ՌԴ-ում ԱԻՆ աշխատակիցը 13 տարի շարունակ բռնաբարել ու սպանել է կանանց

ՌԴ-ում ԱԻՆ աշխատակիցը 13 տարի շարունակ բռնաբարել ու սպանել է կանանց

Ռուսաստանում՝ Ուրալում, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ալեքսեյ ֆալկինը ցմահ դատապարտվել է՝ 13 տարի շարունակ կանանց բռնաբարելու ու սպանելու համար:

Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմով գաղութում: Բացի այդ, դատարանի որոշմամբ դատապարտյալը պետք է սպանված կանանցից մեկի  մորը, որպես բարոյական վնասի փոխհատուցում,  2 միլիոն ռուբլի վճարի:

Ըստ քրեական գործի նյութերի, «ԱԻՆ-ի մոլագարը» հանցագործությունները կատարել է 2004-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Չարագործի գործողություններից տուժել է 8 կին, որոնցից 2-ն անչափահաս աղջիկներ: Կանանցից երեքը եղել են 20,  30 և 43 տարեկան, որոնք մահացել են ստացված վնասվածքներից:

Այս սպանությունները մարդասպանը գործել է  2004, 2005 և  2017 թվականներին: Հիմնականում տուժել են այն կանայք, որոնք ակտիվորեն դիմադրել են  հանցագործին:

Կենդանի մնացածներն այնքան վախեցած են եղել և  իրավապահ մարմինների նկատմամբ անվստահ, որ չեն դիմել  ոստիկանություն:

1975 թվականին ծնված տուժած կանանցից մեկին բռնաբարողը 2012-ին փորձել է ծակոտել պտուտակահանով: Լսելով կնոջ բղավոցները,  երկու տղամարդ օգնության են հասել ու փրկել նրան:

Հատկանշական է, որ քննիչները  հնարավորություն ունեցել են դեռ հինգ տարի առաջ բացահայտել մոլագարին: 2013 թվականին նրան  ձերբակալել են բռնաբարության համար: Նրա զոհը երիտասարդ ուսուցչուհի է եղել, որին  հանցագործը համաձայնել է  400 ռուբլով տուն հասցնել: Արդյունքում  նա կնոջը տարել է  անտառ և   բռնաբարել: Ֆալկինը հետագայում հայտարարել է, որ տուժողը չի ունեցել  անհրաժեշտ գումարը և ինքն  առաջարկել է «վարձահատույց լինել»:

Հարցաքննելով մի քանի հարյուր մարդու,   քննիչները «դուրս են եկել» Ֆալկինի վրա: Հարցաքննության ընթացքում նա մեղավոր է ճանաչել: Նրան դատապարտել են  ընդամենը 3,5 տարի, բայց 2 տարուց հետո համաներմամբ ազատ է արձակվել: Դատարանը չի ուսումնասիրել նրա կապն այլ նմանատիպ  հանցագործությունների հետ:

Ձերբակալությունից հետո Ֆալկինի կյանքը խառնվել է իրար, նա կորցրել է աշխատանքն՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում, հարազատներն ու   ընկերները հեռացել են  նրանից: Ազատվելուց հետո նա  նոր ընկերուհի է գտել, աշխատանքի է  ընդունվել գործարանում որպես խառատ և նորից  «դուրս եկել որսի»:

2017 թվականի ապրիլի 15-ին Ֆալկինը  հարձակվել է շքամուտքից դուրս եկող մի կնոջ վրա, որը կողքի շենք ընկերուհու տուն գնալիս է եղել: «Իրան ո՛չ 5, ո՛չ 10 և  ո՛չ էլ 1 ժամից  չհայտնվեց ընկերուհու տանը: Երեկոյան նա չվերադարձավ տուն և ամուսինը ահազանգեց», – պատմել է կնոջ ընտանիքի մտերիմը:


Կարդացեք նաև.


Թաղամասի գրեթե ամբողջ բնակչությունը որոնել է  30-ամյա  կնոջը: Նրանք ստուգել են բոլոր բակերը, շքամուտքերն ու տանիքները,  այգիներն ու կոյուղագծերի խոռոչները: Դեպքի  հաջորդ օրը, նկուղներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել են  արյան հետքեր:

Դեպքից հետո  Ֆալկինը ձերբակալվել է և խոստովանել մեղքը: Պարզվել է, որ նա հետևից հարվածել է  Իրինային,  երբ կինը հեռախոսով խոսելիս է եղել: Դրանից առաջ նա ամբողջ օրը քաղաքով մեկ փնտրել է իր զոհին:

Փակելով կնոջ բերանը, Ֆալկինը  հարվածել է նրան ու քաշ տվել  մոտակա նկուղ, որի դուռը փակ է եղել:  Նա կնոջը բռնաբարել է հենց աստիճանների վրա,  հետո դանակի մոտ   40  հարված է հասցրել: Կնոջ մարմինը  թաքցրել է  մեքենայի բեռնախցում, տեղափոխել  անտառ, որտեղ էլ  առանձնակի  դաժանությամբ կտրել է սեռական օրգաններն ու  դրել տոպրակի մեջ, իսկ մարմինը՝ թաղել:

Սեռական օրգաններով տոպրակն ու  արյունոտ  դանակը նա թաքցրել է  այլ վայրում, իսկ արյունոտ գորգը  լվացել է:  Հետո Ֆալկինը գնացել է տուն՝ քնելու: Առավոտյան իրավապահները թակել են  նրա դուռը: Նրանք պարզել են, որ մարդասպանը եղել է   Renault Logan մեքենայով, որի  բեռնախցիկում էլ հայտնաբերել  են  արյան հետքերը:

Նշենք, որ սոցիալական ցանցերում հայտնի որպես «Ուրալի Չիկատիլո» Ալեքսեյ Ֆալկինը բավականին խելացի և օրինակելի մարդու տպավորություն է թողել: Նա հավաքել է  դուստրերի ու  զինվորական ծառայության, ընկերների հետ ճամփորդությունների նկարները: Շատ նկարներում Ալեքսեյը հրշեջի համազգեստով է եղել:  Ընկերները նրա վարքագծում  կասկածելի ոչինչ չեն նկատել:

Նախաքննության ընթացքում Ֆալկինը փորձել է հոգեկան հիվանդ ձևանալ:  «Ես հոգեկան հիվանդ եմ, երբեմն ինձ այնպիսի մտքեր են այցելում, որոնցից  չեմ կարողանում ազատվել: Դրանք սպանության մասին են, բայց ես հիմար չեմ, որ փչացնեմ կյանքս ու դիմեմ հոգեբույժի: Իսկ ընդհանրապես ես  մի շարք հանցանքներ են գործել»,-դատարանում հայտարարել է Ֆալկինը:

Դատարանն անմիջապես ենթադրել է, որ սեռական հակումներով մոլագարը հոգեկան հիվանդ է ձևանում: «Ալեքսեյ Ֆալկինը ծառայել է բանակում, աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, եղել է հրշեջ, նա ունեցել է կին և երեխաներ, հետո աշխատել է որպես խառատ:  Այս ամենը վկայում են, որ նա ամբողջովին առողջ է, քանի որ հոգեկան հիվանդին նույնիսկ թույլ չէին տա մոտենալ խառատի հաստոցին», -ասված է եղել միջնորդագրում՝  պահանջելով, որ նա պատասխանատվության ենթարկվի: Դիմումը ստորագրել է ավելի քան 6 հազար մարդ:

Դիմումում նշվել է նաև, որ մի քանի տարի առաջ Ֆալկինը դատի է տվել գործատուին և շահել   գործը: «Հնարավո՞ր է, որ անհավասարակշիռ անձը հաղթի դատական ​​գործեր, աշխատի և ծառայի այդպիսի տեղերում»,-ասված է եղել  հանրագրում:

newsru


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք