Ո՞ւմ է պետք մեռնող նախագահը. 73-ամյա Միլոշ Զեմանը նորից առաջադրվել է նախագահի ընտրությունում
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն իրեն երիտասարդ է համարում, չնայած 73 տարեկան է: Ռուսամետ ու մուսուլմաններին այդքան էլ չսիրող Զեմանը վերջին ամիսներին իր տեղը չի գտնում: Չարաշահելով խմելն ու ծխելը նիհարել է: Տեղաշարժվելիս էլ պարտադիր բռնում է օգնականի ձեռքը, որ հանկարծ չընկնի:
Դիաբետն ու ոտքերի նեվրոպաթիան Զեմանին ստիպում են ձեռնափայտով տեղաշարժվել: Չեխիայում վստահ չեն, որ նախագահի առողջական վիճակը նրան չի խանգարի վերընտրվելուց հետո: Նախագահի քաղաքական խորհրդատուի խոսքով, Զեմանի առողջության համար ամբողջ Չեխիան է անհանգստանում:
Հասարակության մեծամասնությունը կարծում է, որ նրա մի ոտն արդեն գերեզմանում է: Զեմանը հատուցում է իր երկարամյա քաղաքական կարիերայի, հատկապես 2013-ին ուղղակիորեն ընտրված, Չեխիայի առաջին նախագահ դառնալու համար: Մի երկրում, որտեղ մուսուլմաններին չեն սիրում, նախագահը չեխերին հորդորում է զինվել և պատրաստվել մուսուլման տեռորիստների «սուպեր հոլոքոստ»-ի դեմ պայքարին:
Զեմանի «առողջ» ապրելակերպի մասին ամբողջ Չեխիան գիտի: Նրա տարօրինակ հայտարարությունները դրա վառ ապացույցն են. «Ծխելը ամենևին էլ վտանգավոր չէ, եթե մեծ տարիքում ես սկսում»: 2013թ. քարոզարշավի ժամանակ խոստովանեց, որ օրը 6 բաժակ գինի է խմում, չհաշված սալորի գինին` ամեն երկու օրը մեկ:
Նախագահն իր առողջությունից չի դժգոհում, ասում է, որ քչացրել է ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը: Զեմանի անձնական բժիշկ Մարթին Հոլկաթը հավելում է, որ նախագահն իրեն հոյակապ է զգում` թե ֆիզիկապես, թե հոգեպես:
Մամուլը հետևում է Զեմանին` նրա անունը պարբերականների առաջին էջերին հրապարակելով: Չեխիայում կեղծ լուրեր էին տարածվել թե նախագահ Զեմանը քաղցկեղով է հիվանդ, և նրան 4 ամիս է մնացել ապրելու: Բռնոյի տեղական խորհրդականը հրապարակայնորեն գրել էր այդ մասին «Ֆեյսբուք»-ում: Զեմանի անձնական բժիշկը հերքեց լուրը, Զեմանն էլ հայտարարեց, որ ապատեղեկատվություն տարածելու համար խորհրդականին դատի կտա:
«Reflex» պարբերականի լրագրողը անդրադարձել էր Զեմանի` «Թվիթեր»-ում հրապարակված լուսանկարին, մեկնաբանություններում գրելով, որ Զեմանը առողջ տեսք չունի. «Լուսանկարում վախեցած, ծեր մարդ է»,-գրել է լրագրողը,-«Ասես կյանքի ու մահվան մեջտեղում կանգնած լինի: Ակնհայտ է, որ բացի աթոռին նստելուց, նա ոչնչի ընդունակ չէ»:
Կարդացեք նաև.
- [Freedom House] Պոպուլիստներ և բռնապետներ. գլոբալ ժողովրդավարության սպառնալիք
- Հայացած Միլոշ Զեմանը, դավաճանված արքայադուստր Դիանան, Դովլաթովի տրագիկոմեդիան
- Թե ինչպես Էդվարդ Նալբանդյանն ու Տարոն Մարգարյանը ստիպված վազեցին Միլոշ Զեմանի հետևից
«Զեմանի թույլ կողմն իր առողջությունն է»,-«Reflex»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստանիսլավ Բելիքը,-«Նրա կերպարն ավելի շատ ասոցացվում է «իշխող քաղաքական գործչի» հետ»,- և հորդորել. «լավ կլինի Զեմանին աջակցողներն այդքան ուշադրություն չսևեռեն նրա առողջությանը, այլապես նրան ընտրողները կպակասեն»:
Եթե Զեմանը հաղթի նախագահական ընտրություններում և վերընտրվի, նրա հանդեպ եղած ուշադրությունը կտրուկ կնվազի: Բայց ի՞նչ է լինելու հետո. չէ՞ որ Զեմանը հազիվ է կարողանում նստել աթոռին և հազիվ 1 ժամ զրուցել: Սա նշանակում է, որ նրա օգնականներին ավելի լարված աշխատանք է սպասվում:
Թարգմանության հեղինակ՝ Ավետիս Հարությունյան