Ինչո՞ւ էր ամերիկացի գրող Նորման Մեյլերը դանակահարել կնոջը

Ինչո՞ւ էր ամերիկացի գրող Նորման Մեյլերը դանակահարել կնոջը

Ալկոհոլի նվիրյալ Նորման Մեյլերը հայտնի էր ամբողջ աշխարհին իր անզուսպ պահվածքով: Ռիփ Թորնի հետ նրա ծեծկռտուքը դարձել էր 60-ականների ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Ամերիկացի գրող Նորման Մեյլերը կարող էր Պուլիցերյան մրցանակ ստանալ իր «The Executioner’s Song» և «The Armies of the Night» վեպերի համար, եթե չհայտնվեր «ամենատհաճ» մարդկանց ցուցակում:
60-ականներին Մեյլերը «Maidstone» անունով մի ֆիլմ էր նկարում, որի գլխավոր հերոսը Ռիփ Թորնն էր: Մեյլերը ֆիլմի սցենարում փոփոխություններ է անում, որոնք դուր չեն գալիս Թորնին: Երբ տեսախցիկները շրջվում են Թորնը վերցրնում է մուրճն ու ուժեղ հարվածում Մեյլերի գլխին: Կռիվն շարունակվում է գետնի վրա, որտեղ ռեժիսորն ու դերասանը իրար քաշքշելով ու հարվածելով գալարվում էին: Նրանց ընտանիքի անդամները սկսեցին գոռալ, երբ Մեյլերը կծեց Թորնի ականջը: Սրան ի պատասխան, դերասանն իր պինդ ձեռքերով բռնեց Նորմանի կոկորդն ու սկսեց խեղդել:

Կարդացեք նաև.


Իհարկե, կարելի է ասել, որ Մեյլերի պարագայում այս ամենը ինքնապաշտպանական բնույթ էր կրում, սակայն ռեժիսորի ու աշխատակիցների հետ սա նրա առաջին բախումը չէր: Մի անգամ նա բռունցքով հարվածել է գրող Գոր Վիդալի դեմքին: Մի անգամ էլ օգնեց մարդասպան գրող Ջեք Էբբոթին բանտից դուրս գալ, որից հետո Էբբոթը էլի մարդ սպանեց, սակայն սա Մեյլերին համարյա չէր հուզում: Գիտե՞ք ինչու: Մի անգամ նա քիչ էր մնում դանակով սպաներ իր երկրորդ կնոջը:
60-ականներին Մեյլերը երկու անգամ դանակով հարվածել էր կնոջը՝ Ադել Մորելսին: Երբ ժամանեց ոստիկանությունը, Մորելսն ասաց, որ խոտի վրա է սայթաքել: Սակայն հետո խոստովանեց կատարվածը:
Դատարանում Մեյլերը հույսը դրել էր իր խելամտության վրա. դանակահարությունը համարում էր արվեստի էքսպերիմենտ:

Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք