BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս QR կոդի միջոցով կիսվել Wi-Fi-ով

Ինչպե՞ս QR կոդի միջոցով կիսվել Wi-Fi-ով

Ընկերներին Wi-Fi-ի գաղտնաբառը փոխանցելը մի ամբողջ արարողություն է: Պետք է ասել անվանումը, տառ առ տառ թելադրել գաղտնաբառը, այնպես, որ սխալ չլինի, հետո այդ ամենը ստուգել: Եվ այդպես ամեն անգամ ու բոլոր հյուրերի համար հերթով: Բայց կա ևս մեկ հեշտ տարբերակ: Կարելի  է QR կոդի միջոցով հեշտ ու արագ կիսվել ինտերնետով: Դրա համար պետք է գեներացնել հատուկ կոդ, որտեղ գաղտնագրված կլինեն ցանցի անունը, գաղտնաբառը ու միացման հրամանը: Այս ամենը, ինչպես iOS, այնպես էլ Android-ով աշխատող մոբայլ սարքերի համար է: Այս պարզ, բայց տեխնոկրատ լուծումը կարելի է իրականություն դարձնել այսպես.



Կարդացեք նաև.



Ինչպես ստեղծել գաղտնաբառով QR
QR կոդ ստեղծելու համար ամենահարմարն արդեն պատրաստի գեներատորներ օգտագործելն է, ինչպես, օրինակ` QiFi-ը: Բայց կարելի է նաև նույնն անել ձեռքով: Դա մի քիչ բարդ է, ավելի հեշտ կլինի օգտագործել պատրաստի լուծումները:

  1. Մտեք QiFi-ի կայք այս հղումով:

  2. Լրացրեք ցանցի անունն ու գաղտնաբառը

  3. Նշեք գաղտնագրման տիպը, նշեք Hidden-ը, եթե ցանցը փակ է

  4. Սեղմեք Generate կոճակը

  5. Պահեք գաղտնաբառը PNG ֆայլում` սեղմելով Export-ը: Կամ տպեք` սեղմելով Print-ը


Ինչպես միանալ ցանցին


Հիմա, երբ արդեն ունեք տպված QR կոդ կամ պատկեր սմարթֆոնի վրա եղած գաղտնաբառով, պետք է այն պարզապես

  1. Ցույց տալ հյուրերին

  2. Խնդրել, որ այն սքան անեն իրենց սարքերով

  3. Դրա համար պետք է բացել սարքի ստանդարտ տեսախցիկը, այն մոտեցնել QR կոդին


Համակարգը այս պարզ գործողության ժամանակ ճանաչում է ցանցին միանալու հրամանը, որից հետո սմարթֆոնը կամ սարքը միանում են Wi-Fi-ին:

lifehacker





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել