[InterPress] Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքից հետո Գուգլ Պլյուսը կփակվի

[InterPress] Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքից հետո Գուգլ Պլյուսը կփակվի

Գուգլը հայտարարել է, որ 2019-ի օգոստոսից կանջատվի Գուգլ Պլյուսի՝ հաճախորդների տարբերակը, իսկ կորպորատիվ հաճախորդների համար ստեղծված տարբերակը դեռ կաշխատի։

Երկուշաբթի Գուգլը հայտարարեց, որ փակում է Գուգլ Պլյուսը: Երկարատև պայքարից հետո սա  ընկերության պատասխանն է սոցիալական ցանցի հսկային՝ Ֆեյսբուքին, երբ բացահայտվեց ընկերության խոցելի անվտանգությունը և 500 հազար օգտատերերի անձնական տվյալների արտահոսքը:

Անվտանգության խնդիրը Գուգլը բացահայտել էր դեռ մարտին, բայց այդ մասին չէր տեղեկացրել օգտատերերին, քանի որ կարծում էր, թե տվյալները ոչ մեկի ձեռքում չեն հայտնվել: Ընկերության «Անձնական և տվյալների պաշտպանության գրասենյակը» որոշել էր, որ այդ մասին հայտարարելու օրենքի պահանջ չկա։

Լուռ մնալու որոշումը զարմացրեց կիբերանվտանգության համայնքին։ Այն հակասում է Եվրոպայի և Կալիֆոռնիայի նոր օրենսդրությանը, ըստ որի՝ ընկերությունը պարտավոր է  հայտարարել  խնդրի մասին։

Տվյալները հասանելի էին այլ ընկերությունների կողմից մշակված 438-ից ավելի հավելվածների համար։ Դրսի ծրագրավորողները կարող էին տեսնել օգտատերերի անունները, էլեկտրոնային փոստի հասցեները, զբաղվածությունը, սեռը և տարիքը։ Նրանց հասանելի չէին հեռախոսահամարները, հաղորդագրությունները, Գուգլ Պլյուսի փոսթերը կամ Գուգլ հաշիվների այլ տվյալներ, ասում է ընկերությունը։


Կարդացեք նաև․


Գուգլն ասել է, որ չի գտել ապացույց, թե դրսի ծրագրավորողները տեղյակ էին անվտանգության խոցելիության խնդրի մասին, և չկա գեթ մեկ նշան, որ դիպչել են օգտատերերի հաշիվներին։ Թերությունը շտկվել էր մարտին կատարված թարմացման ժամանակ։

Գուգլն ուսումնասիրում էր «այնպիսի տվյալներ, որոնք առնչվում էին խնդրին, թե արդյոք մենք կարող էին բացահայտել օգտատերերին և տեղեկացնել նրանց, արդյոք կար չարաշահում և արդյոք ծրագրավորողները կամ օգտատերերը կարող էին պատասխան գործողությամբ հանդես գալ։ Այս դեպքում ոչ մեկն էլ չէր հայտնաբերվել», գրել է Գուգլի՝ ինժեներիայի գծով փոխնախագահ Բեն Սմիթը։

Երկուշաբթի արված բացահայտումը կարող էր լրացուցիչ քննության առնվել Գուգլի քաղաքականության և իրավաբանական թիմերի պատրաստած հուշագրի պատճառով, որով  ընկերությունը պետք է տեղեկացնի իր հետ առնչվող խնդիրների մասին այնպես, ինչպես այս տարի եղավ Ֆեյսբուքի հետ, երբ հանրայնացվեց խոցելիությունը։

Շարունակությունը՝ InterPress.am-ում։


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք