BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մեր մարզիկները` Փհենչանում. աղմկոտ պատմության մանր

Մեր մարզիկները` Փհենչանում. աղմկոտ պատմության մանրամասներն ու սպորտային արդյունքները

Դրական բան այստեղ կարելի՞ է գտնել


Միքայել Միքայելյանը 72-րդն էր: Արդյունքի առումով դրական ոչինչ չկար: Որակավորման փուլը հաղթահարելու համար հարկավոր էր տեղ զբաղեցնել լավագույն 30-ի մեջ: Սակայն 18-ամյա դահուկորդն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիադային, և մարզիչները գոհ են նրա ցուցանիշից: Իր առաջին խաղերում 18-ամյա դահուկորդը գրանցեց 3 րոպե 37.40 վայրկյան արդյունք եւ 80 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ հորզոնականը: Փհենչանում սա Միքայելյանի առաջին, բայց ոչ վերջին ելույթն էր: Մեր  դահուկորդը հանդես եկավ նաեւ 15 կմ ազատ ոճում:  Նա գրանցեց 39 րոպե 1.04 վայրկյան արդյունք և 119 մարզիկների մեջ զբաղեցրեց 83-րդ տեղը: Միքայելյանի համար սա բացահայտման օլիմպիադա էր, եւ այսքանով կարելի է արդարացնել հայ մարզիկի գրանցած արդյունքները:

Այդ ո՞ւր առանց դահուկ


Անկասկած, շաբաթվա ամենաքննարկվածը մարզիկը Փհենչանում մեր միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն է: Նա Հարավային Կորեա էր մեկնել առանց անհրաժեշտ գույքի: 4 տարվա հնամաշ մարզագույքով` քառամյակի գլխավոր ստուգատեսում: Պարզվեց ` Փհենչանում մեր միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն անհրաժեշտ մարզագույք չունի: Հարավայի Կորեա էր մեկնել ընկերոջ հին դահուկներով, որոնք կոտրվեցին հենց առաջին օրը:
«Մարզումներ ամեն օր կան, բայց քանի որ ես դահուկ չունեմ, միայն ֆիզիկականիս վրա եմ աշխատում»
Դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիան 18-ամյա մարզիկին դահուկ չէր տրամադրել, քանի որ միջազգային մրցաշարերի մեկնելու համար Կարապետյանը մուտքի վիզա չի ունեցել: Դրանից մի քանի ամիս հետո, մարզիկը վիզայի հարցը լուծել է, սակայն անլուծելի է դարձել դահուկի խնդիրը:
«Բոլորին տվեցին դահուկ` բացի ինձնից: Ես մասնակցում էի կոտրած դահուկներով, ու սկոճած կոշիկներով: Ասեցին գնա Օլիմպիադա, այնտեղ կտան»:


Կարդացեք նաև.



Լեռնադհուկային սպորտի Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոնը վստահ է` ֆեդերացիայում հենց սկզբից չեն ցանկացել, որ նա մեկնի Փհենչան:
«Իրենք ուզում էին, որ օլիմպիական խաղեր մեկներ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբորորդին` Հարություն Հարությունյանը: Բայց ես առաջին տեղը գրավեցի, եւ ապացուցեցի, որ հենց ես պետք է մեկնեմ»
Խնդրին արագ արձագանքեց ազգային օլիմպիական կոմիտեն: Դահուկները մի քանի օր հետո հասան Փհենչան: Պպատմության մեղավորներին պարզելու համար ՀԱՕԿ-ը գործկոմի նիստ կգումարի:

Կատյա Գալստյանի երկրորդ խաղերը


Հետ չմնալով թիմակցից` Գալստյանը գրավեց 72-րդ տեղն ու չհաղթահարեց որակավորման փուլը: Դա հայ դահուկորդուհու առաջին  եւ միակ մեկնարկն էր Փհենչանում:
Դա հայ դահուկորդուհու առաջին  եւ միակ մեկնարկն էր Փհենչանում:

10 կմ դասական ոճում Գալստյանն 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ հորիզոնականը։ Կանանց պայքարում մեր միակ մասնակիցը չկարողացավ բարելավել Սոչի-2014-ում իր գրանցած արդյունքը:
Պայքարի մեջ է մնացել արդեն նոր դահուկներով Աշոտ Կարապետյանը: Մեր լեռնադահուկորդի մեկնարկը կլինի փետրվարի 22-ին:

Տարածել