում կարելի է դրանց դեմ պայքարել. պայքարել, ինչպես պայքարում են արտաքին ու ներքին թշնամու դեմ, խուսափել, ինչպես խուսափում են արտաքին ու ներքին վտանգներից, հաղթել, ինչպես հաղթում են իրական ռազմի դաշտում: Այս «պատերազմներում»  մեղավորներ չկան, կան շահեր, կան արգելքներ, կան պարտավորություններ,  կան հատուկ գործողություններ:

Ի վերջո, ժամանակն է նաև օգտատերերը «խելքի գան», «հասունանան», թացը չորից տարբերեն, սուտն ու կեղծիքը տարբերակեն, հասկանան՝ արժե ստի ու կղծիքի ցանցում հայտնվել՝ ներքաշելով նաև ընկերներին, հարազատներին, մտերիմներին, արժե դառնալ ինչ-որ մեկի գործիքը, զենքը՝ սոցիալական ցանցում:  Ձեր լայքերը ձեր պատկերի արտացոլումն են համացանցում՝ Լայքերի պատերազմում:

ipg-journal


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք