Անվտանգ վիրտուալ առևտուր. ինչպե՞ս չդառնալ կիբերհանցագործների զոհ
1. Կարդացեք օնլայն խանութի կամ վաճառողի մասին կարծիքները
Եթե հարթակը խարդախ է, այդ մասին, հաստատ, արձագանքներ ու կարծիքներ կլինեն: Ուշադրություն դարձրեք նաև վաճառողի հասցեին ու հեռախոսահամարին: Եթե այդպիսի տվյալներ կան, դա վստահություն է ներշնչում: Կարելի է նաև զանգել նշված հեռախոսահամարով:
2. Սոցցանցերով մի գրանցվեք
Անպայման չէ, որ ձեր փողերը գողանան հենց հիմա: Սոցցանցերը հանցագործների համար առաջին ու գլխավոր աղբյուրն են: Նրանք հենց սոցցանցերում են փնտրում անձնական տվյալներ, որոնք կարող են օգտագործել խարդախ նպատակներով:
3. Գաղտնաբառ մենեջեր ընտրեք
Այո, հնարեք ամեն մի ծառայության համար նոր գաղտնաբառ: Նույն գաղտնաբառն ամենուր օգտագործելը (էլեկտրոնային փոստի, սոցցանցի, ինտերնետ-խանութների համար) լավ գաղափար չէ: Կարող եք, պարզապես, ներբեռնել գաղտնաբառերի մենեջեր հավելվածներ, որոնք կհիշեն ձեր բոլոր գաղտնաբառերը:
4. Հիմնական էլ. փոստի հասցեն մի նշեք
Ամենայն հավանականությամբ, ձեր հիմնական փոստում պահվում են կարևոր փաստեր, նամակներ ու տվյալներ: Սովորաբար, հիմնական փոստին են կցված նաև օնլայն բանկերը: Լավ կլինի, որ կիբերհանցագործներն էլեկտրոնային փոստի ձեր հասցեները չիմանան: Կարող եք օնլայն գնումների համար բացել նոր փոստ:
5. Ինտերնետ խանութների համար առանձին քարտ ունեցեք
Հատուկ գնումների համար նախատեսված քարտի վրա կարող եք պահել քիչ գումար, այնքան, որքան պետք է այդ պահին գնում անելու համար: Անպայման, միացրեք քարտերի համար նախատեսված հաղորդագրությունների ծառայությունը: Այդ դեպքում, ամեն մի մուտքի ու ելքի մասին դուք կտեղեկացվեք:
6. Վեբ-կայքի հասցեն ձեռքով գրեք
Վնասակար կայքերը կարող եք օգտագործել դոմենային անվանումներ, որոնք շատ նման են հայտնի ռեսուրսների անուններին: Այդպես նրանք հաճախ մոլորեցնում են գնորդներին: amazon-ի ու amaz0n-ի միջև տարբերությունը դժվար է նկատել: Այնպես որ, URL –ը հասցեի տողում հասցեն ոչ թե քոփի արեք, այլ գրեք:
7. Հետևեք միացումների անվտանգությանը
Անվտանգ հարթակի հասցեն սկսվում է https-ով, որտեղ s տառը նշանակում է secure`անվտանգ: Ինտերնետային խանութներ ստեղծող Ecwid-ը խորհուրդ է տալիս HTTPS պրոտոկոլը, որպեսզի օգտատերերի վստահությունը բարձր լինի: HTTPS պրոտոկոլն ու SSL հավաստագիրը հուշում են, որ ինտերնետ օգտատերերի ու կայքի միջև փոխանցվող տվյալները պաշտպանվում են: Եթե ինտերնետ-խանութի հասցեն սկսվում է http-ով, ավելի լավ է այնտեղից գնումներ չանեք:
8. Տվյալները հասարակական Wi-Fi-ով մի փոխանցեք
Կասպերսկու լաբորատորիան հայտնում է, որ ամեն հինգերորդ հասարակական Wi-Fi-ը պոտենցիալ վտանգ ունի: Սա Մոսկվայի դեպքում, բայց խնդիրը բոլոր քաղաքներում էլ կա: Կիբերհանցագործները կարող են առանց դժվարության մուտք գործել ձեր տվյալներ, էլեկտրոնային հաշիվներ: Այնպես որ սրճարանում, հյուրանոցում կամ առևտրի խոշոր կենտրոնում վճարումներ, գնումներ մի արեք: Հասարակական վայրերում ընտրեք գաղտնաբառով անլար ինտերնետային ցանցերը:
9. Կարդացեք հղումները, որոնց վրա սեղմելու եք
Մի ժամանակ Avito-ի ծանուցումները հաղորդագրությամբ էին ուղարկվում, որտեղ առաջարկվում էր մուտք գործել կեղծ avito-inbox.com ռեսուրս: Կեղծված կայքից մարդիկ ներբեռնում էին վիրուսներ, որոնք գողանում էին նրանց անձնական տվյալներն ու գումարները:
Կարդացեք նաև.
- Ինստագրամը ծերանում է. ծնողները գնում են դեպի Ինստագրամ
- Դրոններն ու անօդաչու սարքերը՝ որպես զենք. ինչո՞ւ պետք է վախենալ հաքերներից
- Reddit-ը՝ ցանցային լավագույն հարթակ․ ինչո՞ւ պետք է գրանցվել այնտեղ
10. Չհամաձայնեք կանխավճար անել
Եթե դա ձեր ընկերը կամ ծանոթ վաճառողը չէ, ավելի լավ կլինի վճարումն անեք ապրանքը ստանալուց հետո: Այլապես, կարող եք վճարել, բայց այդպես էլ գնումը չստանալ:
11. Պահեք բոլոր կտորններն ու անդորագրերը
Եթե որոշեք վերադարձնել ապրանքը, պետք կգան կտրոններ ու անդորագրեր: Պահեք, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակները:
12. Բոլոր թարմացումներն արեք
Բոլոր սարքերը, որոնք օգտագործում եք, պետք է լինեն պաշտպանված: Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր, թարմացրեք հավելվածներն ու օպերացիոն ծրագրերն ու բրաուզերները: Մշակողներն իրենց ծրագրերն ավելի անվտանգ են դարձնում ամեն մի թարմացման ժամանակ: