Լուրերով կրկին հայտնում են, որ մանտուի փորձանմուշը չի կարելի թրջել: Դա ճի՞շտ է:
Ի՞նչ է պատահել
‹‹Գիտությանը հավատարիմ›› մրցանակաբաշխության արարողության ժամանակ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտար բժիշկ Գենադի Օնիշենկոն կոչ է արել չթրջել Մանտուի փորձանմուշը: Նա հայտարարել է ‹‹Սոցիալական ցանցերում լավագույն գիտական նախագիծ›› անվանակարգի հաղթողներին, որոնցում էր նաև հեռագիր-ալիք ‹‹Թրջի՛ր մանտուն››, և որոշել այդպիսով մեկնաբանել անվանումը: Այդ մասին գրել են միանգամից մի քանի դաշնային հրատարակություններ:
Եվ ի՞նչ, իրոք պե՞տք չէ թրջել
Թրջե՛ք: Չկա որևէ պատճառ թրջել Մանտուի փորձանմուշը: Գենադի Օնիշենկոյի խորհուրդը տրամաբանությունից հեռու է:
Ջուրը չի ներծծվում մաշկի մեջ և ոչ մի կերպ չի կարող ազդել տուբերկուլինի վրա, որը ներարկվում է այդ փորձնմուշի միջոցով:
ՄաքԳիլի (Կանադա) համալսարանի բժշկական կենտրոնի շնչառական հիվանդությունների բաժանմունքի վարիչ Դիք Մենզիսի կարծիքով ներարկումից 15 րոպե հետո ոչ մի խնդիր չի առաջանա, եթե դուք թրջեք ներարկված տեղը: ‹‹Դա ոչ մի կերպ չի ազդում ո՛չ ազդեցության արագության, ո՛չ էլ չափի վրա: Դա վերաբերում է բոլոր այն փորձանմուշներին, որոնց հետ ես աշխատել եմ (բազմաթիվ ներարկումների փորձեր, Մանտուի փորձանմուշ, Գիֆի փորձանմուշ)››,- բացատրում է Մենզիսը:
Կարդացեք նաև.
- 9 պարզ և արդյունավետ միջոց սթրեսը հաղթահարելու համար
- Ի՞նչ անել, երբ քթից արյուն է հոսում
- Հիշողությունը 20 տոկոս լավացնելու պարզ միջոց
Արևմտյան այլ կազմակերպությունների խորհուրդներում ևս չկան սահմանափակումներ: ‹‹Եթե ներարկված տեղը քոր է գալիս, դրա վրա դրեք սառույցի կտոր կամ ծածկեք սառը անձեռոցիկով: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե թրջեք ներարկված տեղը, բայց մի շփեք այն››,- գրում են ամերիկյան ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի, ՍՃՓՎ-ի և թոքախտի կանխարգելման կենտրոնի բրոշյուրի մեջ: Եվ դա ճիշտ է. սպունգով չարժե շփել ներարկված տեղը:
Իսկ որտեղի՞ց է այն միտքը, որ մանտուն չի կարելի թրջել
Համարվում է, որ պապուլան ջրից (ինֆիլտրատը, այն ‹‹կոճակը›› ձեռքի վրա) կմեծանա, որից էլ արդյունքը կլինի կեղծ-դրական և մարդուն կուղարկեն տուբդիսպանսեր: Այն միտքը, որ ջուրը ինչ-որ ձևով ազդում է պապուլայի չափի վրա, ինչպես ենթադրվում է, եկել է ‹‹չթրջել Պիրկեի փորձանմուշը›› խորհրդից.այն օգտագործվել է ԽՍՀՄ-ում 1960-1970-ականներին, բայց հետո մանտուն ամբողջովին փոխարինել է դրան: Այդ հնացած փորձանմուշի ժամանակ քերծում էին մաշկը տուբերկուլինի կաթիլի միջոցով: Սակայն Պիրկեի փորձանմուշը ևս կարելի է թրջել:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
